Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակից դրվագ է ներկայացրել
Երգչուհի Իվետա Մուկուչյանը շարունակում է «գաղտնազերծել» իր նոր «Սիրահարվել եմ քեզ» երգի և երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մանրամասները՝ ժամանակ առ ժամանակ Instagram-ի իր էջում հոլովակից նոր դրվագներ, լուսանկարներ տեղադրելով կամ նոր երգի բառերը հանրայնացնելով:
Երգչուհու Instagram-ի էջում տեղադրած մի քանի վայրկյան տևողությամբ նոր տեսանյութը նույնպես փոքր դրվագ է սպասվող հոլովակից, որտեղ աշնանային տրամադրություն է:
Իվետան նաև լուսանկար է հրապարակել՝ նույն տեսահոլովակից, որտեղ նրա հերոսուհին կարմիր զգեստով պառկած է լոգարանում: Լուսանկարի մեկնաբանության մեջ նա միան մակագրել է՝ շուտով:
Հիշեցնենք, որ օրերս հայկական էստրադայի սիրելի աստղը հանրայնացրել էր «Սիրահարվել եմ քեզ» երգի խոսքեր, որոնց հեղինակը Ավետ Բարսեղյանն է:
«Իմ ուժն իմ թուլությունն է քո կողքին,
Մոտ լինելս հեռավորության վրա է միայն,
Սևն ինձ համար նոր սպիտակն է քո հոգու գույների մեջ,
Ձգողության ուժը սրտիս միայն սիրո անկշռության մեջ եմ զգում,
Ես զգում եմ, որ սիրահարվել եմ քեզ»,- գրել էր Իվետան:
Հիշեցնենք, որ երգի երաժշտությունն անձամբ Իվետան է գրել, ինչի մասին նա խոստովանել է ավելի վաղ հրապարակած մեկ այլ նկարի մեկնաբանության մեջ: Նոր կատարման հետ երգչուհին կներկայացնի նաև դրա տեսահոլովակը, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 12 նոյեմբերի
Լորեն Սանչես-Բեզոսը զարմացրել է Louis Vuitton-ի անսովոր աքսեսուարով. 6000 դոլարանոց պայուսակ՝ լեռնային շալեի տեսքով14:19, 12 նոյեմբերի
500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը13:51, 12 նոյեմբերի
Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է Հոլիվուդի ամենահեռանկարային երիտասարդների ցանկում․ The Hollywood Reporter13:21, 12 նոյեմբերի
«Դուք նամակ ունեք» ֆիլմը վերադառնում է, բայց հանդիսատեսը զայրացած է. Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգությունը կվերանկարահանվի ԱԲ–ի դարաշրջանում12:28, 12 նոյեմբերի
Ժամացույց մատի վրա՝ դաստակի փոխարեն. Casio-ն A168 խորհրդանշական մոդելը վերածել է մանրանկարչական մատանու12:14, 12 նոյեմբերի
«Գողացել են 50,000 դոլարանոց պայուսակ և 20,000 դոլարանոցջինսեր». Քորթնի Քարդաշյանի խորթ դուստրը օգնություն է խնդրել ՀԴԲ-ից11:32, 12 նոյեմբերի
«Որտե՞ղ են իմ լրտեսները՝ ֆրանսիացի, ռուս, թե՞ իրանցի». Պավել Դուրովը ծաղրել է Nvidia-ի գործադիր տնօրենի սիրուհու հետ կապված սկանդալը11:15, 12 նոյեմբերի
«Նրան հետապնդում են իր քրիստոնեական հավատքի համար». Դոնալդ Թրամփ կրտսերի տարօրինակ հայտարարությունը՝ դատապարտված բռնաբարող Ռասել Բրենդի մասին10:30, 12 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը բացահայտող շոու էր ցուցադրում Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում. 57-ամյա աստղը տպավորիչ մերկացել է հանդիսատեսի առջև09:00, 12 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 11 նոյեմբերի
Ոսկի պարունակող 2 հազար դոլարանոց քսուք․ The Times-ն առանձնացրել է մաշկը խոնավեցնող լավագույն լյուքս դասի միջոցները22:19, 11 նոյեմբերի
«Տղամարդիկ ամեն ինչի պատրաստ են՝ հանուն սանտիմետրերի». BBC-ի վավերագրական ֆիլմը բացահայտել է առնանդամի մեծացման ինդուստրիայի հակառակ կողմը