«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գոռ Սուջյան. ‹‹Սեքսով զբաղվել ու չայլասերվել››

23:23, 28 հոկտեմբերի

Մեկ տարի առաջ դերասանուհի Անժելա Սարգսյանի՝ համացանցում հայտնված ինտիմ լուսանկարները ավելի շատ քննարկվեց, քան տնտեսական ճգնաժամանն ու դրան հարող այլ կարևորագույն հարցեր: Ի՞նչու ենք մենք այդքան շատ սիրում խոսել սեքսից ու այն ամենից, ինչն առնչվում է դրա հետ, միաժամանակ տեղի անտեղի հիշատակում որ հայ ազգին հարիր չեն նման բաները: Հարցեր, որոնց պատասխանը տվել է ‹‹Դորիանս›› խմբի մենակատար Գոռ Սուջյանը՝  կիսով չափ կոտրելով հայերի ‹‹ամոթխած լռությունը››…

Ամեն տարի Ամերիկայում անցկացվում է շուրջ 128 000 «դևիչնիկ», երբ կանայք հավաքվում են սեքսի ու սիրո մասին խոսելու: Պատկերացնում եք, եթե նմանօրինակ հավաքներ լինեին Հայաստանում, քա՞նի տոկոսը անկաշկանդ կխոսեր: Եթե անկեղծ, նման հավաքույթներ ընդհանրապես չեմ պատկերացնում մեր երկրում: Անգամ եթե լինի էլ, չեմ կարծում, որ անկաշկանդ կխոսեն այդ թեմայի շուրջ, քանի որ կոմպլեքսը կխանգարի:

Չնայած Ձեր նշած կոմպլեքսին, այնուամենայնիվ Հայաստանը այսօր առաջատարն է շատ երկրներից, որտեղ բնակչությունը մեծ ակտիվություն է ցուցաբերում էրոտիկ կայքերի այցելությամբ: Սրանից ենթադրենք, որ մեզ մոտ մարդիկ ազատ հարաբերությունների կարիք ունեն, բայց զո՞հ են գնում ավանդույթներին ու նախապաշարմունքներին:

Մեծամասնությունը սիրում է խոսել սեքսից առանց զբաղվելու դրանով: Գիտեք, ես զարմանում եմ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի վրա: Այսօր պոռնոինդուստրիան գտնվում է առաջին տեղում, երկրորդ տեղում նոր նավթն է: Իսկապես զարմանալի է: Ես ընդհանրապես չեմ օգտվում նմանատիպ կայքերից, անկեղծ եմ ասում, և զարմանում եմ, թե մարդիկ ի՞նչպես են այդքան բացեիբաց խոսում ինտիմ հարաբերությունների մասին: Եթե հարաբերությունները կոչվում են ինտիմ, ուրեմն ի՞նչու են հանրայնացնում: Ամբողջ աշխարհում մարդիկ հաղորդումներ են պատրաստում այդ թեմայով, ու այդ հաղարդումների մեծ մասը դիտում են երեխաները: Կարծում եմ ճիշտ չէ, երբ երեխաները ժամանակից շուտ են իմանում այդ ամենի մասին: Ի վերջո մեծանալու են ու այսպես թե այնպես իմանալու ամեն ինչ:

Բայց գուցե որոշակի տեղեկատվություն պետք է տրամադրել երեխաներին: Այսօր դպրոցներում չկա սեռական դաստիրակություն, պատանիներին այստեղ օգնության է հասնում համացանցը, որը միշտ չէ, որ կարող է երեխայի հոգեբանությանը մատչելի ինֆորմացիա տրամադրել: Գո՞ւցե սա ինչ-որ առումով որոշիչ է, որ մեզ մոտ և առհասարակ այդքան մեծ է հետաքրքրությունը սեքսի նկատմամբ:

Սեքսի նկատմամբ հետաքրքրությունը նրանից է, որ միայն դա է պրոպագանդվում: Այն դարձել է մարդկանց համար կյանքի նպատակ, շատերի մոտ էլ մրցակցության նման մի բան է: Ես չեմ կարծում, որ երեխաներին պետք է սեռական դաստիրակություն փոքր տարիքում, քանի որ այդ տարիքում այլ հետաքրքրություններ կան երեխաների համար: Պարզապես այդ թեման այսօր այնքան գերիշխող է դարձել, որ չի բացառվում դպրոցներում սեռական դաստիրակություն լինի:

Կպատմեք, դուք ո՞ր տարիքից պատկերացում կազմեցիք այդ ամենի մասին

Իմ փորձից եթե խոսելու լինեմ, կարող եմ ասել, որ ամեն ինչ ինքնստինքյան եղավ: Եվ հետո գալիս է մի տարիք, երբ ծնողները սկսում է խոսել երեխայի հետ այդ թեմայով: Եթե չեմ սխալվում ութ տարեկան էի, կամ գուցե ավելի փոքր: Արդեն սկսել էի մտածել այդ թեմայի շուրջ: Տասնչորս տարեկան էի, ինձ մի գիրք խորհուրդ տվեցին որ կարդամ սեռական կյանքի վերաբերյալ, որպեսզի պահպանեմ սեռական հիգիենան:

Առհասարակ սեքս սկանդալները արևմտյան շոու-բիզնեսի ներկայացուցիչները օգտագործում են իրենց օգտին: Դա և՛ լավ փիառի տարբերակ է, և՛ գումար աշխատելու հրաշալի միջոց: Հայաստանում առաջին սեքս սկանալը դերասանուհի Անժելա Սարգսյանինն էր: Ըստ Ձեզ, այն ստացվե՞ց:

Ինձ համար դա տհաճ էր: Եթե մարդու կյանքը փչանում է, ես չեմ կարող դա ստացված ինչ-որ բան համարել: Մենք քիչ ենք, ու ամեն ինչ կամա-ակամա տարածվում է: Հետևաբար, մեզ հարկավոր չի արևմուըքից վատը վերցնելը: Ես կցանկանաի, որ արևմուտքից մարդիկ սովորեն ընդամենը կուլտուրա, որը շատ կարևոր է ամեն ինչում: Ձևականությունների հետևից պետք չէ ընկնել: Իսկ ինչ վերաբերում է սեքսին, ավելի լավ է դրանով զբաղվեն, քան խոսեն դրա մասին: Սեքսի փոխարեն սիրո մասին թող խոսեն: Այլասերումն է այսօր հիվանդությունների հիմնական պատճառը, իսկ սիրուց հիվանդություն չի առաջանում: Ինձ թվում է բոլորն էլ հասկանում են սիրով զբաղվելու և սեքսով զբաղվելու տարբերությունը:

Սիրո առկայության դեպքում ընդունում ե՞ք ազատ սեռական հարաբերությունները այն դեպքում, երբ զույգը ամուսնացած չէ:

Գիտեք, այստեղ ընդունել կամ չընդունելու բան չկա: Գոյություն ունի կիրք, որի դեպքում սեքսի կարիք լինում է: Էմոցիաները տարբեր են՝ սիրուց ծնվում է երեխա, իսկ կրքից բխող սեքսը ուղղակի պահանջ է:

Այդ դեպքում, ըստ Ձեզ, սեռական հարաբերությունները, որտեղ միայն կիրք կա, ճի՞շտ են:

Շատ հարաբերական է: Մարդ կա՝ ում համար ճիշտ է, մարդ կա՝ ոչ, սկզբունքների տարբերություն է: Եթե առողջ սեքս է, ընդունում եմ: Ավելի լավ է լինի կիրք ու առողջ սեքս, քան դրա մասին միայն կոմպլեքսավորված խոսեն կամ այլասերվեն:
Հայ տղամարդկանց համար աղջկա կույս լինելը ամենակարևորն է, երբեմն ավելի շատ, քան իրենց ընտրյալի էությունը: Այս հարցին ի՞նչպես եք վերաբերվում:

Այսօր ամեն ինչ այնքան է փչացել, որ մարդկանց կույս լինելն էլ է դարձել կեղծ: Զույգերի մեջ ամենագեղեցիկը անկեղծությունն է: Եթե անկեղծ է, ու կույս չի, կյանքում սխալվել է, իմ կարծիքով դա նորմալ է: Բայց մեր հայ աղջիկները (խոսքը ոչ բոլորի մասին է, բացառություններ կան) երբեմն այնքան անհասկանալի են իրենց պահում, որ ապշում եմ: Ինձ թվում է, որ արհեստական կուսաթաղանթը միայն մեր երկրում է վաճառվում, և այդ բիզնեսի հիմնադիրն էլ հաստատ հայ կլինի:

Շատերն այն կարծիքին են, որ ազատ սեռական կյանքով ապրելու մտածողությունն՝ իր բոլոր առավելություններով հանդերձ, քայքայեց ավանդական ընտանիքի համակարգը: Ձեր կարծիքով սա իսկապես համապատասխանում է իրականությանը, մեզ մոտ ընտանիքի մեխանիզմ հասկացողությունը իրո՞ք քայքայված է:

Ինձ մոտ քայքայված չի: Ես ուղղակի չեմ ուզում ամուսնանալ, որովհետև կարիերիստ եմ: Իսկ ազատ սեռական կյանքը կարող է լինել նաև զույգերի միջև: Շատ անհատական է, ես չեմ կարող հարցին օբյեկտիվ մոտենալ, և քանի որ մեր ազգը սիրում է վատաբանել մեկը մյուսին, ես իմ կարծիքը իմ մեջ կպահեմ: Միայն մի բան կասեմ. Ես չեմ ցանկանա, որ եվրոպական այլասերումը այստեղ էլ նորաձև դառնա, քանի որ դա հատուկ մշակված ծրագիր է Եվրոպայի համար, որպեսզի սերունդ չշարունակվի միասեռությունից: Այստեղ թող մարդիկ շատ սիրեն միմյանց, առողջ սեքսով զբաղվեն, բայց չայլասերվեն: Ինչ վերաբերում է ավանդապաշտությանը, ապա այսօր ամբողջ աշխարհում ավանդապաշտության համակագը քայքայված է գայթակղությամբ: Թող մարդիկ ավանդապաշտ չլինեն, բայց սիրել երբեք չդադարեն:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել