Քիմ Քարդաշյանը ներկայացել է Քանյե Ուեսթի հավաքածուի էքսցենտրիկ հագուստով ։37-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա պատկերված է իր ամուսնու հավաքածուի անսամբլով։
«Yeezy Life»,- մակագրել է լուսանկարը Քիմը։
Քիմ Քարդաշյանը դիմել է Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունին՝ կոչ անելով բարելավել նահանգում կանանց բանտերի վիճակը։ Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Դոնալդ Թրամփի հետ վերջին հանդիպումից հետո լրջորեն մտադրվել է զբաղվել ամերիկյան բանտերի կին բանտարկյալների խնդրով։ Քիմը վերջերս հասել էր նրան, որ ԱՄՆ նախագահը ներում էր շնորհել Էլիս Ջոնսոնին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտված թմրադեղերի ապօրինի վաճառքի համար
Օրերս 37-ամյա հեռուստաաստղը այցելել էր Քալիֆորնիայի կանանց բանտ, որտեղ հանդիպել է որոշ բանտարկյալների հետ։ Հայուհին հանդիպել է 15 բանտարկյալների հետ, որոնք նրա հետ քննարկել են այն գործերն ու հոդվածները, որոնցով դատապարտվել են, նաև վաղաժամ ազատ արձակվելու ու բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունները։
Դրանից հետո հայուհին իր Twitter-ով դիմել է Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունին՝ կոչ անելով լավացնել նահանգի կանանց բանտերի վիճակը։
Կա Assembly Bill 2550 կոչվող հրաման, որն արգելում է տղամարդ պահակներին, բացառությամբ արտակարգ իրավիճակների, որևէ գործ ունենալ բանտարկյալ կանանց հետ։
«Կանայք, որոնց ես հանդիպել եմ բանտում, առաջվա պես իմ սրտում ու իմ մտքերում են։ Ես իրոք հույս ունեմ, որ նահանգապետ Ջերրի Բրաունը կստորագրի Assembly Bill 2550 հրամանը»,- գրել է Քիմը։
Այդ հրամանը բանտում աշխատող պահակներին կարգելի կին բանտարկյալներին կանոնավոր խուզարկությունների ենթարկել, շոշափելով նրանց մարմինը, նաև կարգելի պահակներին մտնել այն գոտիներ, որտեղ կանայք մերկանում են։ Հրամանում նշված է, որ պահակները կարող են կին բանտարկյալներին մոտենալ միայն այն դեպքում, եթե բանտարկյալների միջև սկսվում է ծեծկռտուք կամ եթե նրանք փախչելու մտադրություն ունեն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների