Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Պապարացի Արթուրը՝ հայ հայտնիների ոճափոխությունների, հոլիվուդյան աստղերին լուսանկարելու եւ հայրենիքում հանդիպած դժվարությունների մասին

10:15, 31 օգոստոսի

Լուսանկարիչ Արթուր Վարդանյանին՝ Պապարացի Արթուրին, շատ լավ ճանաչում են, թե հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, թե նրանցով հետաքրքրված երկրպագուները, քանի որ ժամանակին նա այդ ոլորտում առաջին լուսանկարիչներից էր, որը համարձակորեն ֆիքսում էր հայտնիներին տարբեր վայրերում ու ներկայացնում նրանց սպասվելիք աշխատանքների բեքսթեյջերը: Այսօր իրանահայ լուսանկարիչն այլեւս չունի իր հայտնի կայքը, սակայն պապարացիությունն այդպես էլ չի թողել: Արթուրը NEWS.am STYLE-ի հետ անկեղծ զրույցում պատմել է, թե ինչպես է զրկվել կայքից, մեկնել Լոնդոն, բայց որոշել վերադառնալ հայրենիք ու ինչ դժվարությունների է բախվել Հայաստանում:

Արթուր, երկար տարիներ քո գործունեությունը ծավալում էիր՝ որպես Պապարացի Արթուր:) Շա՞տ ես թաքուն լուսանկարել հայտնիներին:)

Ժամանակին ինչ-որ հետաքրքրություն կար հանրության կողմից մեր շոու-բիզնեսի դեմքերի հանդեպ ու, այո, փորձում էի թաքուն լոսանկարել նրանց ու այդ ժամանակվա հայտնի հայկական ամսագրերը դրանք հրատարակում էին: Բայց քիչ-քիչ հետաքրքրությունը շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչների հանդեպ կորավ ու դա էլ դարձավ անհետաքրքիր:

Ինչպե՞ս  ֆոտոխցիկը հայտնվեց ձեռքումդ եւ ինչպե՞ս դարձար լուսանկարիչ:

Ֆոտոխցիկը հայտնվեց ձեռքումս այն ժամանակ, երբ Կամո Թովմասյանի հետ գնում էինք տարբեր ակումբներ ու այդ ժամանակվա հայտնի ամսագրերից մեկի համար լուսանկարում էինք տարբեր հետաքրքիր մարդկանց: Ես այդ ժամանակ նոր էի ավարտել «Ատեքս»-ը եւ փորձում էի Կամոյի օգնությամբ՝ որպես մոդել հասնել հաջողությունների: Բայց հետագայում ավելի շատ սիրեցի լուսանկարչությունը, ոչ թե մոդելինգը:

Կար մի շրջան, երբ բոլոր կայքերը գրում էին քո եւ Կամո Թովմասյանի ընդհարման մասին: Այսօր ի՞նչ հարաբերությունների մեջ եք:

Ես նրա դեմ ոչինչ չունեմ, ընդհակառակը՝ մտածում եմ, որ մեր այս սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո կարելի է խնդիրներն ու կոնֆլիկտները մի կողմ թողնել ու հաշտվել, կամ էլ, գոնե, աշխատել բարեւել միմյանց:) Այն ժամանակ իմ նպատակն այլ էր, լրագրողը վերցրեց այդ թեման ու սարքեց մեծ սկանդալ: Եթե չլիներ Կամոն, չէր լինի Արթուր պապարացին: Կոնկրետ հիմա սրտիցս հանել եմ բոլոր վատ ու բացասական բաները՝ կապված նրա հետ: Հասուն մարդիկ ենք, «տուն-տունիկ» խաղալու ժամանակ չկա:

Նախկինում ունեիր Paparazzi.am կայքը, որտեղ կիսվում էիր աշխատանքներովդ: Ինչո՞ւ այն այսօր չի գործում: Ի՞նչն էր այն փակելու պատճառը:

Թե ասեմ նախկին իշխանության խարդախության դեպք էր, թե ինչ… հուսով եմ՝ դա էլ մի օր կպարզվի, թե ինչու մեկ-երկու հայտնի մարդիկ (քաղաքականության մեջ) եկան ու բարի դրական կամքով փորձեցին ինձ օգնել, իբր թե «մեր սփյուռքահայ բարեկամին առաջ տանենք» ու այդպես «տակս փորեցին», որից հետո բացեցին նմանատիպ անվամբ այլ կայք ու ես մնացի անգործ: Ստիպված արտագաղթեցի Հայաստանից: Ինձ արդեն ծանոթ բոլոր հաճախորդներին տարան իրենց կայք: Մի խոսքով՝ հուսանք՝ մեր նոր իշխանության ժամանակ նման հարցերին իրավական լուծում կտրվի:

Ժամանակին շոու-բիզնեսի ոլորտում եզակի լուսանկարիչներից էիր, եւ շատ հայտնիներ իրենց ֆոտոշարքերը հենց քեզ էին վստահում: Նրանցից ո՞ւմ հետ էիր առավել հաճույքով աշխատում:

Ժամանակին մեր շոու-բիզնեսում լավ «բում» էր, ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Շատ էի սիրում Սիրուշոյին լուսանկարել՝ կապ չունի՝ դա կլիներ պատահական կադր, թե բեքսթեյջ, ուղղակի որպես անձ շատ եմ սիրում նրան ու հարգում նրա արվեստը:

Ժամանակները փոխվում են, մարդիկ էլ: Նախկինում եթե այսքան տարածված չէր պլաստիկ միջամտությունը, այսօր այն կարծես թե շոու-բիզնեսի հայտնիների համար պարտադիր պայման է դարձել: Քո արխիվում շատ կա՞ն այնպիսի լուսանկարներ, որոնք հայտնիները հաստատ չէին ցանկանա, որ հանրային դարձնեիր:)

Այնքան հին նկարներ ունեմ, որոնք նայում եմ ու մի լավ ծիծաղում, թե ինչպիսին էին ու հիմա ինչ են դարձել; Բայց չեմ փորձում դրանք հրապարակել կամ նեղացնել նրանց: Չեմ սիրում զբաղվել նման բաներով... Ասեմ, որ շատերի քթերը մեծ էին, շուրթերը՝ բարակ, համեստ եւ բարի կերպարների մեջ էին:) Բայց արի ու տես…Ժամանակը փոխում է մարդկանց՝ թե ներքուստ, թե արտաքուստ:

Ինչո՞ւ որոշեցիր լուսանկարել հենց շոու-բիզնեսի հայտնիներին, այլ ոչ, թե ասենք՝ բնությունը, կենդանիներին կամ ոչ հայտնի մարդկանց:

Ես շատ եմ սիրում հոլիվուդյան աստղերին, ժամանակին սիրում էի նաեւ մեր շոու-բիզնեսը: Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագու եմ, ունեմ նրա հագուստներից, նաեւ նրա նման պարում էի: Մոդելինգն ավարտել եմ «Ատեքս»-ում: Դրա համար ինձ առավել հետաքրքրում էր շոու-բիզնեսը:

Ցանկացած լուսանկարիչ հատկապես սիրում է լուսանկարել ամբողջ աշխարհում ամենահայտի ու ճանաչված մարդկանց: Վերջերս Լոնդոնում էիր, նման հնարավորություն ունեցա՞ր:

Ես հասկացա, որ Եվրոպայում շատ ավելի դժվար է, քան Հայաստանում, այնտեղ 1000-ից ավելի պապարացի կա, ամեն իրադարձության համար պետք է 6 ամիս շուտ հավատարմագրվել: Մի խոսքով՝ շատ դժվար էր, բայց կարողացա լուսանկարել Ջենիֆեր Լոուրենսին, Ռիտա Օրային, Սալմա Հայեքին, Մարկ Ուոլբերգին, Դակոտա Ջոնսոնին եւ այլ հայտնիների: Բայց նրանց հետ չկարողացա լուսանկարվել, որովհետեւ այնտեղ ամեն ինչ ավելի խիստ էր, քան Հայաստանում: Ես Լոնդոնում չէի ապրում, մի փոքր հեռու էի Լոնդոնից, ու ամեն անգամ Լոնդոն հասնում էի գնացքով՝ մեկ ժամվա ընթացքում: Շատ էի քայլում, շատ էի հոգնում… Մի խոսքով՝ դժվար էր:

Այնպիսի տպավորություն էր, որ մշտական բնակության էիր մեկնել Լոնդոն, ինչպե՞ս որոշեցիր վերադառնալ:

Նիկոլ Փաշինյանին հետեւում եմ 2009 թ-ից: Ազային ժողովում եւ որպես լրագրող՝ նա ինձ համար այն մարդն էր, որին միշտ երազել եմ նմանվել: Նա իսկական առաջնորդ է, նրա նմանները շատ քիչ են կամ չկան: Երբ նա սկսեց իր քայլերթը, ես մանրից սկսեցի իմ տան ապրանքները համացանցի միջոցով դնել վաճառքի, հետո վարձով տունս վերադարձրեցի ու եկա Նոր Հայաստան: Ինձ հունիսի 15-ին պետք է քաղաքացիություն շնորհվեր, բայց ես թողեցի Լոնդոնն ու վերադարձա, որովհետեւ ինձ պետք չէ ապրել այլ երկրում, երբ իմ երկիրը ծաղկում եւ զարգանում է այն մարդու շնորհիվ, որին սրտանց հավատում եմ:

Քո պրակտիկայում կա՞ն նման դեպքեր, երբ երազանքդ իրականացել է եւ լուսանկարել ես քեզ համար ամենասպասված աստղին:

Ինձ համար ամենից ամենան Ջորջ Քլունին էր: Հայաստան կատարած այցի ժամանակ նա շփվեց ինձ հետ, սեղմեց ձեռքս ու ասաց, որ շնորհակալ է, որ իրեն լուսանկարում եմ: Անընդհատ շեշտում էր, որ ուզում է՝ իրեն պրոֆեսիոնալ լուսանկարիչը նկարի ու մատնացույց էր անում ինձ, անգամ տեսանյութ ունեմ:) Դրանից հետո մի երկու օր շոկի մեջ էի:

Լուսանկարիչների համար այսօր հե՞շտ է Հայաստանում աշխատանք գտնելը:

Հիմա նոր ենք ոտքի կանգնում, ոչ մի բան հեշտ չի լինելու: Գիտե՞ք, մի օր՝ նախքան հեղափոխությունը, ինձ իմ անգլիացի հարեւանը հարցրեց, թե ինչու եմ լքել հայրենիքս, ես էլ պատասխանեցի, որ աղքատ երկիր է, ոչ նավթ ունենք, ոչ՝ գազ: Նա էլ ասաց, որ մենք ավելի կարեւոր բան ունենք՝ մեր Սփյուռքը: Երբ գա այն օրը, երբ մենք Սփյուռքին կարեւորություն տանք, եւ Հայաստան գալուց չթալանենք սփյուռքահայերին, հզոր երկիր կդառնանք:

Ի՞նչ դժվարությունների ես բախվում այսօր:

Հիմա դժվարություններս հիմնականում կապված են արտաքին տեսքիս հետ, կտրուկ փոխել եմ իմիջս, ունեմ փիրսինգ, դաջվածք, մազերիս երանգն եմ փոխել: Մի տեսակ վախենում են ինձանից:) Ես Լոնդոնում մասնակգցել եմ ԼԳՏՊ շքերթի, նաեւ Women's march-ի ու հպարտ եմ դրանով, բայց այստեղ ավելի շատ վերաբերվում են՝ որպես «Եվրոպայի աղբը» Հայաստան բերած մարդու, ինչը այդպես չէ:

Նոր ֆոտոնախագծերի մասին մտածո՞ւմ ես:

Առավոտյան միշտ քնից ինչ-որ մտքերով եմ արթնանում, չգիտեմ՝ ինչպես է այդպես ստացվում, բայց արթնանում եմ ու մտածում՝ այսինչ կերպարով պետք է մեկին լուսանկարեմ ու չեմ հասկանում՝ ինչու, որտեղ եւ ում…:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Արթուր Վարդանյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել