Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ովքե՞ր են Էդիկը, Թաթուլը, Ալբերտն ու Մաշուլը. Stand Up-ի Մաշան՝ իր ելույթների եւ դրանցում խոսվող կերպարների մասին

15:05, 16 մայիսի

Գանգրահեր ու պայծառ այս աղջկան հեռուստադիտողը ճանաչեց Stand Up հաղորդաշարի շնորհիվ: Հումորով եւ կատակասեր Մաշան հաղորդման շրջանակներում անդրադառնում է այս կամ այն հումորային իրավիճակին, կանանց եւ տղամարդկանց բնավորության ամենանկատելի գծերին եւ դրանց տալիս սուր եւ հումորային մեկնաբանություն: Ինչպիսի՞ն է Մարիամ Մուրադյանը Stand Up-ի հակառակ կողմում: NEWS.am STYLE-ի այսօրվա զրուցակիցը հենց նա է՝ Մաշան:

Մարիամ, քեզ շատերը ճանաչեցին Stand Up հաղորդման շնորհիվ: Հումորը վաղո՞ւց է ապրում քո ներսում:

Այո, կարելի է ասել՝ գրեթե բոլորն ինձ ճանաչեցին Stand Up-ի շնորհիվ: Ասեմ ավելին՝ մերոնք էլ վերջերս են սկսել ինձ ճանաչել Stand Up-ի շնորհիվ: Իհարկե, սա կատակ էր (ծիծաղում է):

Հումորն իմ կյանքում չի ապրում, ես եմ իր հետ ապրում, մենք միասին ենք ապրում: Ես որքանով, որ ինձ հիշում եմ, միշտ հումորով եմ եղել, բայց  ոչ անլուրջ, պարզապես ամեն ինչին հումորով եմ վերաբերվել: Իմ տեսակն է այդպիսին: Ես սիրում եմ թեթեւ նայել ամեն ինչին: Երբ կյանքին նայում ես հումորով եւ թեթեւ, այն ավելի գեղեցիկ ու գունեղ է լինում:

Այս ժանրում կարծես, թե մեծամասնությունը տղամարդիկ են: Ըստ քեզ` ինչո՞վ է դա պայմանավորված:

Այո, մեծամասնությունը տղամարդիկ են: Ըստ իս՝ սա պայմանավորված է նրանով, որ այս ժանրն ավելի շատ ռիսկ է պահանջում, ավելի հստակ ինչ-որ բաներ, իսկ կինը մի փոքր ավելի քիչ ռիսկով է: Stand Up-ում անդրադառնում ես այնպիսի թեմաների, որոնց քչերը կանդրադառնային, որովհետեւ սկսում ես թեման ու խոսում դրա մասին մինչեւ վերջ՝ առանց թեման կիսատ թողնելու: Այսինքն՝ անդրադառնում ես նրան, ինչը նկատելի է կամ սխալ, իսկ կինն ավելի նրբանկատ է, մի փոքր վախով է մոտենում երեւույթներին: Երեւի դա է պատճառը, որ ժանրում տղամարդիկ ավելի շատ են, որովհետեւ նրանք ավելի համարձակ են:

Ինչպե՞ս են ստեղծվում քո ելույթները: Ինքնուրո՞ւյն ես ամեն ինչ պատրաստում:

Յուրաքանչյուր սցենար անցնում է փուլեր: Աշխատում ենք թիմով, կան սցենարիստներ, որոնք աշխատում են նյութի վրա, որը հետո ուղարկում ենք խմբագրին, որն այս դեպքում մեր պրոդյուսերն է, եւ դրանից հետո վերջնական արդյունքն է ստեղծվում: Ասեմ ավելին՝ ինձ այս հարցում շատ է օգնում Հայկ Մկրտչյանը՝ Stand Up-ի մասնակիցներից:

Քո ներկայացրած հումորային ելույթները սեփական կյանքի՞ց են վերցված, թե՞ պարզապես հումորային իրավիճակներ ես մտածում եւ ներկայացնում:

Իհարկե, լինում են իմ կյանքից դրվագներ, բայց հիմնականում այսպես է՝ կողքից, երբ տեսնում եմ ինչ-որ բան, որն աչք է ծակում, որոշում եմ դրա մասին խոսել: Տալիս եմ միտքը, որի վրա էլ կառուցվում է սցենարը: Հիմնականում իմ կյանքից քիչ են լինում դրվագներ: Ասեմ ավելին՝ այն տղամարդիկ, որոնց մասին ես խոսում եմ՝ Ալբերտը, Էդիկը, Թաթուլը, նրանք, իհարկե, գոյություն չունեն:) Հաճախ է լինում, որ ինձ գրում են՝ «Էդիկը ո՞նց ա», «Թաթուլը ո՞նց ա», «Մաշուլին կբարեւես», «Մաշուլի համարը կտա՞ս»… Ուզում եմ ասել, որ նրանք հավաքական կերպարներ են, որոնց ուղղակի ստեղծել ենք:

Հումորն առօրյայում քեզ հաճա՞խ է օգնում: Կարո՞ղ ես հիշել մի դեպք, երբ հումորն իսկապես փրկել է ինչ-որ իրավիճակում:

Ինչպես ասացի՝ ամեն ինչին վերաբերվում եմ հումորով, կամ գոնե փորձում եմ այդպես անել: Չեմ կարող հիշել կոնկրետ դեպք, երբ ինձ հումորն օգնել է, երեւի դա հենց նրանից է, որ հումորն ինձ հետ է ապրում: Բայց միանշանակ սկսած հագուստի խանութից մինչեւ մթերային խանութ կամ ընկերուհու տատիկի կնունք, հաստատ եղել են դեպքեր, երբ ինձ իմ հումորը փրկած կլինի:

Հաճա՞խ են ընտանեկան կամ ընկերական հավաքույթների ժամանակ քեզ ասում` «Մաշա, մի հատ հումոր արա»:)

Այո, ընկերական, բարեկամական եւ, պարզապես, ծանոթների շրջապատում շատ հաճախ են ասում. «Մաշա ջան, էն քո բաներից արա, Stand Up էր, չէ՞ անունը» (ծիծաղում է): Իհարկ, շատ են լինում նման դեպքեր եւ, իհարկե, հասկանում ենք, որ Stand Up անողն անեկդոտ պատմող չէ, սկեչերում խաղացող չէ, ու մի քիչ դժվար է, երբ օրինակ՝ քո քավորի տղայի նշանդրեքին, հատկապես գինովցած մարդիկ, ասում են. «Մի հատ քո Stand Up-երից արա»:)

Stand Up-ի մասնակիցներից ո՞ւմ ես համարում ամենահումորովը:

Stand Up-ի մասնակիցներն այնքան տարբեր են, որ դժվար է նրանցից մեկին առանձնացնելը: Ամեն մեկի մեջ ինչ-որ բան եմ սիրում: Ես կոնկրետ սիրում եմ կլասիկ Stand Up-ը ու երեւի դրա համար կարող եմ նշել Ծյուշին, Ալիկին եւ Գրիշային, որոնց իրոք շատ եմ հավանում: Բայց ահավոր շատ եմ սիրում նաեւ Հայկին, որի ցանկացած ելույթի ժամանակ ոչ միայն ծիծաղում եմ, այլեւ շատ եմ հավանում նրա մտածելակերպը: Գուգոյին էլ եմ շատ սիրում: Այսինքն՝ չկա մի մասնակից, որին կառանձնացնեի՝ որպես ամենահումորովը: Միգուցե, ամենահումորովը լինի հենց մեր սցենարիստը, որը բեմի հետ կապ չունի: Ըստ երեւյթին՝ մեր թիմի ամենամեծ հումորի զգացումն ունեցողը Սարգիս Մնոյանն է:)

Այս ընթացքում առաջարկներ եղե՞լ են ֆիլմերում կամ այլ նախագծերում նկարահանվելու:

Սուտ կլինի, եթե ասեմ՝ հեռախոսս պայթում է զանգերից, բայց, իհարկե, առաջարկներ եղել են, որոնք վստահ եմ՝ արդարացիորեն մերժվել են: Եթե լինի առաջարկ, որն արժանի կլինի ընդունել, վստահ եմ՝ պարոն Մնոյանն այնպես կանի, որ ընդունենք:

Ովքե՞ր են, ըստ քեզ, աշխարհում Stand Up ժանրի լավագույն ներկայացուցիչները:

Ճիշտն ասեմ՝ ես Stand Up-երի չեմ հետեւում ընդհանրապես: Կյանքումս առաջին անգամ Stand Up նայել եմ դրանով զբաղվելուց հետո: Նայել եմ ռուսական Stand Up ու այնպես չէ, որ 24 ժամ նայում եմ: Կնշեմ` Ռուսլան Բելիյ, Պավել Վոլյա, Յուլիա Ախմետովա, որոնցից ինչ-որ բաներ հաստատ վերցրել եմ:

Մարիամ ի՞նչ մասնագիտություն ունես: Ինչո՞վ ես զբաղվում, բացի Stand Up-ից:

Մասնագիտությամբ երգչուհի եմ, բայց այժմ զբաղվում եմ միայն Stand Up-ով: Հուսով եմ՝ ապագայում առիթ կստեղծվի, որ նաեւ երգով զբաղվեմ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մաշան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել