Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Elle ամսագրի ապրիլյան համարի շապիկի համար:

Ամսագրի այդ համարում 37-ամյա հայազգի աստղը պատմել է իր և ամուսնու՝ Քանյե Ուեսթի հարաբերությունների, մայրական պարտականությունների, երեք երեխաների, մասնավորապես, փոխնակ մոր միջամտությամբ Չիկագոյի լույս աշխարհ գալու և առողջական խնդիրների մասին:

Քիմն ասել է, որ դժվար է եղել երրորդ երեխայի սեռի ընտրության հարցը: Ամուսիններին հետաքրքրել է միայն ապագա երեխայի առողջությունը: Այսպիսով, նրանք ընդհանուր հայտարարի գալով ընտրել են երրորդ երեխայի սեռը՝ աղջիկ:

Բարդ ծննդաբերությունից հետո բժիշկները հայտնել էին, որ Քիմ Քարդաշյանի ընկերքը սերտաճել է արգանդին, ինչը ծննդաբերության ժամանակ կարող է ուժեղ արյունահոսության պատճառ դառնալ, որի արդյուքնում նա ստիպված կլինի հեռացնել արգանդը:

Քիմը նաև անդրադարձել է փոխնակ մոր թեմային: 37-ամյա աստղն ասել է, որ նա շատ պահանջներ չի ունեցել այդ կնոջ հանդեպ: Քիմի երեխային իր կրծքի տակ կրող կինը պիտի հետազոտվեր նրա բժշկի մոտ, պիտի ծննդաբերեր Լոս Անջելեսում, այնտեղ, որտեղ ծնվել են Քիմ Քարդաշյանի երկու երեխաները:

37-ամյա հայուհին ասել է նաև, որ չգիտի, թե ինչպես կդասավորվի ապագան: Այժմ նրան ամեն ինչ բավարարում է: Սակայն, ըստ նրա 4 երեխան իր համար մաքսիմումն է, քանի որ կարևոր է համարում երեխաներին և ամուսնուն բավարար ժամանակ հատկացնելը:

Անդրադառնալով ամուսնու հետ հարաբերություններին Քիմն ասել է, որ նրանք լրացնում են միմյանց: Նա ինձ օգնում է պնդել իմ կարծիքը, իսկ ես նրան՝ լինել ավելի հանգիստ և ուշադիր:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է դահուկներով սահելու իր ունակությունը:
Աղբյուրը՝ DailyMail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին