Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Խուճապի մատնվեցի. այն, ինչ կատարվեց այդ ամռանը, երբեք չեմ մոռանա». Գոշ

12:25, 19 հուլիսի

«Ոսկե դպրոց» սիթքոմն այսօր ամենաքննարկվողներից է, իսկ այնտեղ նկարահանվող դերասանները կարճ ժամանակում սիրվեցին հեռուստադիտողի կողմից: Սիթքոմի գլխավոր հերոսներից մեկին՝ Դավիթին մարմնավորող երգիչ-դերասան Գոշը խոստովանում է՝ լինում են դպքեր, երբ մարդիկ իրեն ասոցացնում են իր կերպարի հետ.

«Ես ինքս դա կապում եմ Դավիթի կերպարի՝ սիթքոմին հետեւողների շրջանում սիրված լինելու հետ: Դրա ապացույցն էլ, կարծես թե, այն բոլոր հաղորդագրություններն են, որոնք գրեթե ամեն օր ստանում եմ բազմաթիվ աղջիկների, Դավիթի երկրպագուհիների կողմից: Ուրախ եմ, որ իմ խաղով կարողացել եմ այնպես անել, որ առաջին հերթին սիրվի իմ կերպարը, նոր հետո՝ Գոշը: Բայց պետք է նաեւ ուրախությամբ փաստեմ, որ փողոցում Դավիթին ինձ հետ նույնացնելուց բացի, շատ հաճախ ինձ մոտենում են որպես Գոշ երգչի, ով ունի արդեն մի քանի տեսահոլովակ եւ երգ: Դա ինձ համար եւս շատ կարեւոր հանգամանք է, քանի որ ինքս առաջին հերթին հանրությանը ներկայանում եմ՝ որպես երգիչ, նոր հետո՝ դերասան»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Գոշը, որի հետ զրուցել ենք նաեւ դպրոցականի մարմնավորելու դժվարությունների, ստեղծագործական այլ նոերությունների եւ ամառային հանգստի մասին.

«Որպես այդպիսին դժվարություններ չեմ ունենում, քանի որ յուրաքանչյուր տեսարան ունի իր առանձին խնդիրն ու պահանջը, որոնք այս երկու եթերաշրջանների ժամանակ կարողացել եմ լուծել այնպես, ինչպես ռեժիսորը պահանջել է ինձանից: Եվ չմոռանանք, որ այդքան էլ երկար տարիներ չեն անցել, երբ ես իրական կյանքում դպրոցական էի :

Այնպես որ, գրեթե ցանկացած իրավիճակ, տեսարան ինձ որոշ չափով արդեն ծանոթ է եւ հենց դա էլ գլխավոր պատճառն է, որ մարմնավորելով Դավիթի կերպարը՝ հիմնականում չեմ հանդիպում որեւէ խոչընդոտի»,-անկեղծանում է նա:

Ինչ վերաբերում է հեռուստատեսային «համադասարանցիների» հետ մտերմությանը՝ երգիչ-դերասանը նշում է.

«Չեմ ցանկանա որեւէ մեկին առանձնացնել, քանի որ բոլորի հետ հավասարաչափ շփվում եմ: Ուրախ եմ, որ սիթքոմի խաղընկերներիս եւ իմ ընկերական հարաբերությունները նկարահանման հրապարակից վաղուց արդեն տեղափոխվել են իրական կյանք: Մեզ հաճախ կարելի է հանդիպել քաղաքի այս կամ այն վայրում, որտեղ բոլորս կտրվում ենք մեր առօրյայից, նկարահանումներից՝ փորձելով հնարավորինս հետաքրքիր ժամանակ անցկացնել: Առհասարակ, ինքս շփվող եւ անմիջական մարդ եմ, հատկապես մարդկանց հետ շփման առումով խնդիր չունեմ: Սիրում եմ նոր ծանոթություններ եւ շփումներ»:

Այս ընթացքում Գոշը նկարահանվելու այլ առաջարկներ էլ է ունեցել, սակայն ստիպված է եղել մերժել դրանք.

«Ունեցել եմ նկարահանվելու առաջարկներ, եւ մի քանիսը: Դրանք տարբեր հեռուստաընկերությունների կողմից են եղել, սակայն բոլորն էլ ստիպված եմ եղել մերժել, քանի որ չէի կարող համատեղել սիթքոմի նկարահանումները մեկ այլ նկարահանման հետ: Բայց, ինչպես ընդունված է ասել, ամեն ինչ դեռ առջեւում է (ժպտում է)»:

«Ոսկե դպրոցի» նկարահանումները Գոշը հաջողությամբ համատեղում է իր երաժշտական գործունեության հետ: Այս ոլորտում էլ երիտասարդ երգիչը նորություններ ունի.

«Թեեւ ընդամենն ամիսներ առաջ եմ ներկայացրել իմ վերջին՝ «Սրտիս հասցեն» երգը եւ տեսահոլովակը, բայց արդեն իսկ ընթանում են նոր երգիս նախապատրաստական աշխատանքները: Երգը կոչվում է  «Շարմ ունի», որը հանդիսատեսի դատին կհանձնեմ արդեն օգոստոս ամսին: Մեծ հույսեր ունեմ, որ այն նույնպես հաջողություն կգրանցի, ինչպես որ եղավ «Սրտիս հասցեն»  երգի դեպքում, քանի որ երկու ամսում դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակն ունեցավ երեք միլիոնից ավել դիտում, իսկ երգն արժանացավ բազմաթիվ դրական արձագանքների և կարծիքների: Իմ նախորդ հարցազրույցներում արդեն նշել եմ, բայց եւս մեկ անգամ կասեմ, որ այս արդյունքն ինձ համար շատ պարտավորեցնող է եւ միեւնույն ժամանակ, պայմանականորեն ասած, վախեցնող իմ հետագա ստեղծագործական քայլերում եւ աշխատանքներում»,-ասում է նա:  

Ստեղծագործական ակտիվ գործունեություն ծավալող երգիչն առայժմ չի շտապում մտածել ամառային հանգստի մասին.

«Անկեղծ ասած՝ դեռ այդ մասին չեմ մտածել, քանի որ, ինչպես արդեն նշեցի, այս պահին զբաղված եմ նոր երգիս աշխատանքներով: Կարծում եմ, սակայն, որ դրանք ավարտին հասցնելուց հետո կհասցնեմ հանգստանալ որեւէ երկրում եւ նոր լիցքերով հետ վերադառնալ, քանի որ սեպտեմբերից բուռն աշխատանքային օրեր են սպասվում. մեկնարկում է «Ոսկե դպրոցի» նոր՝ երրորդ եթերաշրջանը»:

Այունամենայնիվ, ամառային հանգստի թեման շարունակեցինք, եւ Գոշից փորձեցինք պարզել՝ որն է եղել նրա կյանքի ամենահիշարժան ամառը.

«Թերեւս կհիշեմ ոչ թե հետաքրքիր եւ զավեշտալի հուշը, քանի որ դրանք իմ կյանքում առհասարակ շատ են, այլ այն դեպքը, որը երբեք չեմ մոռանա(ժպտում է): Դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ՝ ամառային հանգստի ժամանակ: Քանի որ մեծ սեր ունեմ ջրի հանդեպ, գրեթե ամեն տարի փորձում եմ հանգիստս կազմակերպել այնպիսի վայրում, որտեղ հնարավորություն կունենամ լողալու, իսկ լողալ սիրում եմ, երբ  ծովը հանդարտ չէ: Եվ մի օր, երբ ծովը բավական ալեկոծված էր, փորձեցի գործի դնել լողի հետ կապված բոլոր ունակություններս եւ երեւակայությունս, ինչի արդյունքում հայտնվեցի ծովի գրեթե մեջտեղում, որտեղից հետ վերադառնալը շատ դժվար էր: Սպառել էի գրեթե բոլոր ուժերս եւ բացի դրանից, տեսնելով ափից ինձ հետեւող ընկերներիս արձագանքը՝ ինքս խուճապի մատնվեցի: Եվ գուցե հենց այդ խուճապն օգնեց ինձ հավաքվել եւ ամեն կերպ հետ լողալ, թեեւ ընթացքում ինձ օգնության հասան նաեւ փրկարարները»:

Սարսափելի հուշերը շրջանցելով՝ Գոշի հետ զրուցեցինք նաեւ նրա մյուս՝ չբացահայտված կողմերի մասին, որոնք հիմնականում մնում են էկրանի հակառակ կողմում.

«Նախասիրություններ շատ ունեմ, որոնցով փորձում եմ զբաղվել ազատ ժամանակ: Տեսակով այնպիսին եմ, որ ամեն հարմար պահի սիրում եմ նոր բացահայտումներ անել ինքս ինձ համար եւ ձեռք բերել նոր հետաքրքրություններ՝ սկսած սիրողական սպորտաձեւերից մինչեւ օրինակ՝ համակարգչային ամենատարբեր ծրագրեր: Բայց այդ ամենը, իհարկե, մնում է էկրաններից այն կողմ: Ինձ հետեւողների, ճանաչողների համար ես երգիչ Գոշն եմ, ով երաժշտությանը զուգահեռ զբաղվում է նաեւ դերասանական արվեստով»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել