Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Exclusive. Հայուհի Անահիտ Նազարյանը մասնակցում է բելգիական «Ձայնը» հեռուստանախագծին

12:15, 31 մայիսի

Բելգիայում շատ շուտով մեկնարկում է բելգիական «Ձայնը» հեռուստանախագծի նոր՝ ութերորդ եթերաշրջանը։ Այս փուլում թեկնածուները նախագծի կայքում քվեարկության են ներկայացրել իրենց ելույթների հատվածները։ Քվեարկության միջոցով կայքում ընտրվելու են թեկնածուներ՝ նախագծի առաջին փուլի՝ կույր լսումների համար։

Այդ թեկնածուներից մեկն էլ Անահիտ Նազարյանն է, հայկական արմատներով հիասքանչ 16-ամյա բելգիուհի (տաղանդավոր կիթառահար երգահան Արեգ Նազարյանի դուստրը), որի ելույթը դուք կարող եք տեսնել կայքի երկրորդ էջին ու բնականաբար քվեարկել, որպեսզի օգնեք  մեր հայրենակցուհուն հայտնվել կույր լսումների փուլում։ Իսկ մինչ այդ, NEWS. am STYLE –ը կապվել է Անահիտի հետ ու նրան մի քանի հարց տվել, որպեսզի մենք բոլորս կարողանանք ավելի լավ ծանոթանալ նրա հետ, առավել ևս, որ նա բազմիցս այցելել է Հայաստան։

Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել նախագծին

Ահա, մի որոշ ժամանակ է՝ ինքս ինձ համար երգում ու նվագում եմ, ընկերներս ու դպրոցի ուսուցիչներս սկսեցին խորհուրդ տալ ու համառել, որ մասնակցեմ։ Ես էլ, լավ մտածելուց հետո, համաձայնեցի։ Ուղղակի հետաքրքիր է, թե ինչ կստացվի։

Ի՞նչ երաժշտություն ես լսում։ Դու հայկական երաժշտություն լսե՞լ ես։

Տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում, երբեմն իրարից շատ տարբեր ոճերի, նախընտրում եմ ռոքը։ Սիրում եմ հայկական երաժշտությունը, որը սկսեցի ճանաչել հատկապես հայրիկիս ձայնակցելով՝ իր «Աղավնի» երգի ձայնագրության համար։ Հետո ծանոթացա հայկական երգարվեստի այլ գործերի հետ՝ «Սարերի հովին մեռնեմ», «Խիո-խիո», «Բինգյոլ», «Քանի վուր ջան իմ» (օրորոցայինս էր փոքր ժամանակ)։ Շատ եմ սիրում դուդուկը, շվին, բլուլը։ Անգամ, եթե, միշտ չեմ հասկանում երգերի խոսքերը, զգում եմ դրանց հուզականություն ու էներգիան։

Քանի՞ անգամ ես եղել  Հայաստանում,  քեզ այստեղ դուր եկե՞լ է

Ես ամեն տարի այցելում եմ Հայաստան: Հիանալի երկիր է! Սիրում եմ մարդկանց, մշակույթը, սարերը… Այնտեղ ես զգում եմ, որ տանն եմ…


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել