Ամուսնու դավաճանության բարձրացրած սկանդալը Անի Լորակին հասցրել է նրան, որ դստեր՝ Սոֆիայի հետ փախել է Երուսաղեմ: Երգչուհին որոշել է դստերը փրկել լրատվամիջոցների չափից շատ ուշադրությունից:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Անի Լորակի ամուսինը՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն «բռնվել է» կնոջը դավաճանելու պահին։ Անի Լորակի ամուսնուն տեսագրել էին Կիևի կարաոկե ակումբներից մեկում մի ուկրաինուհու հետ:
Մուրատին տեսել էին Կիևի ակումբների մշտական հաճախորդ Յանա Բելյաևայի հետ ակումբում, որից հետո նրանք միասին տուն էին գնացել։ Ավելի ուշ պարզվել էր, որ թուրք գործարարը աղջկա համար տուն էր վարձել քաղաքի կենտրոնում ու ըստ ամենայնի՝ դրա վրա ծախսել էր կնոջ փողերը, քանի որ պարզվել է, որ Մուրատի բիզնեսն իրականում Լորակի միջոցների վրա է կառուցված։

Հիշեցնենք, որ Անիի ու Մուրատի գեղեցիկ հարաբերությունները սկսվել են 2005թ.-ին: Երգչուհին հանգստանում էր Թուրքիայում եւ հյուրանոցում ծանոթանում է համակրելի մենեջերի հետ: Դա սեր էր առաջին հայացքից: Առավոտյան, երբ Լորակը պետք է մեկներ, ապագա ամուսինը խոստովանել է.
«Չգիտեմ կտեսնեմ արդյոք քեզ երբեւէ, բայց կսպասեմ ամբողջ կյանքս! »
Հարսանիքից հետո Անին ընտրյալի համար Կիեւում գնել է չորս ռեստորան: Ասում են, որ Մուրատը դրանցից մեկն օգտագործում էր սիրուհիների հետ ժամադրությունների համար:

Երեկ Լորակի ընկերուհիներն ասել են այն ամենը, ինչ մտածում են կնամոլ ամուսնու մասին: Իսկ Անին որոշել է մեկնել Կիեւ:
Լորակն ամենայն հավանականությամբ Երուսաղեմ մեկնել էր հանգստանալու:
Անի Լորակն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում նստած է դստեր կողքին: Անին մեղմ համբուրում է աղջնակի քիթը:

Դատելով լուսանկարի վերեւի հատվածում նշվածից այն արված է Երուսաղեմում: Եվ այսպես, պաշտոնական համերգների շարքում չկա այս քաղաքը, կարելի է հետեւություն անել, որ երգչուհին իր համար փոքրիկ հանգիստ է կազմակերպել:

Հնարավոր է Լորակը փախել է աղմկոտ լրատվամիջոցներից, որոնք ողողված են ամուսնու մասնակցությամբ ամոթալի կադրերով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը