Օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն որոշել են բաժանվել՝ միասին ապրելով ավելի քան 30 տարի: Ըստ ասեկոսեների, ապահարզանի պատճառ է դարձել երգիծաբանի 29-ամյա օգնականը՝ Տատյանա Բրուխունովան:
Ստեպանենկոյի եւ Պետրոսյանի ֆան ակումբում պատմել են, որ Բրուխունովան ի սկզբանե եղել է երգիծաբանի կնոջ երկրպագուհին, սակայն Ելենայի երաշխավորությամբ դարձել է նրա անձնական օգնականը:
«Ստեպանենկոն երգիծաբանին առաջարկել է ստուգված մարդու, հենց այս Տանյանին», - պատմել է երկրպագուհի Նատալյան: Շուտով տուլացի համեստ աղջկանից Բրուխունովան վեր է ածվել մայրաքաղաքային աղջկա եւ երկու բնակարանների սեփականատիրոջ: Երկրպագուները համոզված են, որ այդ ամենն առանց Եվգենի Պետրոսյանի օգնության չի եղել: Հենց նույն Նատալյայի խոսքերով, Տատյանան այնքան հպարտ էր իր էլիտար անշարժ գույքով, որ դրա լուսանկարներով կիսվում էր ամբողջ աշխարհի հետ՝ սոցցանցերի իր էջում:
«Այնտեղ ամեն ինչ շքեղ է», - քաջատեղյակ հայտարարել է Նատալյան՝ նշելով, որ հիմա Տատյանան իր էջը փակել է:
Իսկ Պետրոսյանի եւ Բրուխունովայի հնարավոր սիրավեպի մասին նա այսպես է արտահայտվել. «Եվգենի Վահանին շողոքորթությանը խաբվող մարդ է: Իսկ Տատյանան օժտված է գեղեցկախոսությամբ, նա ում ասես կարող է համոզել: Հնարավոր է երգիծաբանին իր կողմն է քաշել իր առակներից հետո»: Նաեւ Նատալյայի կարծիքով երգիծաբանը «շատ է ծախսում» Բրուխունովայի վրա»:
«Նա հագնվում է թանկարժեք բուտիկներում: Ըստ ասեկոսեների Պետրոսյանն իրեն տանում է թանկ ռեստորաններ, կարծես թե նրանք միասին հանգստանալու էլ են մեկնել», - հայտնել է երգիծաբանի երկրպագուհին:
Նատալյան չի հավատում հանրահայտ արտիստի հանդեպ երիտասարդ օգնականի անկեղծ զգացմունքներին: Նա վստահորեն ասաց, որ Բրուխունովան օգուտ եւ հայտնիություն է փնտրում: Նույնիսկ ապահարզանի մասին սկանդալն է իբր անկեղծ Տատյանայի ձեռքի գործը:
«Նրա ողջ կյանքն է ցուցադրական: Եվ հետո նա միշտ է ցանկացել լինել հայտնի, սիրում է հանրայնություն: Մեր բոլոր ծանոթները, որոնք նրան տեսել են վերջերս, հաստատում են, որ ապահարզանի ֆոնին նա նույնիսկ ավելի է լավացել, երջանիկ տեսք ունի: Նրա համար նշանակություն չունի, որ լրատվամիջոցներում նրան ներկայացրել են, որպես զույգին բաժանող», - մեջբերում է Նատալյային՝ «Московский комсомолец»-ը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է