Նյու Յորքում կայացել է Ամերիկյան ձայնագրման ազգային ակադեմիայի հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը։ Մինչ կարմիր գորգուղու աստղերի կերպարները դիտարկելը, ներկայացնում ենք հիմնական անվանակարգերում հաղթողներին։
«Տարվա ալբոմ» է ճանաչվել Բրունո Մարսի 24K Magic ալբոմը։
«Տարվա ձայնագրություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել դարձյալ Բրունո Մարսը՝ 24K Magic ալբոմի համար։ Այս ալբոմը եւս մեկ արձանիկ է ստացել լավագույն պրոդյուսերությամբ ալբոմի համար։ Երգիչը պարգեւատրվել է նաեւ Best R&B Album անվանակարգում։ «Տարվա երգը» անվանակարգում հաղթել է Բրունո Մարսի That’s What I Like երգը։ Բացի դրանից, երգչի երգը պարգեւատրվել է Best R&B Song եւ Best R&B Performance անվանակարգերում։
Լավագույն փոփ կոմպոզիցիան է ճանաչվել Էդ Շիրանի Shape of You երգը։ Նա ստացել է «Գրեմմի» նաեւ լավագույն սոլո փոփ ալբոմի համար (Divide)։
Բացի դրանից, լավագույն ռոք ալբոմ է համարվել The War On Drugs խմբի A Deeper Understanding ալբոմը։
The Rolling Stones-ը ստացել է «Գրեմմի» Blue&Lonesome ալբոմի համար՝ Best Traditional Blues Album անվանակարգում։
Շաքիրան El Dorado ալբոմի համար ստացել է «Գրեմմի»՝ Best Latin Pop Album անվանակարգում։
Best Urban Contemporary Album անվանակարգում հաղթել է The Weeknd-ը՝ իր Starboy ալբոմի համար
Լավագույն ռոք երգ է ճանաչվել Foo Fighters–ի Run–ը։
Քենդրիք Լամարի Humble երգի տեսահոլովակը լավագույն տեսահոլովակ է ճանաչվել։ Այս երգը ստացել է մրցանակ նաեւ Best Rap Song եւ Best Rap Performance անվանակարգերում։ Իսկ Ռիհանայի հետ նրա Loyalty զուգերգը ստացել է մրցանակ՝ Best Rap/Sung Performance անվանակարգում։ Ի դեպ, նա է հաղթել նաեւ լավագույն ռեպ ալբոմ անվանակարգում՝ DAMN ռեպ ալբոմի համար։
Depeche Mode խումբը ստացել է «Գրեմմի» You Move (Latroit Remix) երգի լավագույն ռեմիքսի համար։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AFG, Getty, Invision, AP, REX, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է