Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Ինչպես են ծերանում Կենդանակերպի նշանները

21:07, 12 օգոստոսի

Խոյերը նախընտրում են չնկատել սեփական տարիքը: Նրանք ապրում են պահով եւ չեն մտածում այն մասին, թե ինչ է իրենց սպասում վաղը: Նրանց ոգու առույգությունը հսկայական երիտասարդական էներգիա է պահում գրեթե մինչեւ ծերություն: Գուցե 60 տարեկանում Խոյերը կաշվե կարճ բաճկոն չեն հագնում, բայց եւ չեն դադարում տարվել մոտոցիկլետով:

Ցուլերը շատ են սիրում լավ ուտել, երբեմն՝ նույնիսկ չափազանց շատ, այդ պատճառով տարիքի հետ ավելորդ կիլոգրամներ են հավաքում: Տարիների հետ համառ Ցուլերն ավելի ճկուն են դառնում՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական իմաստով: Եվ չնայած հիվանդություններին, նրանք, հավանաբար, շատ երկար կապրեն:

Երկվորյակները պատանեկության տարիներին իրենց առջեւ նպատակ են դնում եւ աստիճանաբար առաջ ընթանում: Պետք չէ հուսալ, որ Երկվորյակներն աշխատանքից շուտ կգան տուն: Նույնիսկ ծերության տարիներին նրանք չեն հանգստանում եւ ժամերով չեն նստում բուխարու առջեւ: Նրանց կարիերայի աճը շարունակվում է ընդհուպ մինչեւ թոշակի տարիքը հասնելը:

Խեցգետինները երկու տեսակ կարող են լինել. որոնք երբեք չեն մեծանում, եւ որոնք սիրում են ծերության տարիներին հոգ տանել շրջապատի մասին, ինչպես Մայր Թերեզան: Խեցգետինները, ինչպես եւ Առյուծները, ուզում են, որ շրջապատը հարգի իրենց ճերմակ մազերը: Խեցգետինները դասական տատիկներ եւ պապիկներ են դառնում:

Առյուծներն էությամբ ծանրաբարո են, տարիների հետ դա ավելի ուժեղ է արտահայտվում: Ծերության տարիներին նրանք արդեն հանդարտ եւ փորձառու անհատներ են դառնում: Նրանք ավելի ու ավելի շատ են հարգանք, հեղինակություն պահանջում, նաեւ ուզում են օրինակ լինել շրջապատի համար: Այդ պատճառով նրանք ձգտում են հասնել կյանքում իրենց գլխավոր նպատակներին:

Բազմաթիվ Կույսեր տարիքի հետ սկսում են ավելի ու ավելի բացասաբար ընկալել շրջապատող աշխարհը: Նրանք սիրում են ֆիզիկական լավ կազմվածք եւ լավ առողջություն ունենալ, մշտապես կատարելագործում են միտքը, այդ պատճառով ծերության տարիներին, որպես կանոն, բարետես ջենտլմեններ եւ լեդիներ են դառնում, թեկուզ փոքր-ինչ խիստ, բայց շատ խելոք:

Կշեռքներին միշտ մտահոգում է արտաքինը, այդ պատճառով նրանք ձգտում են ցանկացած միջոցով փորձում են հնարավորինս երկար կանխել ավելորդ կիլոգրամների եւ դեմքի կնճիռների առաջացումը: Որպես կանոն՝ նրանց դա հաջողվում է: Եվ նույնիսկ 80 տարեկանում Կշեռքները շրջապատին վստահեցնում են, որ նույնիսկ 40 տարեկան չկան:

Կարիճները ծերության տարիներին շատ ներկայացուցչական են դառնում: Նրանք իրենց մասին սիրում են մտածել՝ ինչպես փիլիսոփաների, որոնք տարիների ընթացքում իմաստություն են կուտակել, եւ իրականում դա ճիշտ է: Բայց, ցավոք, տարեց Կարիճները շատ հաճախ կպչունության աստիճանի կենտրոնանում են իրենց անձնական համոզմունքների եւ նպատակների վրա:

Խոյերի նման Աղեղնավորները ոչ մի կերպ չեն ցանկանում մտածում ծերության մասին: Երբեմն նույնիսկ այնքան, որ դա վերածվում է կպչում մտքի, եւ նրանք սկսում են մարդկանց անդադար հարցնել սեփական ենթադրյալ տարիքի մասին՝ հույս ունենալով մի քանի հաճոյախոսություն պոկել: Ամեն դեպքում, այդ հաճոյախոսությունները սովորաբար արդարացված են, քանի որ Աղեղնավորները, չնայած այնքան էլ հոգ չեն տանում իրենց խնամելու մասին, կարողանում են պահպանել սեքսուալությունն ու գրավչությունը մինչեւ խոր ծերություն:

Այծեղջյուրը շատ բանով ասոցացվում է ժամանակի հետ, քանի որ նրան կառավարում է Սատուրը. մոլորակ, որը պատասխանատու է ժամանակի եւ նրա ընթացքի համար: Բայց հետաքրքիր է այն, որ Այծեղջյուրի համար ժամանակը կարծես հակառակ է ընթանում: Այծեղջյուրները «փոքրիկ ծերունիներ» են ծնվում, լուրջ՝ ոչ տարիներով, իմաստուն եւ պատասխանատու, բայց տարիների հետ նրանց բնավորության մեջ ավելի շատ երեխայություն է ավելանում, եւ Այծեղջյուրները ծերության տարիներին արդեն իրենց երեխայի պես են պահում:

Ջրհոսների վրա բավական ուժեղ է ազդում Սատուրնը, այդ պատճառով մանկության տարիներին նրանք, ինչպես Այծեղջյուրները, շատ լուրջ են: Տարիների ընթացքում նրանց ավելի ու ավելի քիչ է մտահոգում, թե ինչ են իրենց մասին մտածում շրջապատում, եւ 80 տարեկանին մոտ կարող են իրենց պահել այնպես, ինչպես մտքներով անցնի:

Ձկները խուճապային վախենում են ծերությունից. դեռ որքան բան չեն ապրել, չեն արել: Այդ պատճառով Ձկները հաճախ ժամանակ են տրամադրում սեփական կյանքի փուլերի արդյունքներն ամփոփելու, խնայողությունները հաշվելու համար: Բայց եթե նրանք ավելի քիչ անհանգստանան, ավելի երկար եւ երջանիկ կապրեն, քանի որ ոչինչ այնքան չի ճնշում կյանքում, որքան մշտական անհանգստությունը:

 

Աղբյուրը՝ Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search