MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպես է աստղակերպի նշանն ազդում ձեր սիրային հարաբերությունների վրա

21:32, 2 հոկտեմբերի

Այծեղջուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 19-ը)

Երբ խոսքը վերաբերում է հարաբերություններին, այծեղջուրները կայուն են, հավատարիմ, գիտեն, ինչ են ուզում: Դա կարող է հուսադրող հնչել, բայց պետք է նաեւ հաշվի առնել այն, որ այծեղջուրներից դժվար է անմիջականություն ու անկնկալներ սպասել:
Այծեղջուրները համբերատար են, նրանց վրա կարելի է հույս դնել եւ նրանք ստեղծում են երկարատեւ, կայուն հարաբերություններ: Ցավոք, նրանք երբեմն կառչում են նաեւ նրանցից, ովքեր վաղուց կորցրել են հետաքրքությունը այծեղջուրների նկատմամբ:
Այծեղջուրները նաեւ տանել չեն կարողանում խոցելի լինել: Նրանցից հեռանալու միակ միջոցը հարաբերություններում լուրջ ճգնաժամ առաջացնելն է: Նրանցից արագ եւ հեշտ հնարավոր չէ ազատվել:

Ջրհոս (հունվարի 20-ից փետրվարի 18)

Ջրհոսները երեւակայության եւ արկածների մարդիկ են: Նրանց ոչ ավանդական եւ ստեղծագործ բնույթը նրանց ուրախ եւ հաճելի զուգընկեր է դարձնում, որոնք սիրում են սեքսով զբաղվել ոչ ավանդական վայրերում:
Քանի որ ջրհոսները ինքնաբավ են, նրանք հարաբերություններին վերաբերվում են այնպես, ինչպես ընկերությանը: Նրանցից հնարավոր չէ անվերապահ հավատարամություն ակնկալել: Մյուս կողմից էլ՝ նրանց հետ ապրելը հեշտ ու հարմար է: Միայն եթե դուք պատրաստ եք սեքսուլ էքսպերիմենտների:

Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20)

Ձկները շատ զգայուն ու նվիրված մարդիկ են: Ցավոք, հեշտ է նրանց խղճալը: Ուստի շատ հնարավոր է, որ դուք հարաբերությունները նրանց հետ պահպանեք ոչ թե նրա համար, որ սիրահարված եք, այլ որովհետեւ «ցավում եք նրան լքել», որովհետեւ նա «շատ լավ մարդ է»:
Ձկները կգնան ամեն ինչի՝ իրենց զուգընկերոջը երջանիկ դարձնելու համար: Այնպես որ կարող եք չքաշվել՝ ամեն գիշեր նրանցից օրալ սեքս խնդրելով: Մյուս կողմից նրանք սիրում են դաստիարակել, այդ պատճառով նրանց բարոյախոսությունը կարող է ձանձրացնել:
Եթե ուզում եք խզել նրանց հետ հարաբերությունը, ստիպված եք փոխել հեռախոսահամարն ու տան հասցեն, նրանցից ազատվելը հեշտ չէ: Բայց ամեն անգամ նրանց հանդիպելուց դուք խղճալու եք նրանց:

Խոյ (մարտի 20-ից ապրիլի 19-ը)

Խոյը հավակնոտ, հաճախ՝ ագրեսիվ եւ նպատակասլաց մարդ է: Նրանք պատրաստ են ռիսկի գնալ՝ ապացուցելու համար, թե ինչ զիլ են եւ ինչպես են սիրում ձեզ: Դրա հակառակ կողմը անողջախոհությունն է. Խոյերը մյուսներից ավելի հաճախ կարող են առանց պահպանակի սեքս պահանջել:
Նրանք միշտ պատրաստ են ռիսկի դիմել՝ հանուն ինչ-որ նոր բան փորձելու: Ուստի չարժե նրանցից հավատարմություն պահանջել: Նրանք նաեւ դժվարությամբ են խոստովանում իրենց սխալները, եւ գրեթե երբեք ներողություն չեն խնդրում: Այդ իսկ պատճառով նրանց հետ դժվար է:

Ցուլ (ապրիլի 20 –ից մայիսի 20)

Ցուլերը համառ են, հաճած սա նշանակում է, որ մայրիկ կարող են ձեզ համար դառնալ: Նրանք կրքոտ եւ հուսալի զուգընկերներ են: Ցուլ-տղամարդը կնոջ համար կարող է տամպոններ գնել, իսկ Ցուլ-կինը իր վրա վերցնել հղիության վերահսկումը: Երբեմն նրանք կարող են սարսափելի ծույլ լինել, ուստի նրանց պետք է հաճախ մոտիվացնել:

Երկվորյակներ (մայիսի 21-ից հունիսի 20)

Այս նշանը երկվություն է ենթադրում, ուստի երկվորյակներն ավելի հաճախ երկու անհատականություն են մեկ մարդու մեջ: Նորը սվորելու նրանց եռանդը նրանց հրաշալի սիրեկան է դարձնում: Երկվորյակներն ապրում են սրտակից զրույցների եւ հասարակական գործունեության համար, ուստի պատրաստ եղեք նրան, որ սիրախաղը նրանց համար ոչ մի բան չի նշանակում: Բայց եթե դուք պատրաստ լիենք դա հանդուրժել, կարող եք հավանաբար անկողնում լավ բոնուս ստանալ:

Խեցգետին ( հունիսի 21-ից հուլիսդի 22)

Խեցգետինները զգացմունքային եւ հանդարտ մարդիկ են: Նրանց հետ թեժ գիշեր ունենալու համար, ստիպված եք գործի դնել մոմերով ռոմանտիկ ընթիքները, գրկախառնությունները: Այնպես որ, եթե դուք նախընտրում ենք անսպասելիություն եւ անակնկալներ, ավելի լավ է ուրիշ զուգընկեր գտնեք: Մյուս կողմից՝ նրանք կյանքի լավ ընկերներն են: Նրանք չեն կարողանում մարդկանց սիրտը կոտրել: Խեցգետնի համար խաղաղությունն ու ներդաշնակությունը մեծ նշանակություն ունեն, անգամ ավելին, քան սեքսը:

Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22)

Առյուծները ուշադրություն եւ հարգանք են պահանջում: Այնպես որ, մինչեւ նրան երեքով սեքս առաջարկելը, վստահ եղեք, որ գլխավորը նա է լինելու: Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում գտնվել:

Կույս (օգոստոսի 24-ից սեպտեմբերի 22)

Լինելով չափազանց դիտողունակ եւ պեդանտ, կույսը միշտ էլ կարող է գտնել, թե ինչին պետք է կպչել: Նրա հետ սեքսն այնքանով է լավ, որ նա կարող է իր զուգընկերոջ համար անել ամեն ինչ: Բայց նույնն էլ պահանջելու է: 
Կույսը հակված է անալիտիկ մտածողության: Նա նաեւ անշահախնդիր է, նրան հաստատ կարելի է ինչ-որ հարցով դիմել: Մյուս կողմից՝ նրանք ավելի շատ են հակված ընկնել ուրիշի ազդեցության տակ: Ուստի կույսի իդեալական ամուսինը պետք է լինի ամուր եւ պրագմատիկ մարդը:

Կշեռք (սեպտեմբերի 23 –ից հոկտեմբերի 22)

Աստղակերպի ամենահավասարակշռված նշանն է: Կշեռքների անվճռական բնավարությունը բերում է նրան, որ նրանք մշտապես մտածում են՝ արդյոք ճիշտ են վարվում: Նրանք ցրված են եւ մտախոհ: Կշեռքներն ուշադիր են մանրուքների նկատմամբ եւ դրանցից անսպասելի եզրահանգումներ են անում: Այդ իսկ պատճառով եթե նա ձեզնից պահանջում է փոխել սանրվածքը, ու դուք դրան խոշոր հաշվով դեմ չեք, մի ձգեք: 
Ցավոք, Կշեռքներն ընդհանրապես չեն կարողանում սիրահետել: Նրանք կարող են մոռանալ ձեզ ծաղիկներ նվիրել կամ անակնկալներ անել: Կշեռքների հետ կյանքը այնքան էլ հաճելի չէ. երբեք չես կարող իմանալ, կկարաղանա՞ն նրանք ապահովել ընտանիքին: Ռոմանտիկները ծանր փորձություն են ռացիոնալ մտածող մարդկանց համար:

Խեցգետին (հոկտեմբերի 23 –ից նոյեմբերի 21-ը)

Նեղանալ չլինի, բայց խեցգետինները դժվար զուգընկներ են: Նրանք խանդոտ են, սեփականտեր, կասկածամիտ եւ հակված են ուրիշներին մանիպուլացնելու: Այս պատճառով է, որ նրանք հիմնականում միայնակ են: Քչերը կարող են նրանց նույն հարկի տակ հանդուրժել: Բայց նրանք հաջողակ են բիզնեսում՝ ինքնուրույն են, անկախ, ինքնասվստահ: Նրանց մասին հսաճախ ասում են , որ ամուսնացած են իրենց գործի հետ:

Աղեղնավոր (նոյեմբերի 22 –ից դեկտեմների 21)

Գրավիչ եւ հարաբերություններում պարզ մարդիկ են: Նրանք առավոտյան ձեզ հաստատ կասեն, որ ձեր բերանից տհաճ հոտ է գալիս: Մյուս կողմից՝ նրանք քննադատաբար են մոտենում նաեւ իրենց: Եթե ձեր կինը աղեղանավոր է, պատրաստ եղեք, որ նրա դիմահարդարումը կարող է մի քանի ժամ տեւել:
Իրենց բռնկուն բնույթի պատճառով աղեղնավորները փորձառու եւ ուշադիր զուգընկերների են նախընտրում: Նրանք նաեւ ուշադիր են իրենց սոցիալական հարբերությունների հարցում. «ավելի լավ է մենակ, քան ում հետ պատահի»,- սա հենց նրանց համար է:
Նրանք իսկապես փորձում են իրենց զուգընկերներին առավելագունս լավ ճանաչել: Հարաբերություն կառուցելը նրանց համար տուն կառուցելու նման է:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել