Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Մագնիսական գրավչություն ունեցող կանանց 5 սովորույթ

23:11, 6 մարտի

1. Մագնիսական կանայք միշտ դրական են: Իսկ դրական տրամադրվածությունը ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր: Այո, երբեմն նրանք ուժերի անկում են ունենում, անտրամադիր են լինում եւ իսկական դեպրեսիա են ապրում, բայց ընդհանուր առմամբ նման կանայք հավատում են լավագույնին:  

2. Նրանք պատասխանատվություն են ստանձնում: Ավելի հեշտ է դրական եւ երջանիկ մնալ, երբ վստահ ես, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ դու ինքդ ես պատասխանատու կյանքիդ համար: Երբ փնտրում ես, թե ում մեղադրես անհաջողություններիդ համար, դա բոլորովին գրավիչ չէ, որովhետեւ այդպես դու բացասական լիցքեր ես ճառագում, որն ուրիշները ստիպված են լինում ընդունել իրենց վրա: 

3. Նրանք աշխատում են երջանիկ լինելու վրա: Մագնիսական կինն ուղղակի չի խաբում իրեն եւ համոզում, թե ամեն ինչ լավ է: Նա անում է ամեն հնարավորը, որպեսզի դա իրոք այդպես լինի:  Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ շատ բան կախված է ուղղակի մոտեցումից եւ կյանքին հայացքից, բայց այդ մասին խոսվել է առաջին կետում: 

4. Նրանք ուրիշների մեջ լավն են տեսնում: Հարաբերություններն անհամեմատ ավելի բարդ են, երբ դու փորձում ես ինչ-որ վատ բան գտնել, բացահայտել նրա շահադիտական մտադրությունները եւ այլն: Եթե վստահ ես, որ ձեզ մոտ ամեն ինչ ԱՅՆՔԱՆ լավ չի կարող լինել, գիտե՞ս ինչ: Հենց այդպես էլ կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ վատ բան  է լինում, ցանկալի կինը չի սկսում անմիջապես մեղավորի փնտրել, չի մտածում, որ նա դիտավորյալ է վատ բան արել, այլ տեղի ունեցողի օբյեկտիվ պատճառներ է փնտրում: 

5. Նրանց համար կարեւոր է անձնական աճն ու նպատակները: Երբեմն մարդիկ հուզվում են, թե իբր ստիպված են սեփական երազանքները զոհաբերել հանուն հարաբերությունների եւ ընտանիքի: Բայց դա շատ հեռու է ճշմարտությունից: Ուղղակի պետք է այնպիսի հարաբերություններ գտնել, որոնք կհամընկնեն ձեր երազանքներին, եւ այնպիսի մարդու, որը կաջակցի ձեր երազանքներին: Ձեր զուգընկերոջից բացի, ուրիշ մեկի հանդեպ կիրքն օգնում է հարաբերություններում: Դա ձեզ պաշտպանում է ձանձրույթից: 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search