Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես են տխրում եւ տառապում Կենդանակերպի տարբեր նշանները

21:05, 8 օգոստոսի

Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19-ը)

Խոյերը համարձակ են, լավատես, ինքնավստահ եւ կրքոտ: Տխրության պահերին նրանք հակված են իմպուլսիվ որոշումներ կայացնել, ինչպես նաեւ իրենց ցավը զայրույթով քողարկել: Խոյերը կարող են տխրության պահերին կույր կատաղությամբ հարձակվել մարդկանց վրա: Նրանք հակված են կոնֆլիկտների:

Նման իրավիճակում Խոյը պետք է ինքն իրեն հարցնի. «Կարո՞ղ է սա [որոշումը, գործողությունը եւ այլն] լավը լինել ինձ համար»: Դա կօգնի գիտակցաբար լավագույն որոշումը կայացնել: Խոյի համար եւս մեկ շատ լավ լուծում է մեդիտացիան: Իսկ եթե անշարժ նստելը շատ բարդ է ձեզ համար, որեւէ արկած ծրագրեք, որը ձեր էներգիան դրական հուն կուղղի:

Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 20-ը)

Ցուլերը հուսալի, հավատարիմ եւ պատասխանատու մարդիկ են: Տխրության պահերին նրանք նախընտրում են մենակ մնալ: Եվ չնայած նրանք համբերատար են, տխուր ժամանակ կարող են դուրս գալ ափերից:

Ցուլերը կարող են թեթեւանալ՝ իրենց խնդիրների կամ տխրության պատճառների մասին պատմելով հուսալի ընկերոջ կամ մասնագետի: Դա կօգնի հաղթահարել ցավը: Եվս մեկ խորհուրդ. շարունակեք ապրել առօրյա կյանքով՝ տխրությանը չտրվելու համար:

Երկվորյակներ (մայիսի 21-ից հունիսի 20-ը)

Երկվորյակները հետաքրքրասեր եւ քնքուշ մարդիկ են: Դեպրեսիայի ժամանակ նրանք չափազանց շատ են մտածում: Երբեմն դա պարզապես շեղվելու միջոց է: Երկվորյակները հենց դրան են ձգտում տխրության պահերին: Երկվորյակները հաճախ ժխտում են խնդիրների առկայությունը եւ նախընտրում են փախչել դրանցից:

Իրականում նման պահերին պարզապես հարկավոր է ուղեղին հանգստանալու հնարավորություն տալ: Հասկանալի է, որ ասելը հեշտ է, անելը՝ դժվար, բայց փորձել արժե: Փորձեք գրառել ձեր մտքերը. դա կօգնի հաղթահարել տխրությունը: Նման իրավիճակներում օգտակար կլինի նաեւ մտերիմ ընկերոջ հետ կիսվելը:

Խեցգետին (հունիսի 21-ից հուլիսի 22-ը)

Խեցգետիններն ակտիվ երեւակայություն ունեն, անհավանականորեն հավատարիմ են եւ տիրապետում են համոզելու արվեստին: Նրանք շատ խորն են զգում էմոցիաները, այդ պատճառով ավելի ծանր են տանում դեպրեսիան: Նրանք կարող են շատ արտասվել, միայնակ զգալ: Խեցգետիններն էմոցիոնալ եւ խոցելի են դառնում իրենց կյանքի նշանակալի իրադարձություններից հետո: Նրանք, որպես կանոն, մեկուսանում են, երբ շատ վատ են զգում:

Նման պահերին բնության, Տիեզերքի կամ Բարձրագույն Ուժի հետ առանձնանալու ժամանակ գտեք: Դա կօգնի աջակցություն եւ հոգատարություն զգալ: Դա նաեւ կհիշեցնի, որ մենք միայնակ չենք, այլ կապված ենք միմյանց եւ առավել ինչ-որ բանի հետ: Խեցգետինների համար օգտակար է նաեւ գրառել մտքերն ու ստեղծագործել:

Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը)

Առյուծները ստեղծագործ, կրքոտ եւ բարի մարդիկ են: Տխրության պահերին նրանք կարող են ասել կամ անել ինչ-որ բան, որը կարող է վնաս հասցնել շրջապատողներին:

Որպես կանոն՝ Առյուծներն ի ցույց են դնում իրենց տխրությունն ու զայրույթը: Նրանք նաեւ արագորեն ազատվում են տխրության զգացողությունից: Առյուծների համար տխրությունը հաղթահարելու միջոց կարող է դառնալ արվեստը: Դա կարող է լինել բանաստեղծությունը, նկարը կամ գրքի գաղափարը: Բացի այդ՝ կարեւոր է պատասխանատվություն ստանձնել զգացմունքների համար եւ ուշադիր լինել՝ այլոց վնաս չհասցնելու համար:

Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22-ը)

Կույսերը հավատարիմ, բարի եւ աշխատասեր մարդիկ են: Նրանք նախընտրում են միայնության մեջ տխրել: Տխրության եւ զայրույթի պահերին նրանք կարող են հոռետես եւ կտրուկ դառնալ: Նման պահերին Կույսերը հիմար են, դաժան, ամեն ինչին ընդդիմացող:

Օրագիր պահելը սեփական զգացմունքները հասկանալու եւ ընդունելու լավ միջոց է: Կարող են օգնել նաեւ մեդիտացիան եւ աղոթքը: Այլոց վնաս չպատճառելու համար մտերիմներին պատմեք ձեր էմոցիաների մասին, երբ զգում եք, որ լավ չեք: Նման օրերին կարող եք միայնակ մնալ կամ հաճելի զրույցներ վարել մտերիմների հետ՝ կախված իրավիճակից:

Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը)

Կշեռքները հայտնի են իրենց արդարամտությամբ, դիվանագիտությամբ, հաճելի եւ շփվող բնավորությամբ: Տխրության պահերին նրանք կարող են քմահաճ եւ անկայուն դառնալ: Հաճախ Կույսերը չեն ցանկանում, որ մարդիկ հասկանան իրենց իրական զգացմունքները, քանի որ նրանց կենսուրախ եւ դրական են համարում:

Կշեռքները կուլ են տալիս իրենց զայրույթն ու տխրությունը՝ ձեւացնելով, որ ոչինչ չի պատահել: Դա, իհարկե, սարսափելի է հարաբերություններ կառուցելիս, իսկ երբ նրանք վերջապես խոսում են իրենց անհանգստացնող բաների մասին, դա քայքայում է հարաբերությունները:

Կարելի է դիմել մտերիմ ընկերոջը կամ խորհրդատու՝ խնդիրները քննարկելու համար: Բացի այդ, մի վախեցեք հրաժարվել շփումից, երբ դա անհրաժեշտ է ձեզ:

Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 21-ը)

Կարիճները համարձակ, հնարամիտ մարդկանց համբավ ունեն: Նրանք չեն էլ ձգտում թաքցնել իրենց տխրությունը: Նրանք տրամադրության անկումներ են ունենում, եւ նրանց տրամադրությունը կարող է ազդել այլ մարդկանց վրա: Բացասական տրամադրություն ունենալու դեպքում Կարիճները քայլող դժոխք են: Նրանք թշնամաբար են տրամադրվում, զայրանում են, մեկուսանում:

Երբ զգացմունքների տեղատարափ եք զգում, օգտակար կլինի որոշ ժամանակ հանգստանալ ու առանձնանալ: Սովորեք միայնության մեջ կառավարել ձեր զգացմունքները, դա կօգնի ավելի լավ կառավարել ձեզ՝ այլ մարդկանց կողքին լինելով: Այդպես կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից եւ վիրավորանքներից: Կարող են օգնել նաեւ մեդիտացիան եւ օրագիրը:

Աղեղնավոր (նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 21-ը)

Աղեղնավորները, ինչպես հայտնի է, զվարճալի են, առատաձեռն եւ իդեալիստ: Նրանք կարող են շատ ծանր ապրումներ ունենալ, դեպրեսիայի մեջ ընկնել: Աղեղնավորները հակված են ծանր դեպրեսիայի, նույնիսկ երբ չափավոր տխուր են: Եվ չնայած Աղեղնավորները, որպես կանոն, տխրության պահերին աջակցություն չեն փնտրում, նրանց համար օգտակար կլինի դիմել ընկերոջը կամ խորհրդատուի:

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 19-ը)

Այծեղջյուրները հայտնի են լավ ինքնատիրապետմամբ, կարգապահ են եւ պատասխանատու: Տխրության պահհերին նրանք կարող են իրենց անհույս եւ հոռետես համարել: Երկվորյակների նման Այծեղջյուրները դեպրեսիայի ժամանակ սկսում են շատ մտածել: Նրանք չափազանցնում են իրենց խնդիրները, եւ նրանց շատ կամքի ուժ է պետք՝ ճահճից դուրս գալու համար:

Նման զգացումներ ունենալիս պետք է դիմեք մարդկանց, որոնց վստահում եք: Ձեզ դրական մարդկանցով շրջապատեք: Լավ խորհրդատուն կարող է հատուկ վարժություններ առաջարկել, որոնք կօգնեն ավելի դրական եւ լավատես զգալ, ինչպես նաեւ ավելի օբյեկտիվ նայել իրավիճակին:

Ջրհոս (հունվարի 20-ից փետրվարի 18-ը)

Ջրհոսները, ինչպես հայտնի է, ինքնատիպ, առաջադեմ եւ անկախ մարդիկ են: Համարվում է, որ նրանք անջատվում են իրենց զգացմունքներից եւ ղեկավարվում ուղեղով: Տխրելիս նրանք կարող են չխոսել իրենց զգացմունքների մասին: Նման պահերին նրանք, որպես կանոն, մեկուսանում են, միաժամանակ ձեւացնելով, որ երջանիկ են: Ջրհոսների համար օգտակար կլինի գրառել իրենց մտքերն ու սովորել ունկնդրել իրենց զգացումներին:

Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20-ը)

Ձկներն իմաստուն, բարեսիրտ եւ ստեղծագործ մարդիկ են: Տխրության ժամանակ նրանք կարող են բացասական զգացմունքներ ունենալ եւ նորից ու նորից վերապրել նախկին ցավը: Նրանք կարող են շատ հոռետես դառնալ: Երբ խնդիրներ են առաջանում, Ձկները մտածկոտ են դառնում: Նրանք նկատում են բոլոր վատ մանրուքները, որոնք ժամանակին պատահել են:

Մեդիտացիան, հոգեբան-խորհրդատուի հետ շփումը, ինչպես նաեւ օրագիրը ձեզ կօգնեն հասկանալ այն ամենը, ինչ գիտեք եւ ինչ չգիտեք, ու առաջ շարժվել:

 

Աղբյուրը՝ esotericblog.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել