Radio France-ի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կինոարվեստի հանրահայտ և սիրված դերասանուհի Վանեսա Պարադին ամուսնության առաջարկություն է ստացել իր սիրելիից՝ ռեժիսոր Սամյուել Բենշետրիից: Զույգի նշանադրության մանրամասները հայտնի չեն, փոխարենը ամբողջ ֆրանսիական մամուլը ողողված է նրանց առաջիկա ամուսնության մասին տեղեկություններով:
Ըստ տեղեկացված աղբյուրների՝ հարսանիքը նշանակված է ամռանը՝ հուլիսի 19-ին, Ատլանտյան օվկիանոսում տեղակայված ֆրանսիական Իլ դե Ռե կղզում: Հարսանիքի համար ապագա ամուսինները շքեղ բացօթյա ամառանոց են վարձել , որտեղ, ի դեպ, ամռանը ֆրանսիացի ճանաչված դեմքերը հաճախ են հանգստանում:
45-ամյա դերասանուհու համար դա առաջին հարսանիքն է լինելու: Մինչև այժմ նա որևէ մեկի հետ իր հարաբերությունները չի օրինականացրել: Դերասան Ջոնի Դեփի հետ նրանք 14 տարի շարունակ ապրել են քաղաքացիական ամուսնությամբ և անգամ երկու զավակ են լույս աշխարհ բերել՝ դստերը՝ Լիլի- Ռոուզ Դեփին և որդուն՝ Ջեքին:
Իսկ 44-ամյա Սամյուել Բենշետրին մեկ անգամ ամուսնացած է եղել դերասանուհի Մարի Տրենտինյանի հետ, ում 2003 թվականին դաժանորեն սպանեց իր իսկ ընկերը՝ Բերտրան Կանտան: Այդ ամուսնությունից ռեժիսորի խնամքին է մնացել 19-ամյա որդին՝ Ժյուլը: Բացի դա, նա 10-ամյա դուստր ունի՝ Աննա Մուգլալիսից, ումից Սամյուելը բաժանվել է 2012 թվականին: Ի դեպ, Աննան Վանեսայի ընկերուհին է, և այժմ նա հանդիպում է Պարադիի նախկին ընկերոջ՝ երաժիշտ Բենջամեն Բիոլեի հետ:
Բենշետրիի հետ Վանեսան ծանոթացել է 2016 թվականին «Շունը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ռեժիսորն առաջին հայացքից սիրահարվել էր դերասանուհուն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով