Անջելինա Ջոլին կրկին սկանդալի էպիկենտրոնում է: Անցած շաբաթ Բրեդ Փիթի հետ բաժանության գործով նրա փաստաբանը հրաժարվեց աշխատել դերասանուհու հետ, հիմնվելով Ջոլիի ոչ ադեկվատ լինելու վրա:
Այսօր հայտնի է դարձել, որ Ջոլին ցանկանում է «ոչնչացնել» նախկին ամուսնուն եւ նրանից պահանջում է միլիոնավոր դոլարներ՝ երեխաների համար (զույգն ունի վեց երեխա):

Բայց սա դեռ վերջը չէ, ի հայտ է եկել նոր սկանդալ: Դերասանուհին պետք է խաղար Come Away-ի գլխավոր դերերից մեկում, որը հանդիսանում է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի պրիկվելը, իսկ ֆիլմում Ալիսան եւ Պիտեր Պենը հայտնվում են միասին, որպես քույր եւ եղբայր:
Նկարահանումները պետք է սկսված լինեին երեկ, սակայն, բրիտանական The Sun-ին հայտնի է դարձել, որ դերասանուհին զանգահարել եւ վերջին պահին հրաժարվել է դրանցից:

Ջոլին ոչինչ չի բացատրել՝ պրոդյուսերներին թողնելով տարակուսանքի մեջ, ինչպես նաեւ նախածգի ապագան է թողել հարցականի տակ, որտեղ ներ են դրվել միլիոնավոր դոլարներ:

Մինչ այժմ 43-ամյա դերասանուհու ներկայացուցիչները ստեղծված իրավիճակին որեւէ մեկնաբանություն չեն տվել: Պրոդյուսերները դեռ մտածում են Ջոլիին փոխարինող գտնելու մասին: Իսկ մամուլը ենթադրում է, որ Ջոլի եւ Փիթ զույգի բաժանության գործում ինչ-որ բան դերասանուհու օգտին չի եղել: Ամեն դեպքում բոլորը կարծում են, որ Ջոլիի պահվածքը ոչ պրոֆեսիոնալ է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:49, 5 նոյեմբերի
UFC-ի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը կնկարահանվի Ժան-Կլոդ Վան Դամի նոր մարտաֆիլմում16:18, 5 նոյեմբերի
Ջուդ Բելինգհեմի Calvin Klein ներքնազգեստի գովազդը հաթվածահար է արել Նյու Յորքի երթևեկությունը15:25, 5 նոյեմբերի
Ինչու են Rolex-ը, Audemars Piguet-ը և Patek Philippe-ը վերահսկում 26.6 մլրդ դոլար արժողությամբ օգտագործված ժամացույցների շուկայի 62%-ը14:31, 5 նոյեմբերի
Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանի հիմնադրած Bozar ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում14:11, 5 նոյեմբերի
Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմին. դերասանը նշել է իր վերադարձի պայմանը13:33, 5 նոյեմբերի
Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները պահանջել է երկվորյակ քույրերից սեքսով զբաղվել իրար հետ. այլասերված ֆանտազիաներ12:38, 5 նոյեմբերի
Շունն այլանդակել է հոլիվուդյան դերասանուհու դեմքը, երբ նա շտապել է փրկել իր ֆրանսիական բուլդոգին12:12, 5 նոյեմբերի
Թրամփը իր օգնականին տեղավորել է Սպիտակ տան իր անձնական սենյակում. նրան անվանում են նախագահի նոր «գլխավոր շիկահեր»11:37, 5 նոյեմբերի
Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով11:18, 5 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ10:30, 5 նոյեմբերի
Օբաման, Մամդանին և սենատորները Vogue-ի շապիկին. արհեստական ինտելեկտի վրա հիմնված կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում09:00, 5 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ