Ռուսական բլոգոսֆերայում ու լրատվամիջոցներում դեռ փոթորկում է այն սկանդալը, որը կապակցված է էսկորտ ծառայություն մատուցող Նաստյա Ռիբկայի, միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի ու ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյի հետ։

Անաստասիա Վաշուկեւիչը, նույն ինքը՝ Նաստյա Ռիբկան, վերջերս ներկայանում է նաեւ որպես բլոգի հեղինակ։
Աղջիկը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ալեքսեյ Նավալնին իր հետաքննության մեջ նշել է այն փաստը, որ միլիարդատեր Օլեգ Դերիպասկան ու ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն զվարճանում էին զբոսանավում մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի հետ։
Վաշուկեւիչն իր Instagram-ի էջում պատմել է ձեռներեց Օլեգ Դերիպասկայի հետ հանդիպման մասին։ Իր արկածները Նաստյան պատկերավոր նկարագրել է «Օրագիր՝ միլիարդատիրոջը գայթակղելու մասին» գրքում։ Ընդ որում՝ Ռիբկան գործարարին մեղադրել է բռնաբարության մեջ ու պահանջել է ամուսնանալ իր հետ։ Հետագայում նա բացատրել է, որ դա կատակ էր։ Սակայն Անաստասիայի հումորի զգացողությունը ձեռներեցը չի գնահատել։ Դերիպասկան դատի է տվել աղջկան ու նրա սեքս ուսուցիչ Ալեքսանդր Կիրիլովին, որը հայտնի է Ալեքս Լեսլի կեղծանունով։
Օրերս աղջիկը որոշել է նկարահանել պոռնոֆիլմ, որի գլխավոր դերակատարներն են լինելու ինքը և Պուտինի, Նավալնու կամ Բրեդ Փիթի նմանակը։
Իսկ հիմա Նաստյան, ուրախացած, որ իր Instagram շաբաթական ավելի քան 25 միլիոն օգտատեր է այցելում, հրապարակել է մի հայտարարություն, որտեղ Օլեգ Դերիպասկային առաջարկել է ամուսնանալ իր հետ։ Հարսանեկան զգեստով լուսանկարի տակ Նաստյան մակագրել է․

«Բոլորը հարցնում են, թե ինչու է լռում @oleg.deripaska-ն։ Ու ինձ ոչինչ չի գրում։ Այն բանից հետո, ինչ ես արել եմ նրա հետ (չնայած դա լրիվ պատահաբար է ստացվել, Նավալնին սրիկա է) ես պարտավոր եմ ամուսնանալ նրա հետ։ Դրա համար էլ ես պատրաստվում եմ ամուսնության առաջարկ անել այն մարդուն, ում պատահաբար պատվազրկել եմ։ Բայց նրա հանդեպ կիրքն այնքան մեծ էր, որ նրա վրա չհարձակվելը իմ ուժերից վեր էր․․․ Ես արդեն ընտրել եմ հարսանեկան զգեստ՝ մարտի 1-ին դատարան գնալու համար։ Ո՞վ գիտի, գուցե այդ նույն օրը մենք կամուսնանանք։ Չէ՞ որ իմ փոքրիկը կարողանում է արագացնել դատավորների որոշումները, երբ իրեն պետք է։ Ու այդ դեպքի կապակցությամբ, ընկերներ, ես հայտարարում եմ մրցույթ Օլեգ Դերիպասկային ուղղված ամուսնության ամենակրեատիվ առաջարկության համար։ Նախկինում ինձ օգնում էր իմ թիմը, իսկ հիմա ես առաջարկում եմ միասին (90 հազար բաժանորդներով) մտածել հաջորդ քայլը, թե ինչպես գայթակղենք օլիգարխին։ Ինչ կարելի է անել, որպեսզի նա՝ 1) մոռանա իմ փոքրիկ չարաճճիությունները եւ ների ինձ, 2) ընդունի իմ ամուսնության առաջարկությունը։ Իմ գրքից դուք արդեն գիտեք, որ Օլեգը սիրում է լկտի ու հումորի զգացում ունեցող մարդկանց»,- գրել է աղջիկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:32, 29 հոկտեմբերի
Քեթի Փերիի նախկին ամուսին Ռասել Բրենդը խոստովանել է, որ սեքսով զբաղվելու նպատակով օգտագործել է իր հայտնիությունը16:36, 29 հոկտեմբերի
Սիդնի Սուինին «Տանը մենակ» մուլտֆիլմի մեծահասակների համար նախատեսված տարբերակ է ներառել Syrn-ի նոր ներքնազգեստի գովազդային արշավում15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ