Այն մարդիկ ովքեր հետևում են ոսկերչությանը, այս արվեստում առաջացող նոր ոճերին վստահաբար ծանոթ են ամերիկյան Caravaggio Jewelry և Art Masters Jewelry լյուքս բրենդերին։ ԱՄՆ–ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի շուկաներում հայտնի Art Masters Jewelry–ի իտալական դիզայնի դուստր ապրանքանիշ Caravaggio Jewelry–ն այն բրենդն է, որը նորամուծություն կատարեց ամուսնական զարդերի շուկայում. դրանք էին սև ոսկուց և թանկարժեք թունդ գունավոր քարերից ստեղծված մատանիները, որոնք կրում էին Caravaggio անունը Art Masters Jewelryi Italian Renaissance հավաքածուից։ Caravaggio հավաքածուն իսկական իրարանցում ստեղծեց ամուսնական մատանիների շուկայում, այնպիսի հայտնություն դարձավ ԱՄՆ–ի, Կանադայի, Եվրոպայի շուկաներում, որ մատանու հավաքածուի անունը դարձավ նոր բրենդի անուն։ Համաձայնեք, հատկապես ոսկերչության պես պահպանողական ոլորտում քիչ են նման հաջողության օրինակները։ Միջազգային ճանաչում ունեցող Caravaggio Jewelry–ին հաջորդ անակընկալն արդեն կապված է Հայաստանի հետ։ Վերջերս հրապարակվեցին Միսս Հայաստան Լիլի Սարգսյանի լուսանկարները Caravaggio Jewelry–ի տեսականիով։ Լիլին դարձել է բրենդի դեմքը։
Հավատացեք Caravaggio Jewelry–ի ճանաչումը ԱՄՆ–ում այնպիսին է, որ այն ներկայացնելու համար մեծ հաճույքով կնարահնվեին շատ հայտնի աստղեր, սակայն ընտրությունը Լիլիին է հանգել։

Լոս Անջելեսում հիմնված, ամբողջ աշխարհում իտալականի ծագման հետ ասոցացվող Caravaggio Jewelry բրենդի հիմնադիրը, դիզայներն ու տնօրենը հայ է՝ ծնունդով գյումրեցի Գնել Կարապետյանն է։ NEWS.am Style–ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է գտել բրենդն իդեալական ներկայացնող Լիլիին։ «Մենք համագործակցում ենք Միսս Հայաստան մրցույթի կազմակերպիչների` Գոհար Հարությունյանի հետ։ Լիլիին նկատել էինք մրցույթի ժամանակ, ցանկություն կար, որպեսզի նա ներկայացներ մեր արտադրանքը։ Գոհարն էլ իր հերթին հաստատեց Լիլիի լիարժեք համապատասխանությունը, սկսեցինք համագործակցել և արդյունքում Լիլին այժմ Art Masters ու Caravaggio Jewelry բրենդերի դեմքն է։ Լիլիի ձեռքերը, աչքերը, շուրթերը, մազերը, քիթը, դեմքը ամբողջովին համապատսխանում են մեր տեսլականին։ Նա մեր զարդերի համար իդեալական մոդել է»,– ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ համագործակցությունը Լիլի Սարգսյանի հետ երկարատև է լինելու։
Ինչպես արդեն նշել ենք, ամերիկյան Caravaggio Jewelry–ի բրենդն առաջիններից էր, որ ամուսնական զարդերի շուկայում առաջարկեց գունային նոր համադրություններ։ Սակայն այն լյուքս դասի է, ոչ թե նորմածություններով, այլ արդեն շուկայում մեծ վստահություն ձեռք բերած քաղաքականությամբ։ Հիմքում ունենալով իտալացի նկարիչ Միքելեանջելո Մերիսի դա Կարավաջիոյի ժամանակաշրջանի վերածննդի նկարչության գույները ու բարոկո ոճի դիզայն, այն շուկայում հայտնի է իր չափազանց բարձր որակի ոսկու, պլատինի և թանկարժեք քարերի, նորարարական 3D CAD/CAM տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Հազարավոր զույգեր, կանայք և նշանադրված աղջիկներ կրում են այս գեղեցիկ, նրբագեղ զարդերը՝ վստահ լինելով, որ դրանցում օգագործված թանկարժեք քարերի որակն ու դրանց մշակման ձևը համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։ Դա է վկայում Caravaggio Jewelry–ի ոսկերչության Jewelry Benchmark (ստանդարտ) ապացուցող JCK, LUXRY, LUXRY PRIVE, AGTA, GJX, BAZEL WORLD շոուներին մասնակցությունը և աշխարհահռչակ ամսագրերում դրանց տպագրումը։ Բրենդի հավաքածուն պարբերաբար հրապարակվում է Condé Nast Publications-ի VOGUE, GLAMOUR, BRIDES, TATLER, ամերիկյան HARPER'S BAZAAR, Porter Magazine և այլ հեղինակավոր ամսագրերում։


«Մարդկության պատմությունը ապացուցում է, որ իսկզբանե հակումը դեպի շքեղությունը, գեղեցկությունը, նրբագեղությունը եկել է կանացից, այդ նրբագեղության ու շքեղության, գեղեցիկի հանդեպ խոնարհումը սկսեց գերիշխել 15–րդ դարից ի վեր, եվրոպական Վերածննդի ներքո։ Այս դարաշրջանից ոգեշնչվել են շատերը. մենք էլ։ Այսօր յուրաքանչյուրս ունենք մեր ոճը, որով ներկայանում ենք շրջապատին։ Հայուհիները աշխարհի զարդն են, Լիլի Սարգսյանը գեղեցիկ հայուհի է՛, արտիստիկ է, նա ունի անսահման հմայք, սիրուն հոգի, ամեն ինչ նրանց համար, ովքեր անտարբեր չեն մեր դիզայների, աշխատանքի, որակի, հեղինակության նկատմամբ։ Մենք հպարտանում ենք Լիլիով»,–ասաց Կարապետյանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը