«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Пусть говорят» շոուն 10 միլիոն ռուբլով «գնել է» Ջիգարխանյանի նախկին կնոջ սիրեկանին

18:27, 22 օգոստոսի

Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմոնովսկայան նոր սիրավոպ ունի: Ինչպես գրում է «КП»-ն, Ջիգարխանյանի նախկին կնոջը հաճախ տեսնում են սկանդալային երգիչ Պրոխոր Շալյապինի ընկերակցությամբ:

Օրերս մոսկովյան սուպերմարկետներից մեկում զույգին նկատել եւ լուսանկարել են՝ հանձնելով այն ռուսական հրատարակչությանը: Խանութով պտտվում էր Պրոխոր Շալյապինը: Եվ ոչ միայնակ, այլ Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինայի հետ: Նրանք գնել են ինչ-որ թխվածքաբլիթներ, խնձոր, ընտրել են նաեւ գինի: Խանութից նրանք դուրս են եկել միասին եւ նստել են կարմիր՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Սակայն, ինչպես գրում է «Дни»-ին, հայտնիների երկրպագուներին դեռ վաղ է ուրախանալ, այդ ամենը բեմադրված է եղել, եւ ոչ ավելին: Այն մասին, որ Պրոխորին «ամուսնացնելու են» Վիտալինայի հետ, դեռ այս տարվա մայիսին զգուշացնում էր փաստաբան Էլինա Մազուրը: Նա հայտնել էր, որ Ջիգարխանյանի նախկին կինը ստորագրված պայմանագիր ունի Առաջին ալիքի հետ՝ երեք տասնյակ եթերների համար: Այդ իսկ պատճառով շոուն անկասկած պիտի շարունակվի:

««Пусть говорят» շոուի խմբագիրներն անցել են աշխատանքի, երբ իմացել են, որ դեռ կես տարի պիտի սյուժեներ եւ պատմություններ հորինեն Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անվան շուրջ, չէ՞ որ ամեն ինչ վաղուց արդեն ասվել է իր ապահարզանի հետ կապված», - ասել է Մազուրը: Դրա համար հեռուստաալիքում որոշել են համոզել Պրոխոր Շալյապինին տասը միլիոն ռուբլով սեր խաղալ, իսկ հետո, հնարավոր է եւ ամուսնություն՝ Ջիգարխանյանի նախկին սիրո հետ: Այդուհանդերձ Շալյապինի թեկնածությունը միանգամից չի առաջադրվել: Հեռուստատեսության աշխատակիցները հավաստիացնում են, որ Վիտալինայի պոտենցիալ ամուսնու դերի համար քննարկվել է մի քանիսի թեկնածությունը: Օրինակ, մտադրություն է եղել, որ նրա փեսացուն լինի Տիմուր Երեմեեւը՝ դերասան Սպարտակ Միշուլինի նորհայտ որդին, սակայն, տղան փախել է առանց ետ նայելու:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել