Աստղագուշակների կարծիքով՝ գոյություն ունի 6 զույգ, որոնք բոլորից շատ են անհամատեղելի միմյանց հետ։ Այս տեսակ նշանների միությունն անհնար է տարբեր բնավորությունների, ընդհանուր հետաքրքրասիրությունների բացակայության և միանման կարծիքների պատճառով։ Կնոջ և տղամարդու փոխհարաբերությունների հոգեբանությունը հիմնականում հաստատում է այդ փաստը։
1․ Կշեռք և Խեցգետին
Զգայուն Խեցգետինն ու հանգիստ կյանքին նրա ձգտումները կվնասվեն մարդամոտ և շփվող Կշեռքների կողմից, որոնք անկայուն են և շատ են սիիրում աղմկոտ ընկերական շրջապատը։ Օդի տարերքի նշանը ձգտում է նորմայից դուրս քայլեր, գործողություններ կատարելու, և այդ հարցում նրանց երբեք չեն հասկանա հետևողականությունն ու կայունությունը սիրող Խեցգետինները։ Խեցգետինը միշտ բողոքում է Կշեռքի կողմից ուշադրության պակասից, սակայն ենթարկել սեփական ցանկություններին Օդի տարերքի այս նշանին, պարզապես անհնար է։ Օդի և Ջրի տարերքները չեն կարող ազդել միմյանց վրա, սակայն եթե զգացմունքն այնքան ուժեղ լինի, որ կյանքն առանց միմյանց հնարավոր չէ, ապա յուրաքանչյուր նշանին անհրաժեշտ է սովորել զիջել իր երկրորդ կեսին։
2․Ջրհոս և Ձկներ
Երբեք ընդհանուր լեզու չեն գտնի։ Ձկներ-էգոիստները չեն հանդուրժի ինքնահավան Ջրհոսի անուշադրությունը։ Կենսուրախ և պոզիտիվ Ջրհոսները քամոտ են և անկայուն, միևնույն ժամանակ՝ խանդոտ, և դրանով վիրավորում են նեղացկոտ Ձկներին։
3․ Աղեղնավոր և Կարիճ
Այս նշանները չափազանց տարբեր են համատեղ կյանքի համար, նրանց աշխարհները բացարձակ անհամադրելի են։ Կարիճը, որը հստակ գիտի իր նպատակները և սեփական շահերն է պաշտպանում, չի կարող սանձել քամոտ Աղեղնավորին, որը չի մտածում ապագայի մասին։ Դա դյուրագրգիռ և ագրեսիվ է դարձնում Կարիճին, որովհետև նա հուսալիություն ու վստահություն է ակնկալում զուգընկերոջ կողմից։ Կարիճը սիրո հավատարմություն ու կիրք է ուզում, բայց ազատություն սիրող Աղեղնավորը դա երբեք նրան չի տա։
4․ Երկվորյակներ և Այծեղջյուր
Բացարձակ համատեղելի չեն։ Խոհեմ Այծեղջյուրը երբեք չի հասկանա երես առած Երկվորյակին, որն առաջնորդվում է էմոցիաներով, և ոչ թե բանակությամբ։ Այս տեսակ վարքը չի ընդունի պահպանողական Այծեղջյուրը։
5․Առյուծ և Կույս
Անհամատեղելի նշաններ։ Իշխող Առյուծը չի կարող ենթարկել անտարբեր Կույսին։ Իր հասցեին քննադատություն չընդունող Առյուծը չի կարող ապրել բոլորի սխալներն ու քայլերը քննադատող Կույսի հետ։ Կույսի ձանձրալիությունն ու կատարելությունը երբեք հասանելի չեն լինի Առյուծին, որը ձգտում է ստանալ ամեն բան և միանգամից։ Իսկ Կույսը, որը հաշվարկում է բոլոր միջոցները, երբեք չի հասկանա Առյուծի շռայլությունը։
6․ Ցուլ և Խոյ
Խոյի հսկայական համառությունը աջակցություն չի ստանա կայուն և փոփոխություններ չսիրող Ցուլի կողմից։ Ցուլին հարկավոր է զգայուն, էմոցիոնալ, բարեկեցիկ և հանգիստ կյանք։ Իսկ Խոյը իրադարձությունների և բազմազանության կարիքն ունի։ Նա պարզապես կտխրի Ցուլի հետ։ Խոյը կարող է մեկ այլ զվարճանք գտնել իր համար։
Նյութը՝ lady-journal.info
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է