ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը շատ դժվարությամբ կհամոզի ձեզ, քանզի հունիսի 7-ին դուք շատ կասկածամիտ եք լինելու։ Չնայած կթվա, որ ձեր միջեւ ոչինչ չի կատարվել, բայց հարաբերություններից եւ միասին անցկացրած ժամանակից հաճույք եւ ջերմություն չեք զգալու։
ՑԼԵՐ
Այսօր կիմանաք, որ ձեր սիրելին այնքան էլ յուրօրինակ մտքեր չունի եւ օրիգինալ քայլեր չի անում, ինչպես դուք էիք պատկերացնում։ Կպարզվի, որ այդ ամենն արդեն մտածել ու արել են եւ նրա գաղափարներն այլեւս նոր եւ հետաքրքիր չեն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը հուշում են՝ սիրելիի հետ գնալ ճամփորդության։ Իսկ թե ուր, միասին մտածեք եւ եկեք մեկ ընդհանուր հայտարարի։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչքա՞ն ժամանակով... այս ամենի մասին քննարկելուց հետո ճանապարհ ընկեք եւ իրականացրեք ձեր խենթ մտքերը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչի մասին եք խոսում եւ ինչու եք որոշել հենց այս կամ այն թեման քննարկել։ Աստղերը հուշում են, որ չարժե Նրան բացատրել։ Դրա փոխարեն զրուցեք ձեր հարաբերությունների եւ ձեր սիրո մասին։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հունիսի 7-ին մոռացեք այն ամենի մասին, ինչը խանգարում է ձեզ հարաբերություններում եւ անձնական կյանքում։ Այսօր ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու օր հայտարարեք եւ միայն հաճելի բաների մասին հիշեք։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ ցուցադրել եւ ինչու ոչ, նաեւ պարծենալ իր մի քանի տաղանդներով։ Նա կանի ամեն ինչ, որպեսզի արժանանա ձեր հիացմունքին եւ բարձր գնահատականին։ Փորձեք անկեղծորեն հիանալ ձեր սիրելիով՝ չմոռանալով գովասանքի խոսքերի մասին։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հունիսի 7-ին ձեր սիրելիին պիտակավորելու ցանկություն կառաջանա։ Այդպես դուք կառանձնացնեք նրա բնավորության այս կամ այն հատկանիշը, օրինակ՝ վախկոտ, ամաչկոտ։ Բայց աստղերը հուշում են, որ չարժե դա անել, քանի որ ձեր սիրելին ավելի հետաքրքիր եւ չբացահայտված գծեր ունի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր այնքան համոզված եւ ինքնավստահ կլինեք, որ ձեզ հակառակվելն անտեղին եւ անիմաստ կթվա։ Բայց արդյո՞ք ձեր պահվածքը արդարացված է։ Միգուցե ձեր սիրելին ավելի խելամիտ առաջարկներ ունի։ Մտածեք նրա խորհուրդների շուրջ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Փոփոխությունները ձեր դուռն են թակում։ Ժպիտով կդիմավորեք դրանց, թե այդպես էլ դուռը չեք բացի, դուք եւ ձեր սիրելի անձնավորությունը պետք է որոշեք։ Աստղերը հուշում են, որ ընդունելու դեպքում ձեզ անակնկալ փոփոխություններ են սպասվում եւ անհայտ է՝ հաճելի կլինեն դրանք ձեզ համար, թե ոչ։ Վա՞խ, թե՞ ռիսկ։ Ընտրեք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը պարբերաբար անարդար վերաբերմունք կցուցաբերի ձեր հանդեպ, ինչը դուք զգալու եք։ Իհարկե, սա այնքան էլ դուր չի գա ձեզ, բայց աստղերը հուշում են՝ պետք է ավելի հանդուրժող լինել։ Քաջ գիտակցում եք, որ բղավելով խնդիրը չեք լուծի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հունիսի 7-ին աստղերը հուշում են հետեւել ձեր գումարներին, փաստաթղթերին եւ մյուս բոլոր կարեւոր ու արժեքավոր առարկաներին։ Այսօր շատ դժվարությամբ եք տուն հասնելու։ Հնարավոր է «մեղավորը» տրասնպորտը կլինի, կամ հնարավոր է բանալիները կորցնեք. չէ որ երբեմն բոլորս էլ անուշադիր ենք դառնում։
ՁԿՆԵՐ
Արժե՞ անել, թե՞ ոչ։ Դուք եք որոշում։ Իհարկե, կարող եք ընկերներից, բարեկամներից կամ հոգեբանից խորհուրդ հարցնել (եթե կան այդպիսիք), բայց վերջնական որոշումը դուք եւ ձեր սիրտն եք կայացնելու։ Ցավոք, միտքը սիրային հարցերում ճիշտ աջակից չէ, հատկապես այսօր։
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է