Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Exclusive. «Շատ եմ կարոտում Հայաստանը»․ Հասմիկ Կարապետյանն ընտանիքի հետ Կանադայում է

20:32, 24 հունվարի

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն իր ամուսնու եւ դստեր հետ Կանադայում է։ Որոշ ժամանակ երգչուհին իր ընտանիքի հետ կբնակվի այնտեղ։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է Հասմիկը:

«Այնպես է ստացվել, որ ամուսնուս աշխատանքի բերումով ենք մեկնել Կանադա։ Արդեն մեկ ամսից ավելի է՝ այստեղ ենք բնակվում։ Դեռեւս չեմ կարող ասել, թե որքան կմնանք այստեղ, բայց ամռանն անպայման վերադառնալու ենք։ Հետո արդեն կյանքը ցույց կտա՝ կրկին կմեկնենք, թե՝ ոչ։ Կյանքը միշտ անկանխատեսելի է։ Երբեք չես իմանա՝ որ պահին որտեղ կարող ես հայտնվել։ Կարեւորը ընտանիքիդ հետ լինես»,- ասաց Հասմիկը։

Վերջինս նշեց, որ Կանադայում նա զբաղվում է հիմնականում իր դստեր՝ Տաթեւի խնամքով. «Կարելի է ասել, որ սա կյանքի փոփոխություն է ինձ համար, ինչ-որ առումով թարմություն եւ փորձ։ Ինչու փորձ, որովհետեւ Հայաստանում ծնողներս կողքիս էին եւ միշտ ինձ օգնում էին երեխայիս խնամելու հարցում։ Այստեղ ես մենակ եմ եւ ամեն ինչ ինքնուրույն եմ անում, ինչն էլ ինձ ուժ է տալիս։ Երբեք չէի պատկերացնի, որ առանց ընտանիքիս օգնության կկարողանայի հոգ տանել երեխայիս մասին։ Կարծում էի, որ շատ թերի կստացվի։ Բայց միանշանակ հակառակն է։ Այստեղ առօրյաս գրեթե ամբողջովին փոխվել է։ Այս ընթացքում հացրել եմ մի շարք հետաքրքիր վայրեր բացահայտել ու ծանոթություններ հաստատել այլ ազգի մայրիկների հետ։ Այդ առումով այստեղ ինձ ազատ եմ զգում, քանի որ շփվող տեսակ եմ։ Այստեղ բոլորը շատ ջերմ են։ Ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք մեր սփյուռքահայ եւ հայաստանցի ընկերների հետ»,- նշեց երգչուհին։

Հասմիկի խոսքով՝ ուր էլ որ նա մեկնի, մեկ է, վերջում վերադառնալու է Հայաստան։ Հայրենիքի, հարազատների ու ընկերների կարոտն իրեն թույլ չի տա երկար բնակություն հաստատել արտերկրում.

«Երբ տարիներ առաջ ինձ հարցրեցին, թե ինչ է ինձ համար հայրենիքը, ինչ եմ զգում Հայաստան ասելիս, ասացի, որ չեմ կարող սպառիչ պատասխան տալ, քանի որ ինքս էլ չեմ հասկանում՝ ինչ եմ զգում։ Իհարկե, համերգային ծրագրերով կարճ ժամանակով բացակայել եմ երկրից, բայց ոչինչ չեմ զգացել։ Ինչքան մեծանում ես ու ինչքան երկար ես բացակայում հայրենիքից, միայն այդ ժամանակ ես հասկանում, որ հայրենիքը մոր նման մի անփոխարինելի հասկացողություն է։ Ես արդեն 40 տարեկանում լիարժեք զգացի եւ հասկացա, թե ինչ կարեւոր բան է յուրաքանչյուր մարդու համար իր հայրենիքը։ Երբ կանգնում ես հայրենի հողին, միանշանակ զգացումներդ փոխվում են։ Ի դեպ, նշեմ, որ հայրենիքում ստեղծագործական մուսան շատ ավելի ակտիվ է։ Միայն հայրենիքում ես քեզ զգում քո ջրի մեջ։ Ես շատ եմ կարոտում Հայաստանը եւ այսուհետ այդտեղ լինելով էլ կարոտելու եմ։ Երբ օտարության մեջ ես, հասկանում եւ տեսնում ես այն առավելությունները, որն ունի Հայաստանը՝ զուտ ապահովության, ինքնավստահության եւ մարդկային ջերմ հարաբերությունների առումով։ Սոցիալական տեսանկյունից թերություններ էլ կան։ Մեր երկիրը դեռ շատ զարգանալու եւ թերությունները շտկելու տեղ ունի։ Դա գալիս է նրանից, որ մեր երկիրը շատ դժվարությունների եւ պատերազմի միջով է անցել։ Դրա համար էլ ինչ-ինչ պատճառով հետ ենք մնացել։ Այո, մենք ունենք թերություններ, բայց մեր առավելություններն այնքան մեծ են ու ճիշտ, որ դրանք ծածկում են թերությունները»,- հավելեց Հասմիկը։

Հարցին՝ որտե՞ղ է տեսնում իր դստեր ապագան, երգչուհին նշեց․ «Ես սովորել եմ ապրել այսօրվա օրով եւ ոչինչ չպլանավորել ապագայի հետ կապված, առավել եւս՝ աղջկաս ապագան։ Դա իր կյանքն է, եւ ես իրավունք չունեմ այն պլանավորել։ Նա ինքն է ընտրելու իր ճանապարհը, իսկ մենք նրան խորհուրդներով կօգնենք։ Ցավոք, երբեք չես կարող պատկերացնել, թե կյանքի խաչմերուկները քեզ ուր կտանեն։ Բայց մի բան հստակ է, որ կցանկանայի աղջիկս լավ ուսում ստանար։ Ցավոք, Հայաստանում ուսման առումով այդքան էլ մեծ ապագա չկա, որովհետեւ ես տեսնում եմ շատ շնորհալի երեխաների կամ լավ մասնագետների, որոնք այդպես էլ չեն կարողանում աշխատանք գտնել։ Իրենց կրթությունն էլ չի բավարարում արտերկրում ինչ-որ աշխատանքի անցնելու համար։ Ես եւ ամուսինս էլ կարծում ենք, որ դրսում ուսում ստանալն ավելի մեծ ճանապարհներ կարող է բացել Տաթեւի համար։ Ես կողմ եմ, որ ծնողներն իրենց երեխաների համար լայն հորիզոններ են ստեղծում․ ուղարկում են արտերկիր ուսման։ Բայց կարծում եմ՝ վերջում հայրենիք վերադառնալը պարտադիր է։ Ես երբեք չեմ պատկերացնում, որ ընդմիշտ կլքեմ հայրենիքը։ Եթե նույնիսկ կյանքի բերումով ապրեմ արտերկրում, միանշանակ տարին մի քանի անգամ ես կվերադառնամ հայրենիք։ Դա ինձ անհրաժեշտ է օդի պես»։

Խոսելով իր ստեղծագործական կյանքից, երգչուհին նշեց, որ բացի Հայաստանից, ոչ մի այլ վայրում չի կարող լինել այն Հասմիկը, որ կա Հայաստանում. «Եթե Հայաստանում ես Հասմիկ Կարապետյանն եմ, ապա պետք է նշեմ, որ ես ոչ մի այլ վայրում չեմ կարող լինել այն դրական, ինքնաբավ Հասմիկը, որը կա Հայաստանում։ Բնականաբար, այստեղ չեմ վայելում նմանատիպ սեր ու հարգանք իմ հանդեպ։ Թող անհամեստություն չթվա, բայց Հայաստանում ես ամեն քայլափոխի դա զգում եմ։ Բնականաբար, ես չեմ ասի, որ բոլորն ինձ սիրում են։ Իհարկե, չսիրողներ էլ կան։ Բոլորն էլ ամուսնուս ասում էին, որ Հասմիկին ոչ մի տեղ չտանես։ Նա ոչ մի տեղ չի կարող լինել Հասմիկ, ինչպես այստեղ է։ Իսկապես, դա ճշմարտություն է։ Տխուր է, որ այստեղ չեմ կարողանում զբաղվել իմ արվեստով»,- ասաց Հասմիկը։

Երգչուհին նշեց, որ առաջիկայում նոր տեսահոլովակ է պատրաստվում թողարկել.

«Մի երգ կա, որ նվիրված է աղջկաս։ Այն կոչվում է «Իմ Տաթեւ»։ Երգի հեղինակը ես եմ, գործիքավորումը կատարել է իմ լավ ընկեր Դեր Հովան։ Երբ ամռանը վերադառնանք, կնկարահանենք տեսահոլովակը։ Շատ մտքեր կան կապված տեսահոլովակի հետ, բայց չեմ ցանկանում հիմա խոսել այդ մասին»,- հավելեց Հասմիկը՝ նշելով, որ շատ ազդեցիկ երգ է ստացվել.

«Այս երգը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Երգի մեղեդին ես գրել էի մայրանալուց առաջ։ Այն մինչ օրս մի անկյունում դրված էր։ Ես ու Դեր Հովան ժամանակին մտածում էինք, թե ինչ պետք է անենք, ու, փաստորեն, ժամանակը ցույց տվեց։ Մայրանալուց հետո գրվեցին խոսքերը։ Երբեք չեմ մտածել, որ այս երաժշտությանը կսազեն այս խոսքերը։ Բայց մի բան հստակ է՝ ով լսել է երգը, չի կարողացել զսպել հուզմունքը»,- եզրափակեց Հասմիկը։

Զրուցեց՝ Տ.Մ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել