Լոս Անջելեսում կինոարվեստների ակադեմիան հայտարարել է կինոաշխարհի ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները:
Կինոակադեմիայի կայքից տեղեկանում ենք, որ անվանակարգերում հավակնորդների անունները ներկայացվել են Samuel Goldwyn Theatre կինոթատրոնում, իսկ հավակնորդների անունները հայտարարել են դերասանուհի Տիֆանի Հեդիշը և Էնդի Սերիքսը: Եվ այսպես, ներկայացնում ենք հավակնորդներին՝ հիմնական անվանակարգերում:
«Լավագույն ֆիլմ»՝ «Կոչիր ինձ քո անունով» (Call Me by Your Name), «Մութ ժամանակներ» (Darkest Hour), «Դյունկերկ», «Լեդի Բըրդ» (Lady Bird), «Թափանցիկ թելը» (Phantom Thread), «Գաղտնի դոսյե» (The Post), «Ջրի ձևը» (The Shape of water), «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի)
«Լավագույն դերասան»՝անվանակարգում առաջադրվել են՝ Թիմոթի Շալամեն «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմում խաղացած դերի համար, Դենիել Դեյ-Լյուիսը «Թափանցիկ թելը» ֆիմում մարմնավորած դերի համար, Դենիել Կալույան «Կորիր» ֆիլմում մարմնավորած դերի համար, Գարի Օլդմենը «Մութ ժամանակներ» ֆիլմում խաղացած դերի համար և Դենզել Վաշինգտոնը «Ռոման Իսրայելը և ուրիշները» ֆիլմում իր դերի համար:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են՝ Սալի Հոքինսը «Ջրի ձևը» ֆիլմում խաղացած դերի համար, Ֆրենսիս Մաքդորմանդ «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում իր դերի համար, Մարգո Ռոբին «Տոնյան՝ ընդդեմ բոլորի» ֆիլմում մարմնավորած դերի համար, Սիրշա Ռոնան «Լեդի Բըրդ» ֆիլմում խաղացած դերի համար, Մերիլ Սթրիփը «Գաղտնի դոսյե» ֆիլմում մարմնավորած դերի համար:
«Տղամարդու երկրորդական լավագույն դեր» անվանակարգում առաջադրվել են՝ Ուիլեմ Դեֆոն «Ֆլորիդա» նախագիծը» ֆիլմում իր դերի համար, Վուդի Հարելսոնը «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում իր դերի համար, Ռիչարդ Ջենկինսը «Ջրի ձևը» ֆիլմում խաղացած դերի համար, Քրիստոֆեր Փլամերը «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմում իր դերի համար և Սեմ Ռոքուելը «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում մարմնավորած դերի համար:
«Կնոջ մարմնավորած երկրորդական լավագույն դեր» անվանակարգում առաջադրվել են՝ Մերի Ջեյ Բլայջը «Մադբաուն» ֆիլմում խաղացած դերի համար, Էլիսոն Ջենին «ՏՈնյան՝ ընդդեմ բոլորի» ֆիլմում մարմնավորած դերի համար, Լորի Մետքաֆը «Լեդի Բըրդ» ֆիլմում խաղացած դերի համար, Լեսլի Մենվիլը «Թափանցիկ թելը» ֆիլմում իր երկրորդական դերի համար, Օկտավիա Սպենսերը «Ջրի ձևը» ֆիլմում խաղացած երկրորդական դերի համար:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել են՝ Քրիստոֆեր Նոլանը իր «Դյունքըրք» (Dunkirk) ֆիլմի համար, Ջորդան Փիլը իր «Կորիր» (Get Out), ֆիլմի համար, Գրետա Հերվիգը «Լեդի Բըրդ» (Lady Bird) ֆիլմի համար, Փոլ Թոմաս Անդերսոնը «Թափանցիկ թելը» (Phantom Thread) ֆիլմի համար, Գիլյերմո դել Տորոն «Ջրի ձևը» (The Shape of water) ֆիլմի համար:
«Լավագույն յուրօրինակ սցենար»՝ անվանակարգում ներկայացվել են՝ «Սերը հիվանդություն է», «Կորիր», «Լեդի Բըրդ», «Ջրի ձևը», «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմերի սցենարները:
«Լավագույն ադապտացված սցենար»՝ անվանակարգում առաջադրվել են՝ «Կոչիր ինձ քո անունով», «Վիշտը ստեղծողը», «Լոգան», «Մեծ խաղ», «Մադբաունդ» ֆերման» ֆիլմերի սցենարները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 14 սեպտեմբերի
Սելին Դիոնը չի կարողացել զսպել արցունքները. երգչուհին անկեղծորեն խոսել է անբուժելի հիվանդության դեմ իր պայքարի մասին11:19, 14 սեպտեմբերի
Հայդի Քլումն իր 21-ամյա որդուն 200 հազար դոլար արժողությամբ Ferrari է նվիրել. նա չէր հավատում իր աչքերին10:54, 14 սեպտեմբերի
Բուրգ գերեզմանի փոխարեն. Նիկոլաս Քեյջը տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել սեփական թաղման համար10:29, 14 սեպտեմբերի
48-ամյա Աննա Սեմենովիչն ամուսնանում է. երգչուհին հայտարարել է գործարարի հետ նշանադրության մասին09:00, 14 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար