Եվա Ռիվասը սեքսուալ լուսանկար է հրապաարակել իր Instagram-ում, որին կից գրել է, թե ինչպես է պետք գայթակղել եւ մանիպուլացնել տղամարդուն:
1. Գովք
Գովացեք ձեր տղամարդուն, միշտ եւ ամենուր: Տվյալ դեպքում ավելի լավ է գերգովաբանելը, քան այդ հարցում թերանալը: Բայց կա մի կարեւոր պայման. հաճոյախոսությունը պետք է լինի անկեղծ:
2. Գեղեցկություն
Այն իսկապես հզոր ուժ է եւ տղամարդուն մանիպուլացնելու հզոր զենքերից մեկը: Վարսեր, փարթամ բարեմասնություններ, օծանելիք, կոսմեկտիկա, գայթակղիչ հագուստ, խնամք, այս ամենը մանիպուլացիոն զենքեր են: Օգտագործեք դրանք: Բնությունը հոգացել է, որ տղամարդիկ կնոջ գեղեցկության նկատմամբ չլինեն անտարբեր:

3. Պահանջկոտություն
Տղամարդու օգնության կարիքն ունեք, դիմեք նրան, բայց առանց վիրավորվածության՝ նրա անտարբերության համար, այլ խորամանկությամբ եւ խելքով: Մի ասեք՝ «Քանի՞ անգամ քեզ խնդրեմ հեռախոսիս մեջ հավելված ներբեռնել», այլ ասեք՝ «Ցույց տուր ինձ՝ ինչպես հեռախոսիս մեջ հավելված ներբեռնեմ: Առանց քեզ գլուխ չեմ հանի»: Թույլ տվեք տղամարդուն օգնել ձեզ նույնիսկ այն դեպքում, երբ դրա կարիքը չկա, եւ նա կսկսի գործել:
4. Քնքշություն
Մանիպուլացրեք տղամարդուն քնքշությամբ: Տղամարդիկ, ասես, կատու լինեն: Անգամ ամենաբրուտալները կորցնում են սթափությունը, երբ կողքին քնքուշ, նուրբ կատվիկ է: Մինչ տղամարդուն ձեր ցանկությունների բավարարման մասին խնդրելը, հպվեք նրան հայացքով, համբույրներով կամ ձեռքերով: Իսկ զրույցի ընթացքում օգտվեք «հոգեբանական փաղաքշանքից». նախքան խնդրանքի մասին բարձրաձայնելը, գովաբանեք նրան կամ տեղին հաճոյախոսություն արեք:
5. Սեքս
Ամենահին, բայց ամենաարդյունավետ մանիպուլիացան մնում է սեքսը: «Հիմնական բնազդը» կարելի է եւ պետք է օգատգործել տղամարդուն կառավարելու համար: Գեյշաները, կուրտիզանուհիները եւ անգամ սովորական «գիշերային թիթեռնիկները» սեքսի օգնությամբ կարողացել են մանիպուլացել ազդեցիկ տղամարդկանց եւ ղեկավարել ամբողջ ազգեր:

6. Արցունքներ
Ոչ ամենահաճելի, բայց երբեմն իսկապես ադյունավետ միջոց մանիպուլացիայի համար: Տղամարդիկ վախենում են կնոջ արցունքներից: Դրանով հնարավոր է կարեկցանք առաջացնել նրանք մոտ եւ օգնություն ցույց տալու ցանկություն: Կարեւորը՝ չափը չանցնեք եւ շատ չկիրառեք այս մեթոդը:
7. Համեղ ուտելիք
Սոված տղամարդը չար տղամարդ է: Երբեք մի փորձեք մանիպուլացնել սոված տղամարդուն: Կերակրեք նրան համեղ ուտեստներով, հետո միայն խնդրեք նրան, օրինակ, զոհաբերել իր սիրելի հոկեյի խաղը՝ հանուն ձեր համերգի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար