Դե վերջապես։ Քիմ Քարդաշյանն անցել է արհեստական մորթի գործածելուն։ Ըստ երեւույթին, Պամելա Անդերսոնի բարոյախրատական հորդորները հասել են 37-ամյա հայուհու ուղեղին, ու նա որոշել է, որ ժամանակն է հրաժարվել բնական մորթուց։ Ինչպես գիտեք, Քիմը վերջերս սկսել է հետաքրքրվել մոլորակի էկոհամակարգի վիճակով, իսկ հիմա էլ նրա մոտ կենդանիների հանդեպ է սեր առաջացել։ Քիմը դեռ անցած տարի ամեն կերպ խուսափում էր այդ թեմայով խոսակցություններից, հատկապես այն բանից հետո, երբ նրա քույրերը նրա հետ միասին ֆոտոշարքերի էին մասնակցում իսկական մորթուց պատրաստված մուշտակներով՝ առաջացնելով կենդանիների իրավունքների պաշտպանների վրդովմունքը։
Պամելա Անդերսոնը պաշտոնական նամակներ էր գրել Քարդաշյան- Ջեններ գերդաստանին՝ կոչ անելով հրաժարվել բնական մորթի գործածելուց։
Բայցեւայնպես Քիմը հիմա արհեստական մորթու է անցել, ինչի կապակցությամբ մենք նրան շնորհավորում ենք։
Իր Instagram-ի սթորիզ բաժնում Քիմը ցույց է տվել Givenchy-ի նվերը․ նորաձեւության տունը նրան նվեր էր ուղարկել արհեստական մորթուց պատրաստված հագուստ, որոնք ձմռանը մենք հաստատ կտեսնենք հայուհու հագին։
Բարի գալուստ բնության հանդեպ պատասխանատվության աշխարհ, Քի՛մ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ