Պրոմոութերների տվյալներով՝ երգչուհին մեկ համերգի համար ստանում է մոտ 70 հազար եվրո (մոտ 5 մլն ռուբլի)։ Բայց նույնիսկ նրա համար 10 մլն ռուբլու կորուստը զգալի է։ Մինչդեռ հենց այդքան գումար էր նա մտադիր ներդնել մերձմոսկովյան Միլորադովո թաղամասում առանձնատան շինարարության մեջ։ Բայց արդյունքում, նա մնացել է առանց փողի ու առանց ամառանոցի։ Բանն այն է, որ Վլադիմիր Դենիսովը, ով պետք է կազմակերպեր այդ շինարարությունը ու ստացել էր դրա համար կանխավճար, անընդհատ ձգձգում էր աշխատանքները։ Երգչուհին խզել էր պայմանագիրը ու խնդրել վերադարձնել 10 մլն ռուբլին։
Բայց Դենիսովը մահացել էր, իսկ փողն՝ անհետացել։ Ըստ շրջանառող լուրերի՝ նա Ալեգրովայի գումարը բիզնեսի մեջ էր ներդրել, բայց բիզնեսը ձախողել էր։ Դրա համար էլ երգչուհին դատի էր տվել։
«Պարտքերը ժառանգաբար բաժին են հասել Դենիսովի այրուն։ Երգչուհուն դեռ ընդամենը 100 հազար են վերադարձրել, այն էլ ՝ երկու տարի անց։ Մնացել է ևս 9․3 մլն»,- մեջբերում է երգչուհու փաստաբանին Starhit-ը։
Բայց այրին չի շտապում մարել պարտքերը ու ասում է, որ ինքը փող չունի։ Չնայած ամուսնու մահից հետո նրան բաժին է հասել բնակելի տուն՝ 11 մլն ռուբլի արժողությամբ, 7 մլն ռուբլի արժողությամբ հողատարածք ու մի քանի թանկարժեք մեքենա։ Սակայն, այրին դեռ չի շտապում ստանձնել իր ժառանգական իրավունքները։ Նա համարում է, որ եթե այդպես անի՝ տունը աճուրդի կդրվի ու ինքը փողոցում կմնա։ Դրա համար էլ նա անում է ամեն ինչ, որպեսզի ըստ փաստաթղթերի սնանկ համարվի։ Երգչուհին նույնպես մտադիր չէ հանձնվել։ Նա վարձակալել է լավագույն փաստաբաններին, որպեսզի վերադարձնի այն գումարները, որոնք իրենից վերցրել էր հանգուցյալ գործարարը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար