Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հարբած աստղագուշակ

21:10, 2 սեպտեմբերի

Այծեղջյուր

Խմիչքն իր գործ է անում երրորդ բաժակից հետո։ Զգույշ և մեկուսացված Այծեղջյուրը հարբած վիճակում վերածվում է բարի և ընկերական շրջապատում սիրված մի էակի , որը հաճոյախոսություններ է շռայլում և դրական արձագանքում տարբեր կատակներին։ Մի հավատացեք։ Հաջորդ օրը այդ սրիկան ամեն բան կհիշի։


Ջրհոս

Հարբած Ջրհոսը կարող է ողջ աշխարհը գլխիվայր շուռ տալ։ Նա վերցնում է թղթի մի կտոր և ծնում աստվածային տողեր, երեք հարվածի օգնությամբ գլուխգործոց ստեղծում կտավի վրա , հորինում հեղափոխական տնտեսագիտական մոդելներ , կամ ստեղծում նոր կրոն։ Սակայն, ցավոք, ոչ ոք դա երբեք չի տեսնում, ինչպես նաև հարբած Ջրհոսին։ 

Ձկներ

Եթե Ձուկը խմել է, հեռու մնացեք։ Եթե Ձուկը շատ է խմել, փախչեք։ Հարբած Ձուկը վերապրում է զգացմունքների ողջ շարքը հաշված րոպեների ընթացքում, ինչից հետո կրկնում ցիկլն այնքան, քանի ի վիճակի է շնչել։ Վայրկյաններ առաջ նա ողբում էր այն փաստը, որ իրեն ոչ ոք չի սիրում, իսկ այժմ արդեն թռչկոտում է աթոռներին՝ միաժամանակ պատմելով հենց նոր լսած անեկդոտն այնպես, կարծես երեկ այդ պատմությունն իր հետ է պատահել։

Խոյ

Խոյերի հետ խմելու առաջին կանոնը՝ երբեք մի խմեք Խոյերի հետ։ Իսկ եթե արդեն խմում եք, աշխատեք Ձեր կողքին նստացնել սթափ Ջրհոսին, որպեսզի նա Ձեզ ժամանակին դուրս հանի։ Հակառակ դեպքում Դուք կարող եք արթնանալ որևիցե գյուղում, ինչից հետո կպարզվի, որ ամուսնացել եք ոչ այդքան երիտասարդ մի ուսուցչուհու հետ։ Իսկ Խոյը կարեկցանքով և սթափ հայացքով կթափահարի գլուխը՝ «Ախր, ինչո՞ւ այդպես արեցիր։ Մենք շատ քիչ էինք խմել»։ Իսկ եթե Դուք Խոյ եք, ապա պետք է հիշեք, որ կենդանակերպի մնացած նշանների մոտ շատ տարօրինակ ֆիզիոլոգիա է՝ իրենք հարբում են ալկոհոլային խմիչքից։

Ցուլ

Հարբած Ցուլը միշտ ձևացնում է, որ սթափ է։ Նույնիսկ երբ հատակին խխունջի նման սողալով իր հետևից թաց հետքեր է տողնում, միևնույն է նա վստահ է , որ երեկոն ստացվել է։ Ցուլերը հետևում են անձեռնմխելի մի կանոնի՝ վերցնել կյանքից ամեն բան․ փողը սեքսը, բարեկեցությունը․․․ Սա վերաբերվում է նաև ալկոհոլին։ Հիշեք, որ Ցուլի հետ խմելիս պետք չէ տնտեսել՝ երկուսն շիշն էլ բավական չի լինի․․․

Երկվորյակներ

Երկվորյակների   երկակիությունը նահանջում է ալկոհոլային ազդեցության փուլում՝ դուրս բերելով առաջին պլան մարմնավորումներից մեկը։ Եվ այստեղ ինչպես որ հաջողվի․․․Նրա մեջից կարող է դուրս գալ զվարթ մի փիսիկ, կամ դժողային , մռայլ մի հրեշ, որը ատում է բոլորին և պատրաստվում է ոչնչացնել ամեն բան։ Իսկ առավոտյան Երկվորյակը պատճառաբանում է երեկվա կատարվածը ալկոհոլի ուժի ազդեցությամբ։

Խեցգետին

Խմացնել Խեցգետնին՝միակ տարբերակն է նրա մասին իրականը իմանալու համար։ Հարբած վիճակում քողարկության վարպետը բաց է ողջ աշխարհի համար և վերջապես դադարում է ամաչել։ Եթե սթափ Խեցգետնին անկողին տանելը համարվում է բարդ խնդիր, ապա հարբած վիճակում Խեցգտինը միշտ պատրաստ է։ Իհարկե առավոտյան Խեցգետինը կթաքնվի իր կաղապարի մեջ և լուռ կտառապի։ 

Առյուծ

Հարբած Առյուծը ոչինչով չի տարբերվում սթափից, թեև սթափ Առյուծը իր արկածների և հաղթանակների մասին պատմելիս երբեմն դադար է վերցնում, իսկ հարբած Առյուծին դադար ամենևին էլ հարկավոր չէ։ Հարբած Առյուծը հարյուր անգամ կպատմի նույն պատմություը, որովհետև հանկարծ քսան հոգուց բաղկացած  շրջապատում կհայտնվի  այն մեկը , որը դեռ չի լսել  նրա քաջությունների մասին հեքիաթը։

Կույս

Թե ինչու են խմում Կույսերը՝ պարզ չէ։ Հնարավոր է հարբած Կույսի հոգին ժամանակավոր դուրս է գալիս մարմնից՝ մանուշակներով լի կանաչ մարգագետիններով զբոսնելու համար։ Իսկ մեր արատավոր աշխարհում Կույսն անցնում է երեք պարտադիր փուլ՝ «Ես այնքան հարբած եմ», «Ես այնքան եմ ձեզ սիրում», «Որտե՞ղ է ասպիրինը»։  Երիտասարդ կույսը առավոտյան կարող հասկանալ, որ նա արդեն կույս չէ, սակայն երբեք չի մտաբերի մանրամասները․․․Շատ հարմար է , ի դեպ․․․

Կշեռք

Կշեռքները խուսափում են խմելուց, սակայն սիրում են, որովհետև միայն հարբած վիճակում նրանք դադարում են վերջապես կշռել ու կշռադատել ամենը և վերջապես ներդաշնակություն են գտնում շրջակա աշխարհի հետ։ Իդեալի անընդմեջ որոնումները ժամանակավորապես դադարում են, որովհետև սա այն իրավիճակն է, երբ գոյություն չունեն տգեղ կանայք և հիմար տղամարդիկ։ Բոլորն այնքան լավն են, որ չես հասկանում, թե ինչպես կարող էիր չընկալել  Տիեզերքի էսթետիկան։ 

Կարիճ

Կարիճը հարբում է մինչ հասնի քաջության աստիճանի, իսկ հետո կտրուկ դադարում է՝ շարունակելով լցնել մնացած բոլորին՝ շշնջալով, որ իր ձեռքը թեթև է։ Մի հավատացեք՝ Կարիճների ձեռքը բավականին ծանր է և իրենք սիրում են ծիծաղել, երբ իրենց զոհը ջանքեր է գործադրում հատակից բարձրանալու ժամանակ։Եթե փորձում եք խմացնել Կարիճին, օրինակ՝ անկողին տանելու, կամ որևէ գաղտնիք իմանալու համար, կարող է միանգամից ինքնասպան լինել։ Կարիճների հետ խմում են նրանք, ովքեր երազում են յութուբի աստղ դառնալ։ 

Աղեղնավոր

Աղեղնավորը հարբեցող է։ Կամ՝ չխմող գինեժուժկալծ։ Որովհետև Աղեղնավորի կյանքը չի ստացվել։ Կամ ստացվել է։ Մի խոսքով՝ պարզ չէ, թե ինչպես կարելի է խմել Աղեղնավորի հետ։ Առաջին դեպքում առողջությունը թույլ չի տա, երկրորդ դեպքում էլ՝ Դուք, ալկոհոլի վնասակարության մասին դասախոսություն լսելով,  ձանձրույթից կմահանաք։ Ինչ էլ որ լինի, եթե հայտնվել եք Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ, արեք այն, ինչ նա է ասում․ վիճելը նրա հետ անիմաստ է՝ կամ կսպանի Ձեզ, կամ՝ կվիրավորվի։ Ի դեպ վերջինն աանհամեմատ ավելի վատ է։


Նյութը՝ Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել