Խոյերը նախընտրում են չնկատել սեփական տարիքը: Նրանք ապրում են պահով եւ չեն մտածում այն մասին, թե ինչ է իրենց սպասում վաղը: Նրանց ոգու առույգությունը հսկայական երիտասարդական էներգիա է պահում գրեթե մինչեւ ծերություն: Գուցե 60 տարեկանում Խոյերը կաշվե կարճ բաճկոն չեն հագնում, բայց եւ չեն դադարում տարվել մոտոցիկլետով:
Ցուլերը շատ են սիրում լավ ուտել, երբեմն՝ նույնիսկ չափազանց շատ, այդ պատճառով տարիքի հետ ավելորդ կիլոգրամներ են հավաքում: Տարիների հետ համառ Ցուլերն ավելի ճկուն են դառնում՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական իմաստով: Եվ չնայած հիվանդություններին, նրանք, հավանաբար, շատ երկար կապրեն:
Երկվորյակները պատանեկության տարիներին իրենց առջեւ նպատակ են դնում եւ աստիճանաբար առաջ ընթանում: Պետք չէ հուսալ, որ Երկվորյակներն աշխատանքից շուտ կգան տուն: Նույնիսկ ծերության տարիներին նրանք չեն հանգստանում եւ ժամերով չեն նստում բուխարու առջեւ: Նրանց կարիերայի աճը շարունակվում է ընդհուպ մինչեւ թոշակի տարիքը հասնելը:
Խեցգետինները երկու տեսակ կարող են լինել. որոնք երբեք չեն մեծանում, եւ որոնք սիրում են ծերության տարիներին հոգ տանել շրջապատի մասին, ինչպես Մայր Թերեզան: Խեցգետինները, ինչպես եւ Առյուծները, ուզում են, որ շրջապատը հարգի իրենց ճերմակ մազերը: Խեցգետինները դասական տատիկներ եւ պապիկներ են դառնում:
Առյուծներն էությամբ ծանրաբարո են, տարիների հետ դա ավելի ուժեղ է արտահայտվում: Ծերության տարիներին նրանք արդեն հանդարտ եւ փորձառու անհատներ են դառնում: Նրանք ավելի ու ավելի շատ են հարգանք, հեղինակություն պահանջում, նաեւ ուզում են օրինակ լինել շրջապատի համար: Այդ պատճառով նրանք ձգտում են հասնել կյանքում իրենց գլխավոր նպատակներին:
Բազմաթիվ Կույսեր տարիքի հետ սկսում են ավելի ու ավելի բացասաբար ընկալել շրջապատող աշխարհը: Նրանք սիրում են ֆիզիկական լավ կազմվածք եւ լավ առողջություն ունենալ, մշտապես կատարելագործում են միտքը, այդ պատճառով ծերության տարիներին, որպես կանոն, բարետես ջենտլմեններ եւ լեդիներ են դառնում, թեկուզ փոքր-ինչ խիստ, բայց շատ խելոք:
Կշեռքներին միշտ մտահոգում է արտաքինը, այդ պատճառով նրանք ձգտում են ցանկացած միջոցով փորձում են հնարավորինս երկար կանխել ավելորդ կիլոգրամների եւ դեմքի կնճիռների առաջացումը: Որպես կանոն՝ նրանց դա հաջողվում է: Եվ նույնիսկ 80 տարեկանում Կշեռքները շրջապատին վստահեցնում են, որ նույնիսկ 40 տարեկան չկան:
Կարիճները ծերության տարիներին շատ ներկայացուցչական են դառնում: Նրանք իրենց մասին սիրում են մտածել՝ ինչպես փիլիսոփաների, որոնք տարիների ընթացքում իմաստություն են կուտակել, եւ իրականում դա ճիշտ է: Բայց, ցավոք, տարեց Կարիճները շատ հաճախ կպչունության աստիճանի կենտրոնանում են իրենց անձնական համոզմունքների եւ նպատակների վրա:
Խոյերի նման Աղեղնավորները ոչ մի կերպ չեն ցանկանում մտածում ծերության մասին: Երբեմն նույնիսկ այնքան, որ դա վերածվում է կպչում մտքի, եւ նրանք սկսում են մարդկանց անդադար հարցնել սեփական ենթադրյալ տարիքի մասին՝ հույս ունենալով մի քանի հաճոյախոսություն պոկել: Ամեն դեպքում, այդ հաճոյախոսությունները սովորաբար արդարացված են, քանի որ Աղեղնավորները, չնայած այնքան էլ հոգ չեն տանում իրենց խնամելու մասին, կարողանում են պահպանել սեքսուալությունն ու գրավչությունը մինչեւ խոր ծերություն:
Այծեղջյուրը շատ բանով ասոցացվում է ժամանակի հետ, քանի որ նրան կառավարում է Սատուրը. մոլորակ, որը պատասխանատու է ժամանակի եւ նրա ընթացքի համար: Բայց հետաքրքիր է այն, որ Այծեղջյուրի համար ժամանակը կարծես հակառակ է ընթանում: Այծեղջյուրները «փոքրիկ ծերունիներ» են ծնվում, լուրջ՝ ոչ տարիներով, իմաստուն եւ պատասխանատու, բայց տարիների հետ նրանց բնավորության մեջ ավելի շատ երեխայություն է ավելանում, եւ Այծեղջյուրները ծերության տարիներին արդեն իրենց երեխայի պես են պահում:
Ջրհոսների վրա բավական ուժեղ է ազդում Սատուրնը, այդ պատճառով մանկության տարիներին նրանք, ինչպես Այծեղջյուրները, շատ լուրջ են: Տարիների ընթացքում նրանց ավելի ու ավելի քիչ է մտահոգում, թե ինչ են իրենց մասին մտածում շրջապատում, եւ 80 տարեկանին մոտ կարող են իրենց պահել այնպես, ինչպես մտքներով անցնի:
Ձկները խուճապային վախենում են ծերությունից. դեռ որքան բան չեն ապրել, չեն արել: Այդ պատճառով Ձկները հաճախ ժամանակ են տրամադրում սեփական կյանքի փուլերի արդյունքներն ամփոփելու, խնայողությունները հաշվելու համար: Բայց եթե նրանք ավելի քիչ անհանգստանան, ավելի երկար եւ երջանիկ կապրեն, քանի որ ոչինչ այնքան չի ճնշում կյանքում, որքան մշտական անհանգստությունը:
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում