Կշեռք
Կնոջ գեղեցկության իրական գիտակներն ու գնահատողները Կշեռքներն են։ Իրենք որպես կանոն ունենում են բազմաթիվ գեղեցիկ ընկերուհիներ, սակայն այդ փաստը թող Ձեզ չվախեցնի։
Էությամբ Կշեռք-տղամարդը հավատարիմ է և քիչ հավանական է, որ վտանգի լուրջ հարաբերությունները հանուն թեթև ինտրիգի։
Կարիճ
Կարիճ-տղամարդը կրքոտ, արտահայտիչ, ազդակային է և սիրում է ուշադրության կենտրոնում լինել, սակայն դա անհանգստանալու պատճառ չէ։ Երբ Կարիճին գոհացնում են հարաբերությունները, նա երբեք չի դավաճանի սիրելի կնոջը։ Այլ բան է ինտիմ հարաբերությունների պակասը կամ վրեժխնդրությունը։
Աղեղնավոր
Աղեղնավոր-տղամարդը հեշտությամբ է տրվում գայթակղությանը։ Գեղեցիկ, հետաքրքիր կինը հեշտությամբ կարող է գրավել այս տղամարդուն, իսկ «մեկ գիշերվա համար սեքսը» բավականի հաճախակի և ոչինչ չնշանակող երևույթ է։
Այծեղջյուր
Այծեղջյուր-տղամարդը էությամբ շատ հավատարիմ է։ Նա անընդհատ մտածում է կամ աշխատանքի, կամ սեփական ֆինանսական վիճակը բարելավելու մասին։ Եվ անում է դա նույնիսկ սիրած կնոջ գրկում․ այստեղ դավաճանությունները բացառվում են։
Ջրհոս
Ջրհոս-տղամարդկանց հետաքրքրասիրությունն ու շփման հանդեպ չափազանց մեծ սերը հաճախակի գայթակղությունների է հանգեցնում։ Սակայն իրենց ավելի շատ գրավում է հաղորդակցումը, քան դավաճանելու կարիքը։ Սակայն եթե այդպիսի հնարավորւթյունը միավորի երկուսին, իհարկե, նա չի հրաժարվի այդ շանսն օգտագործելուց։
Ձկներ
Ձկներ-տղամարդիկ սիրում են կնոջը անկեղծ ու անձնվեր, սակայն երբեմն դավաճանում են։ Այս տղամարդիկ պատրաստ են «լողալով» հասնել գեղեցիկ սեռի ցանկացած ձկնորսի մոտ։ Սակայն ընտանիքը երբեք չեն լքում։
Խոյ
Խոյ-տղամարդիկ նույնպես փոփոխական են։ Խորը դեկոլտե, բարձր բացվածք կամ կարճ շրջազգեստ, և Խոյը Ձեր անկողնում է։ Այս տղամարդիկ շատ անխոհեմ են, և նույնիսկ մեծ ու խորը զգացմունքը չի խանգարում իրենց փնտրել և ստեղծել նոր հարաբերություններ։
Ցուլ
Ցուլ–տղամարդն, իհարկե, չի կարող չնկատել գեղեցիկ օրիորդին, սակայն Ցուլը այն տզամարդկանցից չէ, ով գլխակորույս տրվում է գայթակղությանը և դավաճանում սիրելի կնոջը։
Երկվորյակներ
Երկվորյակ-տղամարդիկ մարդամոտ են և շփվող, ինչը շատ հաճախ ակնթարթային մի սիրավեպով է ավարտվում: Սակայն Երկվորյակների համար անկողինը առաջին տեղում չէ, և դավաճանության նրանց կարող է դրդել հարաբերությունների միապաղաղությունը։
Խեցգետին
Խեցգետին – տղամարդկանց համար կարևորագույն և հիմնական գործոններից մեկն է հոգևոր մտերմությունը սիրած կնոջ հետ։ Նրանք հազվադեպ են դավաճանում։ Խեցգետինները հաճոյախոսություններ և գովասանք են սիրում։ Եթե սկսում են դավաճանել, ապա հավանական է, որ սիրելին հիասթափեցրել է իրենց, եւ նրանք արդեն նոր սեր են փնտրում։
Առյուծ
Առյուծ-տղամարդիկ ինքնահավան են և սիրում են շրջապատված լինել ինչպես գեղեցիկ և թանկարժեք իրերով, այնպես էլ գեղեցիկ և գրավիչ կանանցով։ Առյուծը միշտ ընտրում է ամենալավը, և եթե նա ընտրել է իր թագուհուն, ապա երբեք չի դավաճանի։
Կույս
Կույս–տղամարդը կենդանակերպի՝ դավաճան նշանների ցանկի ամնեահավատարիմ նշաններից է։ Հենց Կույս-տղամարդիկ չեն ենթարկվում առաջին պատահած գեղեցկուհու գայթակղությանը, իսկ եթե որոշել են դավաճանել, ապա լուրջ պատճառներ են ունեցել։ Կանոնավոր սեռական կյանք, սեր և ընտանեկան ջերմություն, և Ձեր տղամարդը միշտ հավատարիմ կլինի Ձեզ։
Աղբյուրը՝ greatpicture.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին