ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին ամեն ինչ կանի, որ օրը ձեզ համար վերածվի տոնի: Նա կարողանում է անակնկալներ մատուցել: Այսօր դուք եւս մեկ անգամ դրանում կհամոզվեք:
ՑԼԵՐ
Այսօր ձեզ համար ընտանիքն առաջին տեղում կլինի: Անգամ եթե լավագույն ընկերը կամ ընկերուհին հրավիրի ձեզ իր ծննդյան տարեդարձին, դուք այնտեղ կգնաք ձեր երկրորդ կեսի ուղեկցությամբ: Եւ շատ էլ ճիշտ կանեք. երկուսով միշտ էլ ավելի ուրախ է անցնում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Եթե ձեր սիրելին դեռ չի դարձել ձեր ընտանիքի անդամը, այսօր հրաշալի օր է այդ սխալը ուղղելու համար: Պարզապես, պետք է նրան ծանոթացնեք ձեր ծնողների եւ ընտանիքի մյուս անդամների հետ: Եթե, իրոք, կարծում եք, որ այս իրադարձությունը պետք է կատարվի, ուրեմն իմացեք, որ այսօր ամնահարմար օրն է դրա համար:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ամենատհաճ միջադեպերն էլ որեւէ դրական բանի սկիզբ կդառնան: Օրինակ, եթե բջջայինը կորցրել եք, շատ հնարավոր է` որոնման ընթացքում ծանոթնաք որեւէ հմայիչ անծանոթի հետ: Կարեւորը բաց չթողնեք ընձեռված հնարավորությունը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելին հաստատ ունի որեւէ հոբբի, որով շատ տարված է: Օրինակ, եթե նա սիրում է ինչ-որ իրեր հավաքել, այսօր օգնեք նրա որեւէ իրով համալրել իր հավաքածուն: Շատ ջանք պետք չէ գործադրել սիրելիին երջանիկ դարձնելու համար:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր վստահ կարելի է ասել, որ դուք շատ բարկացած եւ նյարդային կլինեք: Ձեր սիրելիին չենք նախանձում: Բայց եթե, այնուամենայնիվ, կարողանաք զսպել էմոցիաները, շատ լավ կլինի, քանի որ այդպես գոնե կկրճատեք ձեզանից վիրավորված մարդկանց թիվը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր շատ լավ կլինի, որ ճիշտ ժամանակին հայտնվեք ճիշտ տեղում: Այդպես կկարողանաք կարգավորել հարաբերությունները սիրելիի հետ: Մի խոսքով` այս օրը կարելի է, իսկապես, ճակատագրական համարել ձեզ համար:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր, բացի անձնական կյանքից, կունենաք բավականին ակտիվ հանրային կյանք, որը կխանգարի անձնականին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք շատ տխուր եւ միայնակ կզգաք ձեզ, քանի որ ձեր սիրելին չի առանձնանա իր վճռականությամբ, իսկ դա նշանակում է, որ նախաձեռնողականությունը ստիպված եք վերցնել ձեզ վրա:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր կհասկանաք, որ ձեզ համար դժվար է բավականին երկար ժամանակ ջերմ հարաբերություններ պահպանել ձեր սիրելիի հետ Չգիտես ինչու, դուք նրա հետ վիճելու ցանկություն կունենաք:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր կպչուն երկրպագուների հեռախոսազանգերը կփչացնեն ձեր տրամադրությունը:
ՁԿՆԵՐ
Դուք այսօր լի կլինեք լավատեսությամբ եւ ինքնավստահությամբ, այդ իսկ պատճառով շրջապատված կլինեք շատ մարդկանցով: Աստղերը հուշում են ձեզ չմոռանալ ձեր սիրելիի մասին:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է