Ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների՝ VARDA-ն իր Instagram-ում հրապարակել է հիշողություններ իր աշխատանքի մասին։
«Գեղեցիկ հրաժեշտ տալն արվեստ է։ Ափսոս, որ դա հնարավոր չէ սովորել․․․ Հիշում եմ, թե ինչպես էի աշխատում Կրիվոյ Ռոգի «Մայրամուտից արեւածագ» գիշերային ակումբում, ինձ վճարում էին 50 գրիվեն՝ երեք ելույթի համար, իսկ տուն վերադառնալու համար ես տաքսու վարորդին 25 գրիվեն ուղեվարձ էի տալիս։ Ու որպեսզի վաստակածս գումարը չծախսեի՝ ես ասես հեգնանքով ստիպված էի լինում սպասել մինչեւ արևածագ, որպեսզի առաջին երթուղայինը նստեի․․
Հիշում եմ սառը երթուղային մեքենան ու այնտեղ վառելիքի հոտը, հոգնած, քնկոտ, աչքերիս՝ փայլեր, շարֆով փաթաթված, ես տուն էի գնում։ Այդ ակումբում ես աշխատեցի մոտ մեկ տարի, դա լավագույն ակումբը չէր, բայց ես սիրում էի այդ ակումբն ու այնտեղ աշխատող մարդկանց։ Ու ահա մի անգամ ինձ հրավիրեցին ելույթ ունենալու մեկ այլ ակումբում ու առաջարկեցին 100 գրիվեն աշխատավարձ, այսինքն կրկնակի շատ, քան ես ստանում էի։ Ես եկա արթ-տնօրենի մոտ ու ազնիվ ասացի, որ ես նման հրապուրիչ առաջարկություն եմ ստացել։ Ինչ եք կարծում՝ ինչպե՞ս նա արձագանքեց։ Արթ – տնօրենն ասաց, որ շատ կցանկանար բարձրացնել իմ աշխատավարձը, բայց իրեն բյուջե չեն հատկացնում։ Նա ասաց, որ ուրախ է ինձ համար, ու միայն մի բան խնդրեց, որ ես երկու շաբաթ էլ աշխատեմ։ Իհարկե ես համաձայնեցի, չէի կարող վատ դրության մեջ դնել մարդկանց, ում հետ այդքան երկար աշխատել էի։ Իմ վերջին աշխատանքային օրը , ավելի ճիշտ գիշերը, ինձ հրաժեշտ տվեցին շամպայնով ու ասացին, որ ես միշտ կարող եմ վերադառնալ, եթե նոր աշխատանքս ինձ դուր չգա։ Ու ես վերադարձել եմ այնտեղ, ընդ որում ոչ մեկ անգամ, բայց ոչ թե աշխատելու, այլ որպես հյուր։ Ու եթե ես չկարողանայի «հրաժեշտ» տալ, դժվար թե ինձ այնտեղ սպասեին»,- գրել է հայուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»