Բելգիայում շատ շուտով մեկնարկում է բելգիական «Ձայնը» հեռուստանախագծի նոր՝ ութերորդ եթերաշրջանը։ Այս փուլում թեկնածուները նախագծի կայքում քվեարկության են ներկայացրել իրենց ելույթների հատվածները։ Քվեարկության միջոցով կայքում ընտրվելու են թեկնածուներ՝ նախագծի առաջին փուլի՝ կույր լսումների համար։
Այդ թեկնածուներից մեկն էլ Անահիտ Նազարյանն է, հայկական արմատներով հիասքանչ 16-ամյա բելգիուհի (տաղանդավոր կիթառահար երգահան Արեգ Նազարյանի դուստրը), որի ելույթը դուք կարող եք տեսնել կայքի երկրորդ էջին ու բնականաբար քվեարկել, որպեսզի օգնեք մեր հայրենակցուհուն հայտնվել կույր լսումների փուլում։ Իսկ մինչ այդ, NEWS. am STYLE –ը կապվել է Անահիտի հետ ու նրան մի քանի հարց տվել, որպեսզի մենք բոլորս կարողանանք ավելի լավ ծանոթանալ նրա հետ, առավել ևս, որ նա բազմիցս այցելել է Հայաստան։
Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել նախագծին
Ահա, մի որոշ ժամանակ է՝ ինքս ինձ համար երգում ու նվագում եմ, ընկերներս ու դպրոցի ուսուցիչներս սկսեցին խորհուրդ տալ ու համառել, որ մասնակցեմ։ Ես էլ, լավ մտածելուց հետո, համաձայնեցի։ Ուղղակի հետաքրքիր է, թե ինչ կստացվի։
Ի՞նչ երաժշտություն ես լսում։ Դու հայկական երաժշտություն լսե՞լ ես։
Տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում, երբեմն իրարից շատ տարբեր ոճերի, նախընտրում եմ ռոքը։ Սիրում եմ հայկական երաժշտությունը, որը սկսեցի ճանաչել հատկապես հայրիկիս ձայնակցելով՝ իր «Աղավնի» երգի ձայնագրության համար։ Հետո ծանոթացա հայկական երգարվեստի այլ գործերի հետ՝ «Սարերի հովին մեռնեմ», «Խիո-խիո», «Բինգյոլ», «Քանի վուր ջան իմ» (օրորոցայինս էր փոքր ժամանակ)։ Շատ եմ սիրում դուդուկը, շվին, բլուլը։ Անգամ, եթե, միշտ չեմ հասկանում երգերի խոսքերը, զգում եմ դրանց հուզականություն ու էներգիան։
Քանի՞ անգամ ես եղել Հայաստանում, քեզ այստեղ դուր եկե՞լ է
Ես ամեն տարի այցելում եմ Հայաստան: Հիանալի երկիր է! Սիրում եմ մարդկանց, մշակույթը, սարերը… Այնտեղ ես զգում եմ, որ տանն եմ…
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:22, 9 նոյեմբերի
Քնելու պարզ սովորությունը կարող է օգնել ձեզ նիհարել20:30, 9 նոյեմբերի
Մարկ Ցուկերբերգի դուստրը ցանկանում էր ստեղծել ծանոթությունների կայք, բայց մայրը կտրականապես մերժել է19:27, 9 նոյեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց ներքնազգեստը ազդում պոտենցիայի վրա18:30, 9 նոյեմբերի
Երևանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 18-րդ փառատոնը. ինչպես է մայրաքաղաքը սուզվել անիմացիայի, կոմիքսների և ստեղծագործական բացահայտումների աշխարհ17:50, 9 նոյեմբերի
Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից16:19, 9 նոյեմբերի
Ժակլին Քենեդին մերկ շրջել է մեքենայով Ջոն Քենեդիի դամբարանի դիզայների հետ. սիրավեպի ցնցող մանրամասներ15:20, 9 նոյեմբերի
«Կյանքը շատ կարճ է». Էնդի Սերկիսը այլևս չի արդարանում Գոլումի համար14:37, 9 նոյեմբերի
Խելացի ակնոցները կարող են արգելվել լողավազաններում և հանդերձարաններում՝ կանանց գաղտնի նկարահանումների պատճառով14:17, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Էմի Գրիֆինը պաշտպանվում է ուրիշի սեռական բռնության պատմությունը գողանալու մեղադրանքներից13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ12:41, 9 նոյեմբերի
Սերժ Ավետիքյան. «Հայկական կինոն պետք է խոսի աշխարհին հասկանալի լեզվով»12:20, 9 նոյեմբերի
Արյունալի կռիվ Ջեյմի Ֆոքսի երեկույթի ժամանակ. հյուրը դանակի հարված է ստացել պարանոցին, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին