Երգչուհի Ռիտա Օրան ամբողջովին մերկացել է նոր ֆոտոշարքի համար։ Իր Instagram -ում 27-ամյա հանրահայտ երգչուհին հրապարակել է մի քանի լուսանկար, որտեղ նա մերկ է։
Ի դեպ, մենք նախկինում էլ ենք գրել ալբանական ծագումով բրիտանացի երգչուհու մասին, բայց երբեւէ մանրամասներ չենք ներկայացրել։
Եվ այսպես, Ռիտա Օրան ծնվել է Կոսովոյում, բայց նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, երբ Ռիտան շատ փոքր էր։
Ռիտա Օրան տաղանդավոր ու հաջողակ բրիտանացի երգչուհի է, որի երգերը բազմիցս առաջատար դիրքեր են զբաղեցրել Միացյալ Թագավարության հիթ շքերթներում, նաեւ դերասանուհի է, որը կատարել է գլխավոր հերոս Միու Գրեյի քրոջ դերը բրիտանացի գրող Է․Լ․ Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» աղմկահարույց բեսթսելերի էկրանավորման մեջ։ Ռիտան նաեւ մոդել է, որը ներկայացնում է Аdidas, Rimmel, DKNY հայտնի ապրանքանիշերը, եւ Կառլ Լագերֆելդի սիրելի մոդելներից մեկն է։
2009-ին BBC հեռուստաալիքի «Եվրատեսիլ․ Դուք պետք եք ձեր երկրին» շոուի ժամանակ նա մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթի լսումներին, բայց ընտրության մի քանի փուլ անցնելուց հետո հրաժարվել է իր մտադրությունից։ Այդուհանդերձ, այդ լսումները բացահայտել են Ռիտայի մեծ ներուժը երաժշտական բնագավառում։ Նրա մենեջեր Սառա Սթենեթը, որը մինչ այդ աշխատում էր նաեւ Ջեսսի Ջեյի, Էլլի Գոլդինգի, Քոնոր Մեյնարդի հետ, կապվել է Roc Nation ստուդիայի մենեջեր Ջեյ Բրաունի հետ ու խորհուրդ տվել նրան համագործակցել Ռիտայի հետ։ Բրաունը Օրային հրավիրել է Նյու Յորք, որտեղ նա հանդիպել է ընկերության հիմնադիր հայտնի ռեփեր Jay-Z-ի հետ։ 2009-ի դեկտեմբերին, ԱՄՆ ժամանելուց հետո 48 ժամվա ընթացքում, աղջիկը ստորագրել է պայմանագիր Roc Nation ընկերության հետ։
Ռիտա Օրան ամուսնացած չէ։ Ավելի վաղ նա հանդիպում էր ամերիկացի երգիչ Բրունո Մարսի հետ, 2013-ին սկսվել են նրա եւ շոտլանդացի երաժիշտ Քելվին Հարիսի սիրային հարաբերությունները, բայց 2014-ի հունիսին նրանց ճանապարհները բաժանվել են։ Այդ նույն տարվա մայիսին Ռիտան սկսել է հանդիպել ռեփեր Ռիկի Հիլլի՝ հայտնի ամերիկացի մոդելյեր ու Tommy Hilfiger ապրանքանիշի հիմնադրի որդու հետ։ Ամենագո պապարացիները զույգին նկատել են Բեռլին Թեգել օդանավակայանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների