Օրլանդո Բլումը, ի տարբերություն ոմանց, լուրջ դերասան է։ Կինոյում նկարահանվելուց բացի նա մասնակցում է նաեւ թատերական բեմադրությունների։
41-ամյա բրիտանացի դերասանը խաղում է ամերիկացի դրամատուրգ Թրեյսի Լեթթսի հայտնի «Մարդասպան Ջոն» կատակերգության հիման վրա բեմադրված պիեսում (դերասանն այս տարի նկարահանվել է նաև համանուն ֆիլմում)։
Բլումը կատարում է դավաճան ոստիկան Ջո Քուփերի դերը, որին Սմիթների ընտանիքը վարձել էր իրենց մոր սպանության համար, որպեսզի խոշոր գումար ստանա որպես ապահովագրական փոխհատուցում։
Եվ այսպես, բեմադրության ժամանակ Բլումը բեմի վրա կանգ է առել ու առաջին շարքում նստած կնոջը խնդրել անջատել իր iPad-ը։
«Ես ուզում եմ, որ դուք անջատեք ձեր iPad-ը ու այն մի կողմ դնեք»,- խնդրել է դերասանն ու շարունակել իր խաղը, սակայն մի քանի րոպե հետո նա նորից է դիմել հանդիսատեսին․ «Մի կողմ դրեք այդ iPad-ը հենց հիմա, ես չեմ շարունակի, քանի դեռ դուք մի կողմ չեք դրել այն»։
Կինը կարծես լսել է դերասանին, սակայն հետագայում հանդիսատեսները ասել էին, որ թատրոնում չափազանց շոգ էր, ու կինը օգտվում էր iPad-ին միացված սարքից, որը մինի-հովհար էր հիշեցնում; Ըստ երեւույթին հենց այդ ձայնն էլ ազդում էր Բլումի նյարդերի վրա»։
Աղբյուրը՝ Just Jared
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում