Քարդաշյան-Ջեններ ընտանիքը բացի սկանդալային կյանք վարելուց, հայտնի է նաեւ նրանով, որ ունի ընկերական նեղ շրջապատ, որի մասին երբեք չի մոռանում:
Հայազգի հայտնի ոճաբան-դիմահարդար Հրուշ Աճեմյանը եւս նրանց մտերիմների շարքում է: Հրուշը ծնվել է Հայաստանում ու 5 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ: Հայուհին համագործակցում է հայտնի մոդելների, հաղորդավարների, աստղերի հետ: Նա Քիմ Քարդաշյանի եւ Քայլի Ջենների անձնական դիմահարդարն է:
Այսօր լրանում է հայուհու 30-ամյակը եւ նա իր ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորանքներ է ստացել Քիմ ու Քլոե Քարդաշյաններից:
Քիմը իր Instagram-յան միկրոբլոգում Հրուշի հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է այսպես. «Շնորհավոր ծնունդդ, Հրու՛շ: Դու տվել ես «առաջ գնա կամ մահացիր» արտահայտության լավագույն սահմանումը: Հիմա վստահ եմ, որ դու ինչ-որ մի տեղ պարում ու ուրախանում ես, իմ ամենագայթակղի՛չ, սիրում եմ քեզ»:
Քլոեն նույնպես իր Instagram-յան միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել դիմահարդար-ոճաբանի հետ ու բավականին ջերմ կերպով շնորհավորել է նրան. «Իմ Հրուշ, շնորհավոր տարեդարձդ, դու առաջ ընթացող մարդու իրական մարմնացում ես: Հենց առաջին օրը, երբ քեզ տեսա, հասկացա, որ քո մեջ կեղծ ոչինիչ չկա, դու էներգիայով լի ես: Դու ուզում ես քո շրջապատի մարդկանց տեսնել ավելի լավը: Ոչ բոլորն են դիմացինին հաջողություններ կամենում, իսկ դու ամբողջ սրտով ցանկանում ես: Դու բոլորի ամենամեծ խրախուսողն ես: Դու ինձ ստիպում ես հպարտանալ, իմ հա՛յ քույրիկ»:

Հրուշն էլ իր հերթին, իր Instagram-յան միկրոբլոգում, տեղադրել է Քիմ Քարդաշյանի հրապարակած լուսանկարը ու դրան կից գրել է. «Միակ բանը, որ ուզում եմ ծննդյանս տարեդարձի առթիվ՝ սա է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:33, 10 սեպտեմբերի
«Դա ինձ ձանձրացել է». 68-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ երկար ժամանակ սեքսով չի զբաղվել12:40, 10 սեպտեմբերի
Սիդնի Սուինին մերկ լուսանկարվել է՝ ծածկելով իր ինտիմ մասերը ֆուտբոլի գնդակներով. երկրպագուները խելագարվել են12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը11:38, 10 սեպտեմբերի
24-ամյա բլոգերը մահացել է չափազանց շատ ուտելուց հետո11:17, 10 սեպտեմբերի
Նա իր երեխաների մայրերին անվանել է «բազմացնող էգեր». Իլոն Մասկի առաջին կինը խոսել է իրենց ամուսնության մասին10:49, 10 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը չեղարկել է Իսրայելում իր ելույթը՝ հորինված մեջբերումների շուրջ վեճերի պատճառով10:28, 10 սեպտեմբերի
Նիկոլ Քիդմանի կուրծքը կրկին վեճի առարկա է դարձել. 59-ամյա դերասանուհին կասկածվում է պլաստիկ վիրահատություն կատարելու մեջ09:00, 10 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը