Դուք պատրաստ չեք միասեր հարաբերություններին
Սուր զգացողություններ որոնողի ու ռոմանտիկ և սեքսուալ բազմազանություն սիրողի համար հավատարիմ մնալը նույնն է, ինչ խիստ սննդակարգի հետևելը։ Եթե դուք ցանկացած երկարաժամկետ հարաբերություններում դավաճանել եք, ուրեմն հնարավոր է, դուք պարզապես պատրաստ չեք միասեր հարաբերություններին։ Ավելի լավ է ինքներդ ձեզ խոստովանեք դա մինչև հարաբերություններ սկսելը, որպեսզի ուրիշներին էլ ցավ չպատճառեք ձեր դավաճանությամբ։
Դուք բաց թողված հնարավորությունների զգացողություն ունեք
Դավաճանության մեկ այլ հնարավոր պատճառ է անհավանական հնարավորություններ բաց թողնելու զգացողությունը։ Գուցե ձեզ էլ է հետապնդում ինչ-որ անհավանական բան՝ օրինակ շատ գեղեցիկ մեկի հետ սեքսով զբաղվելու հնարավորությունը բաց թողնելու վախը։
Դուք դժբախտ եք ձեր հարաբերություններում
Ոմանք ուրիշների հետ են կապվում, որպեսզի բավարարեն իրենց զգացմունքային ու ֆիզիկական պահանջները, որոնք անտեսված են նրանց զուգընկերների կողմից։ Նրանք իրենց լավ են զգում նրանց հետ, ովքեր բավարարում են նրանց պահանջները։
Դուք ուզում եք բաժանվել ձեր զուգընկերոջից
Դուք ենթագիտակցաբար զգում եք, որ դավաճանությունը նշանակություն չի ունենա, քանի որ դուք շուտով կբաժանվեք։ Կամ դուք դավաճանում եք, որպեսզի ձեր զուգընկերոջը դրդեք դադարեցնել ձեզ հետ հարաբերությունները, քանի որ ինքներդ դա անելու բավականաչափ վճռականություն չունեք։
Դուք ուզում եք ձեզ անհրաժեշտ զգալ
Այն գիտակցությունը, որ դուք կարող եք գրավել ոչ միայն մեկ, այլև երկուս կամ ավելին զուգընկերների, կարող է շոյել ձեր ինքնասիրությունը։ Դրա համար էլ ոմանք դավաճանում են սեփական անվստահության պատճառով։ Հաճախ դավաճաններն իրենց չգնահատված են զգում հարաբերություններում կամ առհասարակ կյանքում։ Իսկ դավաճանությունը լրացուցիչ ազդակ է հաղորդում նրանց «ես»-ին, երբ նրանք այլևս սեփական խնդիրները հաղթահարելու ուժ չեն ունենում։
Նյութը՝ soulpost.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն