Խոյ
Հնարավորինս վաղ արթնացեք եւ պատրաստվեք տանից դուրս գալուն: Նախապես ծրագրեք գործերը, առավելագույնս ուշադիր եղեք, քանի որ մեծ է հավանականությունը, որ ինչ-որ կարեւոր բան կմոռանաք:
Ցուլ
Ցուլերը սիրում են երկար մնալ անկողնում: Օրն անհոգ սկսեք: Դրա համար առավոտին պատրաստվեք նախորդ երեկոյան, հագուստ ընտրեք եւ հավաքեք պայուսակը:
Երկվորյակներ
Երկվորյակները պետք է հնարավորինս վաղ արթնանան: Քնելու ցանկության դեմ պայքարելու համար խնձոր կերեք, սուրճ մի խմեք: Խնձորը նյութեր է պարունակում, որը կոֆեինից ավելի լավ է առույգացնում:
Խեցգետին
Խեցգետինները պետք է օրվա ծրագիր կազմեն: Երբ նրանք ինչ-որ բան մոռանում են, խնդիրները կուտակվում են, իսկ դա նրանց խանգարում է մյուս գործերին հետեւել:
Առյուծ
Առյուծներին օրը լավ սկսելու համար այլ մարդ է պետք, չի խանգարի նաեւ ծրագրել օրը: Նրանք դժվարությամբ են արթնանում, մշտապես ինչ-որ բան մոռանում են: Այդ ցրվածությունը կարող է շտկել զուգընկերը, որը կօգնի պատրաստվել աշխատանքի գնալ: Բայց կարող եք նաեւ ինքներդ նախապես պատրաստվել հաջորդ օրվան:
Կույս
Օրը սկսեք դրական տրամադրությամբ: Այդպես կարող եք ձեզ ենթարկել հաջողությունը: Ավելի վաղ գրել ենք, թե ինչպես կարելի է դրական մտքեր գրավել: Այդ տեղեկությունը կարող է պետք գալ ոչ միայն Կույսերին, այլեւ Կենդանակերպի մյուս նշաններին:
Կշեռք
Օրն առույգ սկսեք, ինքներդ ձեզ օգնեք արթնանալ: Արթնանալու արդյունավետ մեթոդներ ուսումնասիրեք: Օրը սկսեք մարմնամարզությամբ կամ կոնտրաստային ցնցուղ ընդունելով:
Կարիճ
Արթնացեք եւ օրը սկսեք ամենակարեւոր գործերով: Երեկոյան ժամերի համար հնարավորինս քիչ բան թողեք: Սա գլխավոր կանոնն է բոլոր Կարիճների համար:
Աղեղնավոր
Աղեղնավորների համար սիրած երաժշտության հնչյունների ներքո արթնանալն ու օրը սկսելը լավագույն տարբերակն է: Լրացուցիչ օգնություն կարող է լինել վազքը կամ մարմնամարզությունը:
Այծեղջյուր
Ձեզ համար կարեւորը լռությունն է: Ոչ ոք չպետք է ձեզ խանգարի կամ ձանձրացնի իր խնդիրներով: Ձգտեք առավոտյան խուսափել ընտանիքի անդամների հետ կոնֆլիկտներից, ինչպես նաեւ անհարկի ռիսկի մի դիմեք:
Ջրհոս
Զբաղվեք անձնական խնդիրներով, որոնք շատ ջանք չեն պահանջում: Օրն արդյունավետ դարձնելու միակ հնարավորությունը դժվար գործերը հետոյին թողնելն է: Ռիսկի մի դիմեք եւ հավաք եղեք, եթե պետք է շատ կարեւոր ինչ-որ բան անեք:
Ձկներ
Ձկներին առավոտյան քիչ բան է պետք: Նրանց համար գլխավորն առանձնանալու եւ մտերիմների ուշադրություններից իրենց ազատելու հնարավորության մեջ է: Միայնությունը Ձկների համար խնդիրներից փրկություն է, իսկ դա նշանակում է, որ գոնե մի քանի րոպե մենակ մնալը պարզապես անհրաժեշտություն է:
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը