1. Հույսը դնել իր վրա
Այո, այո, ընկերները փորձանքի մեջ են ճանաչվում, իսկ ազգականներն առանց դրա էլ, միշտ կողքին կլինեն, թվում է մեզ: Բայց ձեզ պատկերացրեք նրանց տեղում: Միթե դուք կուզեիք անվերջ վազել ինչ-որ մեկի հետեւից եւ «փսլինքը մաքրել»: Իհարկե ոչ: Մարդը պետք է ինքնուրույն գնահատի առաջիկա գործի ռիսկը, հասկանա, թե արդյոք իր ներդրումները հետ կբերի եւ այլն:
2. Չբարդույթավորվել
Նախ դուք ամբողջությամբ ենթարկվում եք զուգընկերոջ ցանկություններին (օրինակ` վճարում եք հաշիվները ռեստորաններում, հանդուրժում եք ձեր հանդեպ վատ վերաբերմունքը, ուշադրության բացակայությունը), իսկ հետո, հավաքվելով, նրան ասում եք այն ամենը, ինչ կուտակվել էր հարաբերությունների ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում: Տղամարդը չի կարողանում մտքեր կարդալ: Մի ամաչեք ձեր զգացմունքներից եւ հույզերից: Բռնեք սիրելիի ձեռքը, նստեք, անկեղծորեն խոսեք, քննարկեք այն ամենը, ինչը ձեզ դուր է գալիս եւ դուր չի գալիս: Խոստանում ենք, ցանկացած իրավիճակից ելք կգտնվի, եթե մի քիչ ջանք գործադրեք:
3. Հարգեք ձեզ
Կարողացեք «Ոչ» ասել: Իհարկե, ոչ բոլորին եւ ոչ միշտ: Գնահատեք, թե արդյոք կկարողանաք կատարել խնդիրը, թե միայն խղճահարությունից եք համաձայնում: Արդյոք հանձնարարության կատարումը անհարմար չէ, ձեզ տհաճություն չի պատճառում, արդյոք չեք զոհաբերում ձեր բարոյական սկզբունքները, ցանկությունները, կամ, ի վերջո, ժամանակը: Երբ մտածեք այդ մասին, ելքը եւ լուծումը իրենք իրենց կհայտնվեն:
4. Հասկանալ
Ի՞նչը հասկանալ: Ընդհանրապես ամեն ինչ: Սկսած` սեփական ցանկություններից եւ նպատակներից, վերջացրած աշխարհի կառուցվածքով: Հիշեք, որ տղամարդիկ սիրում են աչքերով եւ ստամոքսով, կանայք` ականջներով, իսկ մարդիկ ընդհանուր առմամբ ճշմարտություն չեն սիրում: Սովորեք հարմարվել շրջապատին, վերջ տվեք ճշմարտություն որոնելուն ու ասելուն այն ամենը, ինչ գալիս է ձեր մտքին: Դուք հասարակության բաղադրիչ մասն եք, այնպես որ, մի ոչնչացրեք այն:
5. Հետեւեք արտաքին տեսքին
Այս պահին մեր առջեւ ինքնավստահ, հպարտ եւ անկախ կին է, որը ոչնչից չի ամաչում եւ ինքնուրույն է հաջողության հասնում, բայց… Հերիք է` նա հանի բիզնես-լեդիի հագուստը եւ մենք կտեսնենք հոգնած, ոչ լավ վիճակում տիկնոջ, որը մոռացել է, թե ինչ բան են մարզումները եւ թե ինչու է կարեւոր հոգ տանել իրեն: Ճանաչում եք ձեզ: Ուրեմն ժամանակն է շտապ փոխելու դա: Մեծն Չեխովն ասում էր. «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի»:
Աղբյուրը` Womanhit.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ