«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Նոր Ալիք 2018»-ի հայաստանյան ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը՝ նախապատրաստական փուլի եւ դժվարությունների մասին

16:25, 22 օգոստոսի

«Նոր Ալիք 2018»-ի հայաստանյան ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանն այս օրերին մրցույթի բուռն նախապատրաստական գործընթացի մեջ է: Երգիչը օգոստոսի 24-ին արդեն մեկնելու է Սոչի, որտեղ սեպտեմբերի 4-9 ընկած ժամանակահատվածում կկայանա երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթը:

Այս տարի մրցույթին կմասնակցեն 16 կատարողներ: Գեւորգը միակ ներկայացուցիչն է Հայաստանից, թեեւ կան երկրներ, որոնք ունեն մեկից ավելի ներկայացուցիչներ, օրինակ՝ Ռուսաստանը, որը մրցույթին կներկայացնեն 6 տարբեր արտիստներ:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչն ու նրա ոճաբան Լիլիթ Զաքարյանը խոսեցին նախապատրաստական փուլի, դժվարությունների եւ սպասելիքների մասին:

Լիլիթի խոսքով՝ ամենամեծ դժվարությունն այն է, որ Գետորգը չունի պրոդյուսեր, հիմնականում ինքնուրույն է պատրաստվում հեղինակավոր հարթակում ներկայանալու համար.

«Հայաստանի դրոշը պետք է ծածանվի, սա փոքր մրցույթ չէ: Կարելի է ասել՝ մենք երկու մասշտաբային մրցույթների ենք մասնակցում՝ «Նոր Ալիք» եւ «Եվրատեսիլ», եւ Հայաստանի դրոշն այդ հարթակներում պետք է շատ բարձր ծածանվի: Բայց երբ նայում ես՝ մյուս երկրներն ինչ թիմերով են գալիս, նույնիսկ, իրենց անձնական ոճաբանների հետ… Իսկ Գեւորգը՝ բոլորովին մեն-մենակ: Մեծ երկրպագուների բանակ, իհարկե, Գեւորգն ունի իր ետեւում, բայց պետք է պետական որեւէ աջակցություն լինի: Ես հասկանում եմ, որ մեր պետությունը շատ ֆինանսական խնդիրներ ունի, բայց կան էլեմենտար բաներ՝ բեմի փորձ, տեխնիկա, որոնք այդչափ մեծ ֆինանսներ չեն պահանջում: Պետք է անընդհատ դահլիճ վարձել, փորձել… Իսկ հիմա Գեւորգը միայնակ փորձում է այդ բոլոր հարցերը լուծել»,-նշեց նա:

Մրցույթի դժվարություններից մեկն էլ նախապես ընտրված երգերի անկանխատեսելի փոփոխությունը կարող է լինել:

«Առհասարակ, ցանկացած միջազգային մրցույթի դեպքում ես կարեւորում եմ ճիշտ ընտրված երգերը: Առաջին օրը հաստատեցին Ավետ Բարսեղյանի եւ Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» երգը՝ որպես պետական հիթ, Lost on You-ն՝ որպես միջազգայիին հիթ, եւ Stand Up-ը՝ որպես հեղինակային հիթ: Սակայն այնտեղ հնարավոր է՝ փոխեն այս երգերը: Մեր նախորդ տարվա մասնակիցներից Սյուզաննա Մելքոնյանն այս ընթացքում ինձ հետ կիսվել է իր խորհուրդներով, տեղեկացրել բոլոր մանրամասներից, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան: Արդեն մոտավորապես գիտեմ՝ ինձ այնտեղ ինչ է սպասվելու: Իսկ հաջորդ տարիներին ես էլ սիրով իմ փորձը կփոխանցվեմ մյուս մասնակիցներին»,-ասաց Գեւորգը, որը մրցույթին բավականին ոգեւորված եւ դրական է տրամադրված: Հայկական երաժշտական մրցույթների փորձ ունեցող կատարողն ասում է.

«Կարծում եմ՝ մրցութային փորձն ինձ կօգնի, թեեւ սա ինձ համար առաջին միջազգային մրցույթն է լինելու: Ես մի բան եմ հասկացել՝ մրցույթներին պետք չէ գնալ մրցակցելու հոգեբանությամբ, պետք է երկար ամիսներ պատրաստվել դրան, իսկ ելույթի ժամանակ ուղղակի վայելել այն, համարել համերգային կատարում: Ես գնում եմ այնտեղ՝ հաճույք ստանալու հանդիսդատեսից, այդ մեծ բեմից ու այդ մեծ փառատոնից: Ամեն ինչ արվում է հենց այդ 3 րոպեի համար, որ այդ րոպեների ընթացքում դու լինես անկեղծ, իսկ արդյունքները դեռեւս չեմ կարող գուշակել»:

Իսկ, թե բեմում ինչպիսին կլինի, երգիչը դժվարացավ ասել, քանի որ իր բեմական կերպարը, ոճը եւ շոուն կրկին որոշելու են մրցույթի կազմակերպիչները:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Գեւորգ Հարությունյանի Facebook-ի էջից եւ NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել