ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին իր ինչ-որ ցանկության մեջ միայնակ կլինի, քանի որ դուք չեք կիսի նրա ծրագրերն ու ճիշտ չեք համարի դրանք:
ՑԼԵՐ
Լուրջ հետեւություններ մի արեք սիրելիի այսօրվա պահվածքից: Ամենայն հավանականությամբ, այն ոչինչ չի նշանակում եւ լուրջ դրդապատճառներ չունի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Խոստովանեք, որ դուք վաղուց էիք ցանկանում ինչ-որ բան փոխել սիրելիի հետ հարաբերություններում: Այսօր շատ համապատասխան օր է, որպեսզի հասկանաք, թե ինչը ձեզ չի գոհացնում եւ ինչու:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր հույսը մի դրեք ամուսնու կամ երեխաների օգնությանը կենցաղային հարցերում: Նրանք տանից կբացակայեն ամենաանհրաժեշտ պահին:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Եղեք բնական: Ձեր սիրելին հենց ձեզ է սիրում, այլ ոչ այն կերպարը, որը դուք ցանկանում եք կերտել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ավելի մտերմանալ ձեզ հետ: Այնպես որ, կարող եք նրանից սպասել ծնողների հետ ծանոթության հրավերի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք շատ եք ճամփորդելու: Աշխատեք այդ ժամանակն օգտագործել ի նպաստ ձեզ: Խորհեք սիրելիի հետ հարաբերությունների մասին եւ որոշումներ ընդունեք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեզ համար ամենակարեւորը՝ չմոռանալ այն նպատակը, որը դրել եք ձեր առջեւ եւ սիրելի անձնավորության հետ փորձում եք հասնել։ Օգոստոսի 24-ին հավանականությունը շատ մեծ է, որ դուք շեղվելու եք «երթուղուց» եւ մոլորվելու եք։ Ուշադիր եղեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրելի էակն այսօր իրեն հերոս զգա։ Թող նա տեսնի եւ իմանա, որ դուք հիանում ու հպարտանում եք իրենով եւ նրա ձեռքբերումներով։ Նրա համար այսօր դա կենսական նշանակություն կունենա։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր անհանգստությունների եւ մտահոգությունների մասին պատմեք սիրելի էակին՝ նույնիսկ եթե ձեզ համար այդքան դժվար է։ Հասկացեք, որ նրա համար շատ կարեւոր է իմանալ, թե ինչ եք դուք շնչում ու արտաշնչում, ինչպես նաեւ օգնել ձեզ ստեղծված իրավիճակում։ Մնացած ամեն ինչ երկրորդական են։
ՋՐՀՈՍՆԵՐ
Օգոստոսի 24-ին աստղերը կտրականապես արգելում են ձեզ ամաչել։ Տեսնելով համակրելի արտաքինով հակառակ սեռի ներկայացուցչի՝ անմիջապես մոտեցեք նրան։ Ամեն րոպե հիշեք, որ դուք միակն եք ու անկրկնելին եւ թող որ այդ մասին իմանա եւս մեկը։
ՁԿՆԵՐ
Հանգստություն եւ վստահություն։ Հենց այս երկու հատկանիշները կենսական նշանակություն կունենան ձեզ համար այսօր։ Մոռացեք խանդի եւ նեղացկոտության մասին, դրանք ոչ մի օգուտ չեն տա ձեր հարաբերություններին։ Այսօր դուք պետք է իմաստուն լինեք։
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների