Օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն որոշել են բաժանվել՝ միասին ապրելով ավելի քան 30 տարի: Ըստ ասեկոսեների, ապահարզանի պատճառ է դարձել երգիծաբանի 29-ամյա օգնականը՝ Տատյանա Բրուխունովան:
Ռուսական լրատվամիջոցները չափազանցեցնում են այն ինֆորմացիան, թե իբր Ելենա Ստեպանենկոն մտադիր է Եվգենի Պետրոսյանի ունեցվածքն օգտագործել բարեգործական նպատակներով:
Սույն ինֆորմացիան մեկնաբանել է երգիծաբանի պաշտոնական ներկայացուցիչը՝ փաստաբան Սերգեյ Ժորինը՝ նշելով, որ եթե դա տեղի ունենա, ապա նա հոտնկայս կծափահարի, սակայն խիստ կասկածում է դրանում, գրում է «Комсомольская правда»:
Ժորինի խոսքերով, Ելենա Ստեպանենկոն միայն մեկ անգամ է մեկնաբանել իրավիճակը. «Եվ ես այնտեղ գումարը բարեգործական նպատակներով օգտագործելու մասին ինչ-որ բան չեմ լսել: Ամեն դեպքում մարդու նման ցանկությունը գովելի է: Եթե Ելենա Ստեպանենկոն ստանալով իր հասանելիքը ծախսի այն բարեգործություն անելով, ես հոտնկայս կծափահարեմ: Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ դա քիչ հավանական է»:
Փաստաբանը նաեւ մեկնաբանել է, թե ինչու է Ստեպանենկոն հավակնում ունեցվածքի մեծամասնությանը, երբ սովորաբար այն բաժանվում է հավասար: Նա նշել է, որ դեռ ամուսինների ունեցվածքը գնահատաված չէ: Սակայն Ժորինն ասաց, որ կարող է այնպես պատահել, որ Ստեպանենկոն արհեստականորեն իջեցնի այն մասնեբաժինը, որն ուզում է իրեն մնա, եւ բարձրացնի՝ Պետրոսյանի հասանելիքը. «Այսինքն, դեյուրե դա կլինի հավասար մասերի, իսկ դեֆակտո՝ ոչ հավասար: Դա միայն տարբերակներից մեկն է, սակայն կարող է լինել ցանկացած ուրիշը»:
Այդուհանդերձ նա տեղեկացրեց, որ գոյություն ունի հիմնավորում՝ ունեցվածքի հավասար բաժանության սկզբունքում, սակայն դա Պետրոսյան-Ստեպանենկո դեպքի համար չէ: Սակայն, եթե դատարանը որոշում կայացնելիս գնա այդպիսի հիմնավորման, ապա Ժորինը պատրաստ է բողոքարկել վճիռը:
Օգոստոսի 13-ին տեղի կունենա երգիծաբանների գործով հերթական դատական նիստը: Այն տեղի կունենա դռնփակ: Եվգենի Պետրոսյանի փաստաբանը խոստովանես, որ իրեն դժվար է կանխատեսել, թե ինչ կկատարվի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը