Հայտնի հայ ռեժիսոր Ռուբեն Քոչարը շատ շուտով կներկայացնի սկանդալային «Իմ անունը Վիոլա է» ֆիլմը: Հոգեբանական դրաման պատմում է մի աղջկա մասին, ով պայքարում է ազատության համար եւ ում աշխարհը լի է միայնությամբ եւ ստորացմամբ, իսկ նա ցանկանում է դուրս պրծնել, չնայած այդ նրան անհույս է թվում: Նրա ճանապարհին հանդիպում է Աննա անունով աղջիկ, ում կյանքը հիասքանչ է, նրա առջեւ բազմաթիվ հրաշալի հնարավորություններ կան, եւ նա բոլոր այդ արկածները ներմուծում է միայնակ գլխավոր հերոսուհու կյանք: Բայց ահա շուտով նա կհասկանա, որ աշխարհը, որում ապրում է Աննան, ավելի վատն է, բայց այնտեղից դուրս պրծնելն անհնար է:
«Ես ցանկանում էի ներկայացնել երկու կնոջ պատմություն, ցույց տալ նրանց զգացողություններն ու մտահոգությունները»,- ավելի վաղ նշել էր ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը: Երկար փնտրտուքներից հետո Քոչարն ընտրել է հայկական ծագումով ամերիկյան դերասանուհի Ջանեթ Սփենսերին եւ մասնագիտությամբ դիզայներ Լուսինե Ալեքսանյանին: Վերջինի համար «Իմ անունը Վիոլա է» ֆիլմը դարձել է առաջին փորձը կինոյում:
Պատանի Հրանտի դերը, ով սիրահարվում է Աննային, կատարում է Մաքսանս Կուզուբաշյանը՝ Ֆրանսիայից, ով հայտնի է Canal+, M6 եւ ARTE ալիքների հեռուստաֆիլմերից:
«Իմ անունը Վիոլա է» ֆիլմն արտադրում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, RK films-ի, Global Film Production-ը (ԱՄՆ):
Դատելով ֆիլմի թրեյլերից՝ այն նախատեսված է 18+ լսարանի համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը