Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ադրիանա Գալաստյանն ու Էմիլ Գալստյանը՝ ռեժիսոր Արամիս Տատուի նոր ռոմանտիկ կատակերգության գլխավոր հերոսներ (ֆոտո)

14:05, 4 սեպտեմբերի

Սեպտեմբերի 7-ից հայ ֆիլմասերները մեծ էկրաններին կկարողանան դիտել հայկական արտադրության նոր ռոմանտիկ կատակերգություն՝ համեմված ֆանտաստիկ էլեմենտներով: Ռեժիսոր Արամիս Տատուի «Հեքիաթահարված» ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Էմիլ Գալստյանն ու Ադրիանա Գալստյանը:

Ֆիլմի ստեղծագործական կազմը NEWS.am STYLE-ին բացառիկ կադրեր է տրամադրել նկարահանումներից, իսկ ռեժիսորի հետ զրուցել ենք ֆիլմի սյուժեից եւ դերասանական կազմից:

«Հեքիաթահարված»-ի գլխավոր հերոսը Հրայրն է, որին մարմնավորում է Էմիլ Գալաստյանը, հենց նա է ֆիլմում իրականություն դարձող հեքիաթների հեղինակը.

«Էմիլի հերոսը հեքիաթներ է պատմում իր երկու զարմիկներին: Այդ պատմություններն ավելի շատ կապված են հերոսի կյանքի հետ: Հրայրը սկսում է ստեղծագործել, իսկ այն ամենն, ինչ նա պատմում է, դառնում է իրականություն»,-մանրամասնեց ռեժիսորը:

Ֆիլմում գլխավոր հերոսի սիրելիի դերում հանդես է գալիս Ադրիանա Գալաստյանը, որի հերոսուհու անունը հենց Ադրիանա է: Անդրադառնալով ֆիլմի գլխավոր զույգին եւ ընտրված դերասանական կազմին՝ ռեժիսորը նշեց.

«Ես շատ էկրանային զույգերի եմ փորձել, բայց նրանք իրար շատ էին սազում՝ որպես հումորային զույգ: Էմիլին այս ֆիլմում ներկայացրել ենք՝ որպես կինոյի տղա, այստեղ չկան նրան հատուկ այդ «միստրբինական» հումորային ժեստերը»:

Խոսելով ֆիլմում ներկայացված ֆանտաստիկ էլեմենտնրի մասին՝ ռեժիսորը նշեց.

«Այդ ժանրը ինձ շատ է դուր գալիս, բացի այդ՝ Հայաստանում նման ժանրի շատ ֆիլմեր չկան: Հիշում եմ՝ երբ մարդկանց ասում էի, որ ցանկանում եմ ջրահարսի, վիշապի մասին ֆիլմ նկարահանել, բոլորն ասում էին՝ Հայաստանում ի՞նչ վիշապ, ո՞վ կգնա դա նայելու: Իսկ ես մտածեցի՝ ինչո՞ւ ոչ: Այդպես սկսվեց ամեն ինչ: Նմանատիպ շատ ֆիլմեր կան, իհարկե, երբ հերոսը մի բան է պատմում, եւ դա իրականություն է դառնում, բայց մեր ֆիլմը համեմված է նաեւ հայկական պատմություններով: Ֆիլմի հումորը ավելի լավ հենց հայերը կհասկանան»,-հավելում է նա:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են անցած տարի ամռանը, ավարտվել՝ այս ամառ: Նկարահանումներն իրականացվել են Երեւանում, Ապարանում, Սեւանում:

Արամիսի խոսքով՝ բավականին տպավորիչ են նաեւ Ռաֆայել Երանոսյանի եւ Արսեն Գրիգորյանի կերպարները:

«Եթե Ռաֆայելը Հրայրի ընկերոջ դերում է, դրական կերպար է, ապա Արսենը նրա հակառակորդն է՝ ֆիլմի վատ կերպարը: Նա եւս հետաքրքրված է Ադրիանայով եւ փորձում է խանգարել նրանց»:

Ֆիլմի սցենարի շուրջ աշխատել են նաեւ Աստղիկ Սարգսյանն ու Լիլիթ Օրդյանը: Բացի Ադրիանայից, Էմիլից, Արսենից եւ Ռաֆայելից ՝ «Հեքիաթահարված»-ում հայ ֆիլմասերները կտեսնեն նաեւ հեռուստաէկրաններից հայտնի այլ դերասանների, օրինակ՝ Արթուր Հակոբյանին եւ Անահիտ Կիրակոսյանին:

Ի դեպ, ռեժիսորը չբացառեց, որ հնարավոր է՝ ստեղծեն նաեւ ֆիլմի երկրորդ մասը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search