Երեկ Քիմ Քարդաշյանի եւ Դրեյքի երկրպագուները տարվել են աստղերի սիրավեպի, ավելի ճիշտ՝ Քիմի դավաճանության մասին նոր տեսությամբ:
Երեկվանից համացանցը տրաքում է Դրեյքի եւ Քիմ Քարդաշյանի երկրպագուների նոր տեսությամբ: Նրանք պնդում են, որ 37-ամյա հայուհին դավաճանել է Քանյե Ուեսթին կանադացի ռեփերի հետ:
Ամեն ինչ սկսվել է @tmorrison24 օգտատիրոջից, որն իր Twitter-ում հայտարարել է, որ Դրեյքն արդեն մի քանի ամիս է իր երկրպագուներին փորձում է հասցնել, որ նա քնել է Քիմ Քարդաշյանի հետ:
Այդ օգտատիրոջ գրառումը 55.000 անգամ կիսվել են: Օգտատերերը պնդում են, որ In My Feelings երգի մեջ հիշատակվող ոմն Kiki-ն հենց Քիմ Քարդաշյանն է:
Օգտատերը հայտնում է, որ Kiki-ն հայուհու տնային մականունն է: Տղամարդը նաեւ ներկայացրել Հիդդեն Հիլլզի քարտեզը, որտեղ ապրում են երկու աստղերը, կարմիր գծով նշել է Դրեյքի տանից Քիմի եւ Քանյեի տուն տանեղ ճանապարհը, որպես ապացույց բերելով նրա մեկ այլ, նոր՝ 8 Out Of 10 երգի բառերը:
«I crept down the block, Made a right, Cut the lights, Paid the price» («Ես թաղամասով իջնում էի ներքեւ, թեքվեցի դեպի աջ, միացրեցի լույսը, արեցի գործս»): Ինչպես նաեւ այդ երգում հնչում է «your wifey» արտահայտությունը (քո տիկինը. Կանյեն Քիմին միշտ անվանում է wifey), այնուհետեւ ստեղծագործության մեջ հանդիպում ենք այնպիսի տողեր, թե ինչպես է Դրեյքը քնել կնոջ հետ, մինչ նա տանը մենակ էր: Կարճ ասած, այս ամենը նոր տեսության հիմք է հանդիսացել, որն էլ այժմ համացանցում դարձել է հիթ:
Ի դեպ, նշենք, որ Քանյե Ուեսթն ու Դրեյքը այնքան էլ ընկերական հարաբերություններ չունեն: Դրեյքն արդեն մի քանի տարի է, ինչ չի հարթում ռեփեր Pusha T-ին, ում պրոդյուսերն է Քանյե Ուեսթը: Ի դեպ, Քանյեի հովանավորյալը տեղեկատվություն էր տարածել, որ Դրեյքն ունի անօրինական որդի՝ ֆրանսիացի պոռնոաստղ՝ Սոֆի Բրուսսոյից, ինչն էլ ստիպեց Դրեյքին իր նոր՝ Scorpion ալբոմում ընդունեց այդ փաստը:
Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Դրեյքի հետ սեքսի մասին լուրերը. «Երբեք նման բան չի եղել, վե՛րջ պատմությանը»: TMZ-ի հետ զրույցում Քիմը նշել է, որ Դրեյքի հետ չի քնել ո՛չ մինչեւ ամուսնությունը, ո՛չ ընդհանրապես երբեւէ:
Ի դեպ, այս մասին Քիմի հայտարարելուց մեկ ժամ հետո Դրեյքը բաժանորդագրվել է նրա Instagram-ին:
Լուսանկարները՝ WireImage
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում