Շատ շուտով Քարդաշյան ընտանիքի ևս երկու ներկայացուցիչ կմայրանան: Քիմից հետո իրենց ընտանիքների համալարմանն են պատրաստվում նաև նրա երկու քույրերը՝ Քլոեն, և կրտսերը՝ Քայլին:
Չնայած 20-ամյա հեռուստաաստղը դեռ հոկտեմբերից սկսել էր խուսափել հասարակական վայրերում հայտնվելուց և որևէ կերպ չէր մեկնաբանում իր հղի լինելու փաստը՝ թաքցնելով այն հանրությունից, այնուհանդերձ, ամենատես լուսանկարիչներին հաջողվել է մի քանի լուսանկար անել Քայլիի տան մոտակայքում, որտեղ այդ պահին բանվորները մեքենայից մանկական մահճակալ էին իջեցնում: Ինչից դատելով էլ կարելի է ասել, որ ապագա մայրիկն արդեն փոքրիկի սենյակն է կահավորում:
Իսկ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ նաև տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ Քայլին առաջիններից էր այցելել այն հիվանդանոց, որտեղ լույս աշխարհ էր եկել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ ամուսիններին երկար սպասված փոքրիկի կապակցությամբ շնորհավորելու նպատակով: Բայց Լոս – Անջելեսի մասնավոր հիվանդանոցի մոտ մի քանի օր զօրուգիշեր դարանակալած պապարացիներին այդպես էլ չէր հաջողվել Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամներից որևէ մեկին լուսանկարել:
Մոտավոր կանխատեսումներով՝ Քայլի Ջեները կծննդաբերի փետրվարի երկրորդ կեսին: Նա առաջին անգամ է մայրանալու: Դատելով այն լուսանկարներից, որոնք հնարավոր է եղել անել Քայլիի առանձնատան մոտակայքում՝ ապագա երեխայի պատվին կազմակեպված երեկույթի ժամանակ, Քայլին աղջկա է սպասում, քանի որ երեկույթի հարդարանքում գերակշռոմ էր վարդագույնը:
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը