«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ՀՈւՆԻԱԻ 1-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 1 հունիսի

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը շատ վառ երեւակայություն կունենա։ Նա կցանկանա միանգամից մի ամբողջ քաղաք կառուցել, որում կլինեն ավազե ամրոցներ։ Դուք կանգնելու եք ընտրության առաջ՝ լինել ռեալիստ եւ մենակ մնալ ամբողջ օրվա ընթացքում, թե հետեւել ձեր սիրելի էակի օրինակին եւ հետաքրքիր ու անմոռանալի ժամանակ անցկացնել Նրա հետ։

ՑԼԵՐ

Հունիսի 1-ին սիրո եւ անձնական կյանքում այնքան հաջողակ եք լինելու, որ բոլոր ընկերները, մտերիմները նախանձելու են ձեզ։ Մնում է հուսալ, որ օրը որքան հաջող սկսվելու, այնպես էլ ավարտվելու է։ Աստղերը հուշում են՝ ոչ մեկին թույլ չտալ խաթարել ձեր երջանկությունը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին ամբողջ օրը ձեր կողքին անցկացնելու ցանկություն կունենա, նույնիսկ եթե երազում եք միայնակ մնալու կամ գիրք կարդալու եւ տանը մնալու մասին։ Դժվար իրավիճակի առաջ եք կանգնելու, բայց փոխզիջման տարբերակ միշտ էլ կա։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի հետ զրուցելիս զգոն եւ նրբանկատ եղեք, քանզի այսօր Նա չի հասկանալու ձեր հումորը։ Եվ ընդհանրապես, այսօր Նա ձեր բոլոր խոսքերն ու ասված ամեն ինչ բառացի է ընդունելու։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք լուծել ձեր սիրելի անձնավորության խնդիրները, պատասխան կտաք ձեր սիրելիի փոխարեն։ Կսկսեք հարթել նրա եւ նրա ընկերների միջեւ լարված հարաբերությունները։ Բայց այս ամեն ինչում կա մի դրական կողմ՝ դուք կսկսեք ավելի լավ ճանաչել ձեր ընտրյալին։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելի անձնավորությունն այնքան էլ ուժեղ եւ երկաթյա բնավորություն չունի, ինչպես ձեզ է թվում։ Նշանակում է, որ այժմ Նա հուսալի զուգընկեր չէ ձեզ համար, եւ հենց դուք պետք է ավելի ուժեղ եւ կամային լինեք՝ նրան հանգստանալու հնարավորություն տալու համար։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ համար նոր բացահայտումներ կանեք, որոնք վաղուց արդեն բոլորի համար պարզ ու հասկանալի էին։ Սակայն ձեր ընտրյալին դուր կգա ձեր հիացմունքն ու զարմանքը։ Փորձեք որքան հնարավոր է ավելի վառ արտահայտել ձեր զգացմունքները։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հունիսի 1-ին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին։ Այսօր դուք պետք է ճաշակի, ոճի եւ նրբության մարմանվորում լինեք։ Հավանականությունը շատ մեծ է, որ կհանդիպեք ձեր սիրելի անձնավորությանը, ուստի պետք է անեք հնարավոր ամեն ինչ՝ ձեր շանսը բաց չթողնելու համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք ստիպված կլինեք մի քանի անգամ ձեր սիրելիին բացատրել պարզ ճշմարտությունները: Ցավոք, որոշ բաներ, այնուամենայնիվ, նրա համար մութ կմնան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ շատ կխանգարի այն բոլոր հարցերում, որոնք նրան ուղղակիորեն չեն վերաբերում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք այսօր կտխրեք, քանի որ ձեր կյանքում ավարտին է մոտենում ինչ-որ կարեւոր եւ լավ շրջան:

ՁԿՆԵՐ

Այսօր կատարվող իրադարձություններին պետք չէ չափից դուրս լուրջ վերաբերել: Նայեք կայնքին, աշխարհին եւ ձեր սիրելիին հեգնանքի առողջ չափաբաժնով:

Աղբյուրը՝ Junona.org


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել