Երրորդ եւ չորրորդ տեղերում Երկվորյակներն ու Խեցգետիններն են: Խեցգետին աղջիկների գեղեցկությունն առաջին հայացքից նկատելի չէ, քանի որ նրանք շատ վառ կամ արտասովոր արտաքին չունեն: Նրանց գեղեցկությունը բնական է: Երկվորյակ աղջիկները սիրում են փորձարկումներ անել արտաքինում, հոգ են տանում իրենց մասին, ինչն ավելացնում է նրանց գրավչությունը:
Երկրորդ տեղում Կշեռքներն են: Նրանք ուրախ, հմայիչ աղջիկներ են՝ ճառագայթող ժպիտով, որի հանդեպ քչերն են անտարբեր մնում: Նրանք ներդաշնակ եւ համաչափ կազմվածք ունեն: Նրանք ոչ միայն նուրբ ճաշակ ունեն եւ կարողանում են իրենց կազմվածքին հարմար հագուստ ընտրել, այլեւ արտիստիկ արտաքին եւ հմայք ունեն:
Բազմաթիվ հետազոտություների համաձայն՝ Կենդանակերպի նշաններից գեղեցկությամբ առաջին տեղում Ջրհոս աղջիկներն են: Նրանք ոչ միայն գրավիչ արտաքին, այլեւ ներաշխարհ ունեն, կարծես լույս են շողարձակում: Բնությունը նրանց բնական գեղեցկություն է շնորհել՝ առանց ավելորդ ագրեսիվության եւ ընդգծվածության: Նրանք մաքուր, լուսավոր մաշկ ունեն, վառ աչքեր, գեղեցիկ շուրթեր: Հիմնականում Ջրհոս աղջիկները սլացիկ են, քանի որ անդադար հոգ են տանում իրենց մասին:
Կարիճների եւ Աղեղնավորների գեղեցկությունը ոչ բոլորի ճաշակով է: Նրանք վառ արտաքին ունեն, նույնիսկ ագրեսիվ: Կենդանակերպի այս նշանների ներքո ծնված աղջիկների գեղեցկությունն ավելի շատ էկզոտիկ է եւ չի համապատասխանում համընդհանուր ընդունված նորմերին: Ոմանց համար նրանք շատ գրավիչ են, ոմանց համար՝ հակառակը, ոչ գեղեցիկ: Փոխարենը նրանք չափազանց սեքսուալ են, ինչով էլ շատ են գրավում հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Խոյ, Կույս եւ Առյուծ աղջիկներն իրենք են ստեղծում իրենց գեղեցկությունը: Սովորաբար բնությունը նրանց շլացուցիչ գեղեցկություն չի պարգեւում, այդ պատճառով զարմանալի չէ, որ նրանք ստիպված են լինում շատ աշխատել իրենց արտաքինի վրա: Հաճախ նրանք գիրուկ են, կազմվածքը բավական համաչափ չէ, բայց իրենց մշտապես հետեւելով՝ նրանք այնպես են անում, որ շրջապատը չի էլ գուշակում այդ մասին: Կենդանակերպի այս նշանների ներքո ծնված աղջիկները կարողանում են ցուցադրել իրենց առավելություններն ու թաքցնել թերությունները:
Ցուլի, Այծեղջյուրի եւ Ձկների համաստեղության ներքո ծնված աղջիկները չափազանց զբաղված են, որպեսզի շատ ժամանակ հատկացնեն իրենց արտաքինին: Ցուլ եւ Այծեղջյուր աղջիկները ձգտում են ամեն կերպ հասնել իրենց առջեւ դրած նպատակին: Չնայած նրանք մանրակրկիտ ընտրում են հագուստն ու կոսմետիկան, նրանք դա անում են ըստ անհրաժեշտության, քանի որ ավելի շատ ձգտում են զարգացնել իրենց ներքին որակները, այլ ոչ արտաքին:
Ինչ վերաբերում է Ձուկ աղջիկներին, ապա նրանք փակ են, ապրում են իրենց սեփական ներաշխարհում եւ արտաքինից սառն են ու չշփվող: Նրանք լավ ճաշակ ունեն, բայց հազվադեպ են այն կիրառում հագուստ ընտրելիս կամ իմիջ ստեղծելիս, քանի որ կարծում են, որ դա ամենեւին էլ հարկավոր չէ եւ ոչ մի կերպ չի ազդում իրենց ներքին ներդաշնակության վրա:
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում