Մեգան Մարքլը և արքայազն Հարին թեև դեռ չեն ամուսնացել (նրանց հարսանիքը նախատեսված է մայիսին), սակայն արդեն իրենց նորաստեղծ ընտանիքի համար կացարան են փնտրում, որտեղ կհաստատվեն ամուսնությունից հետո: Այժմ սիրահար զույգն ապրում է Նորֆոլկում՝ Հարիի եղբոր՝ Ուիլյամի ամառանոցում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ապագա ամուսինները մտադիր են գնել Կոտսուոլդում գտնվող հինավուրց առանձնատներից մեկը, որն, ի դեպ, տեղակայված է Բեքհեմների ընտանիքի առանձնատան մոտակայքում: Հավանաբար այդ որոշմանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ Մեգանը բավականին մտերիմ է Վիկտորիա Բեքհեմի հետ, որը շատ է օգնել Մեգանին Անգլիա տեղափոխվելուց հետո տեղի պայմաններին հարմարվելու հարցում: Ըստ աղբյուրի՝ Հարին ևս ամենևին դեմ չէ նման հաևանությանը:
Հաշվի առնելով, որ առանձնատունը հիմնանորոգման անհրաժեշտություն ունի, հավանաբար Հարիի և Մեգանի տեղափոխությունը կարող է տևական ժամանակով հետաձգվել:
Առայժմ զույգն իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում է մոտակա հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին: Հարսանեկան արարողությունը կկայանա մայիսի 19-ին՝ Վինձորյան պալատում գտնվող Սուրբ Գեորգի եկեղեցում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեգան Մարքլն արդեն ընտրել է իր հարսանեկան զգեստը, որի ընտրության համար նա դիմել է ոչ թե բրիտանացի ոճաբաններին՝ ինչպես որ արքայական ընտանիքի ավանդույթն է պահանջում, այլ զգեստը պատվիրել է իսրայելական Inbal Dror նորաձևության տանը։ Նա հարսանեկան հագուկապի ընտրության հարցում հետևել է իր ընկերուհու՝ ոճաբան Ջեսիկա Մալրունիի խորհուրդներին։
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով