Անգլիայում տեղի ունեցավ լեգենդար «Royal Ascot» ձիերի մրցավազքը, որը նշանակալից է հատկապես այն պատճառով, որ միջոցառմանը ներկա են լինում թագավորական ընտանիքի անդամներ, նույնիսկ հեռու ազգակիցներ:
Այս տարի այդ միջոցառումը, իհարկե, չէր կարող բաց թողնել Մեգան Մարքլը, ով ներկայացավ ամուսնու հետ: Նախորդ տարիներին, չնայած թագուհու հրավերներին, Քեյթ Միդլթոնը հրաժարվում էր մասնակցել միջոցառմանը, սակայն այս անգամ նա նույնպես ներկա էր: Գուցե այս երեւույթը խոսում է այն մասին, որ արիստոկրատ տիկնանց մեջ որոշակի մրցակցություն է հասունանում:
Միջոցառումը մեկնարկվեց ավանդական դարձած արքայական երթով, որը սկսվեց Վինդզորի պալատից: Եղիզաբեթ II թագուհին ժամանեց 13:50, եւ միայն նրա ժամանումից հետո սկսվեց միջոցառումը:
Մեգան Մարքլը հանրությանն էր ներկայացել շքեղ հանդերձանքով՝ ճերմակ «Givenchy» զգեստով եւ նույն բրենդի կլաչով, մոտ 3000 դոլար արժողությամբ «Philip Treacy» գլխարկով, որոնք, ի դեպ, բավականին ակտուալ են թագավորական ընտանիքի կանանց շրջանում:
Իսկ նրա «Birks» ականջօղերի արժեքը կազմում է մոտավորապես 2000 դոլար:
Հատկանշական է, որ թագուհին այս անգամ եւս հավատարիմ է մնացել վառ ու ուրախ գույների հանդեպ իր թուլությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեգան Մարքլը առաջին անգամ ուղեկցել էր թագուհուն: Մեգանը եւ թագուհի Եղիսաբեթը ներկա էին գտնվել «Mersey Gateway Bridge» կամրջի բացմանը, այնուհետեւ մասնակցել էին «Storyhouse Theatre» –ի հանդիսավոր միջոցառմանը: Վերջին կանգառը եղել է «Chester Town Hall» -ը:
Լուսանկարները՝ GettyImages
Աղբյուրը՝ The Sun
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ